Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք. ինչու է լարված ՀՖՖ նախագահը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին FAF շարժման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը ֆեյսբուքյան հայտարարություն էր արել և ի մասնավորի զգուշացրել էր, որ կարող են եվրոպական երկրներում երկրպագուական խմբերի հետ արշավ սկսել՝ ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի ընտրվելու դեմ, եթե նա իր հրաժարականի մասին չհայտարարի: Նկատենք, որ այդ հայտարարությունը շարժման կողմից չէր, այլ անհատի: Բայց, չնայած դրան, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը բավականին արագ ու կտրուկ արձագանքեց հիշյալ հայտարարությանը:

Հետաքրքիր է, որ մի իրավիճակում, երբ Հայաստանի ֆուտբոլային հանրույթն ու ֆուտբոլասերները սպասում էին և դեռ սպասում են ՀՖՖ նախագահի հրաժարականի հայտարարությանը, Արմեն Մելիքբեկյանը գերադասեց անդրադառնալ մեկ անձի, մեկ երկրպագուի հայտարարությանը, թեկուզ և նա լինի երկրպագուական շարժման հիմնադիր:

Ինչի՞ մասին է խոսում Մելիքբեկյանի նման նյարդային արձագանքը: Նախ՝ ակնհայտ է, որ անձամբ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի համար ապրիլի 3-ին նախատեսված ՈՒԵՖԱ-ի Գործկոմի անդամների ընտրությունը չափազանց կարևոր է, կարելի է ասել՝ կենաց-մահու նշանակություն ունի:

Երկրորդ՝ նրան, բնական է, անհանգստացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը թողնելու հեռանկարը, ինչը կարող է իրականություն դառնալ արդեն մի քանի օրից: Ավելին, լարվածության առիթ կարող է լինել նաև նոր նախագահի օրոք սպասվելիք աուդիտը ՀՖՖ-ում:

Սակայն մեկ այլ բան էլ ուշադրություն գրավեց ՀՖՖ նախագահ Մելիքբեկյանի հայտարարության մեջ. խոսքը «փաշինյանական խոսույթի» կամ, եթե կուզեք, նոտաների մասին է: Ահավասիկ. «Նման մտադրություններ ունեցողները փորձում են խոչընդոտել Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետություն միջազգային ասպարեզում ներկայանալու հնարավորությանը»: Գումարած՝ «մենք չենք թույլ տալու նման հակապետական գործելաոճով աչքի ընկնող մարդկանց...», և այլն:

Դեռ մի կողմ դնենք այն, որ մարդն իրեն նույնացնում է «հայկական ֆուտբոլի» հետ: Ընդունեք, որ լսելիք են սղոցում առիթ-անառիթ ինքնիշխանության մասին շահարկումները, այդ թվում՝ ինչ-որ կազմակերպությունում Հայաստանի ինչ-որ ներկայացուցչի լինել-չլինելու հետ կապված: Այդպես էլ ուզում ես ասել՝ լսե՛ք, դուք «ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»: Ֆուտբոլի, անգամ ֆուտբոլի չէ, այլ՝ ֆուտբոլային կառույցներում պաշտոնների հետ կապված հարց է, ի՜նչ «հակապետական», ինչ «հարված ինքնիշխանությա՜նը»...

Իսկ պետության հարգի մասին ավելի լավ է հիշել երկրի մարզական պատիվը ոտնահարող ու խայտառակող պարտությունների համատեքստում, այլ ոչ թե անձնական կարիերայի, եթե այն անգամ միջազգային կառույցի հետ է կապված:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչու՞ չի կարելի առավոտյան սուրճ խմել դատարկ ստամոքսին Թաիլանդում տասնյակ զբոսաշրջիկներ տեղափոխող զբոսանավ է բռնկվել, կան տուժածներԳալա-համերգ. տոնելով անցած ուղին՝ ձգտումով դեպի նոր հորիզոններ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցներ իրացրած հրազդանցի 24-ամյա երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)«Հավերժ ընկերներ և երբեք թշնամիներ». Չինաստանի ԱԳ նախարարը՝ ռուս-չինական հարաբերությունների մասինՌոնալդուն հնարավոր է վերադառնա իր նախկին ակումբ․ Sky Sports SpaceX-ն ուղեծիր է դուրս բերել Crew Dragon տիեզերանավը՝ տիեզերական զբոսաշրջիկներովԳերմանիան ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի դրոշը նախագահի սոցցանցում տեղադրելու համար Թրամփը չի բացառել Կիմ Չեն Ընի հետ շփումները Bloomberg-ի նախկին ղեկավարը, նրա կինը և դուստրը հայտնաբերվել են մահացած․ ԱՄՆ Արևմուտքում նշել են Ուկրաինայի հակամարտության լուծման պայմանը Սարի թաղի 44-ամյա բնակչին դանակահարած անձը ձերբակալվել է Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 100 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 16 մարդ Եվրամիությունը ծրագրում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը Գազատար է բռնկվել, խոշոր հրդեհից առնվազն 110 մարդ է վիրավnրվել․ Մալայզիա Փեզեշքիանը պետական ​​այցով կմեկնի Ադրբեջան Արեւմուտքում նշել են Եվրոպայի երեք նպատակները ՌԴ-ի և ԱՄՆ-ի շփումների վերսկսման պատճառով Ռուսաստանը նախազգուշացրել է չհարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին Երբ և որտեղ են մեկնարկելու ընտրությունների վերահաշվարկի աշխատանքները Հայաստան անտիցիկլոն է ներթափանցում Հայաստանում երկրաշարժ գրանցվեցՄյանմայի երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Մասկն այցելել է ԿՀՎ-ի կենտրոնակայան․ Axios Դաժան uպանություն. հայտնաբերվել են նախկինում դատապարտված 4 անձինքԾնվել է պատերազմում անմահացած Արման Մանուկյանի եղբայրը (տեսանյութ) Երևանի կենտրոնում՝ ադրբեջանցի բլոգերի հայտնվելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Երևանի կենտրոնում՝ ադրբեջանցի բլոգերի հայտնվելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Երկու բանակի գոյությունը ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում անհնար է․ Կալլաս Բաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը Արեգակի վրա ևս մեկ հզոր բռնկում է գրանցվել Փաշինյանի քաղաքականությունը վնասել է մի ամբողջ ոլորտի Ճանապարհային ոստիկանության տեսուչը դատապարտվել է ազատազրկման՝ 4 տարի ժամկետով Գյումրին ՔՊ-ական քաղաքապետ չի ունենա «Քաղպայմանագրում» խորը զտումներ են սպասվում Վիլեն Գաբրիելյանին Ազգային ժողովում կփոխարինի Արշակ Օրդուխանյանը Իշխանությունը խաբել է անհետ կորածների հարազատներին Ռուսներն այլևս չեն ցանկանում գումարներով կիսվել հարևան երկրների հետ Ժամանակակից հայ փոքրակտավ արձակի նշանակալի դեմքերը. «Փաստ»Փաշինյանը երկար չդիմացավ. Հայաստանը կրկին խաղում է ԵՄ-ի համար Ռուսաստանի դեմ«Տեխասյան ռենջերը». Փաշինյանը «միանշանակ» ավարտում է «ղարաբաղյան շարժումը»ՀԷՑ-ը՝ անջատումների մասին«Փաշինյանի կտրուկ շրջադարձը. ինչո՞ւ դեռ վաղ է խոսել Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամության մասին»Ողբերգական դեպք՝ Արարատում․ փոսից դուրս է բերվել մաhացած մարդՍա նույնիսկ կապիտուլյացիա էլ չէ, այլ հայ ժողովրդի շահերի բացահայտ դավաճանություն. «Փաստ»Երգիծանքի և հումորի համաշխարհային  օր․ պատմության այս օրը ( 01 ապրիլ)ՀՀ իշխանությունն օրակարգից հանում է Հայոց ցեղասպանության հարցը․ Աբրահամյան Ոչ ոք հավաքական պատասխանատվություն չի զգում. «Փաստ»Վիլեն Գաբրիելյանը հեռանում է ԱԺ-ից․ հայտնի է պատճառը 36 ժամյա անջատումներՀՀ իշխանությունն օրակարգից հանում է Հայոց ցեղասպանության հարցը․ Աբրահամյան «Երբեք չէր հանձնվում, ուներ շատ նպատակներ և երազանքներ». Դերենիկ Խաչատրյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին. «Փաստ»
Ամենադիտված