Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական ցուգցվանգի ու ցայտնոտի հետևանքները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի կառավարման յոթ տարիներին բազմաթիվ ընտրություններ են տեղի ունեցել՝ խորհրդարանականներից սկսած, ՏԻՄ ընտրություններով վերջացրած, ու այդ ընտրական գործընթացներին բնորոշ որոշ օրինաչափություններ գնալով ավելի ակնհայտ են դառնում։ Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանն ու իր քպականներն անընդհատ գլուխ են գովում, թե իրենք ազատ ու արդար ընտրություններ են անցկացնում, ժողովրդավարության ջատագովներ են, ապահովում են, որ ընտրողների ամեն մի քվեն տեղ հասնի, իրականում «փաշինյանական» բոլոր ընտրություններն էլ լրիվ հակառակ պատկերն են ի ցույց դնում:

Օրինակ՝ եթե դիտարկենք ընտրությունների ընթացքը, ապա կարող ենք տեսնել, որ դրանք ուղեկցվում են քրեական գործերի հարուցմամբ, ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ հետապնդումներով ու իրավապահների կողմից տարբեր շոուների բեմադրմամբ։ Սովորաբար այն ժամանակ, երբ ընտրությունների անցկացմանն ընդամենը շատ քիչ ժամանակ է մնացել, հանկարծ իրավապահները «քնից արթնանում են», հիշում են «չարաշահումների» մասին, և ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ մեղադրանքներ են ներկայացվում, նրանց գրասենյակները խուզարկվում են և այսպես շարունակ։

Ու իշխանություններն այնքան պարզունակ են գործում (կամ «թքած ունենալու» տարբերակով), որ բոլորի համար է պարզ և ակնհայտ՝ այդ բոլոր «գործերը» քաղաքական ենթատեքստ ունեն. բնականաբար, այդ ամենը կատարվել ու կատարվում է ընդամենը մեկ նպատակով՝ հնարավորինս ազդել ընտրությունների ելքի վրա՝ հաշվի առնելով, որ գործող իշխանությունը որևէ տարածքում առանց այդ ամենի առարկայական քվե ստանալու որևէ շանս պարզապես չունի: Մնում է շոուների ու հետապնդումների միջոցով հանրային կարծիքը մանիպուլացնել, արատավորել մրցակիցների համբավը, հնարավորինս խոչընդոտել նրանց գործունեությունը։

Պարզապես այս գործիքակազմն իշխանություններն իրենց քաղաքական մրցակիցների նկատմամբ այնքան են կիրառել, որ շատ դեպքերում այսպիսի գործելակերպը չի էլ ազդում ժողովրդի տրամադրությունների վրա։ Նույնիսկ ընդհակառակը: Ավելին, շատ դեպքերում հարուցված քրեական գործերը (նախաձեռնված քրեական վարույթները) ճանապարհի կեսից ուղղակի քանդվում են, բայց այդ ժամանակ արդեն ընտրական գործընթացներն անցած են լինում, իսկ շոուն՝ կյանքի կոչված։

Մյուս կողմից՝ եղել են դեպքեր, որ «իրավական» գործիքակազմը քաղաքական նկատառումներով կիրառվել է ընտրություններից հետո՝ այս անգամ արդեն ընդդիմության կողմից ընտրված թեկնածուների նկատմամբ։ Այդպիսի օրինակները քիչ չեն՝ սկսյալ Վանաձորից, որտեղ տեղի ունեցած համայնքային ընտրություններից հետո քրեական հետապնդումների գործիքակազմի միջոցով թույլ չտվեցին, որ ընտրված քաղաքապետը պաշտոնավարի։ Զուգահեռ այլ համայնքներում, որտեղ ՔՊ-ն պարտվել է, թե՛ «իրավական», թե՛ այլ միջոցներ են կիրառվել՝ ընտրությունները չեղյալ հայտարարելու և նոր ընտրություններ անցկացնելու համար:

Իշխանություններն առաջնորդվում են բոլոր մակարդակներում պետական կառավարման օղակները ուզուրպացնելու, բռնազավթելու մոտեցմամբ, իսկ նրանց այն հայտարարությունները, թե ժողովուրդն է որոշում՝ ով իշխի Հայաստանում, ընդամենը միֆ է. իրականում մեկ անձնավորություն է որոշում այդ ամենը՝ թքած ունենալով թե՛ օրենքների, թե՛ ժողովրդի վրա։

Մինչ հանրապետությունում հանցավորության մակարդակը՝ հատկապես ծանր հանցագործությունների, շարունակաբար աճում է ու դարձել է ամենօրյա լրահոսում տեղ գտնող երևույթ, իրավապահ մարմինները, իրենց բանուգործը թողած, օրուգիշեր աշխատում են ընդդիմադիրների ուղղությամբ, որպեսզի նրանց նկատմամբ քրեական վարույթներ նախաձեռնվեն։ Բնականաբար, ժամանակի ընթացքում էլ քաղաքական հետապնդումների երևույթը ավելի մեծ ծավալներ է ստանում։ Իսկ ինչո՞ւ է Փաշինյանն առաջնորդվում իրավապահներին իր իշխանության ձեռքին գործիք դարձնելու և քաղաքական հարցեր լուծելու նպատակով։ Պատասխանը շատ պարզ է՝ Փաշինյանի միակ հենարանն այդ կառույցներն են մնացել, ու ինքը շատ լուրջ մտավախություններ ունի, որ օրինական ճանապարհով իր քաղաքական ուժն այլևս ոչ միայն իշխանություն չի լինի, այլև կոալիցիոն կառավարման հնարավորության չի հասնի թե՛ համապետական ընտրություններում, թե՛ տեղական ինքնակառավարման ընտրություններում։

Բանն այն է, որ ՔՊ-ն պտտվում է բացառապես Փաշինյանի առանցքի շուրջ։ Իսկ եթե Փաշինյանի վարկանիշը շրիշակից ցածր է, բնական է, որ կուսակցությունը որևէ շանս չունի, իսկ եթե Փաշինյանը հանկարծ դուրս գա խաղից, ապա կուսակցությունը փշուր-փշուր կլինի: Դրա համար էլ գնալով ավելի ընդգծված է դառնում ցուգցվանգային վիճակը։ Ու իրենց տոտալ պարտությունը հետաձգելու նպատակով Փաշինյանը գործի է դնում ձևախեղված ավտորիտարիզմի մեթոդները՝ առաջնորդվելով հակաժողովրդավարական քայլերի կիրարկմամբ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մյանմարի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2,700-ը Ինչու՞ չի կարելի առավոտյան սուրճ խմել դատարկ ստամոքսին Թաիլանդում տասնյակ զբոսաշրջիկներ տեղափոխող զբոսանավ է բռնկվել, կան տուժածներԳալա-համերգ. տոնելով անցած ուղին՝ ձգտումով դեպի նոր հորիզոններ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցներ իրացրած հրազդանցի 24-ամյա երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)«Հավերժ ընկերներ և երբեք թշնամիներ». Չինաստանի ԱԳ նախարարը՝ ռուս-չինական հարաբերությունների մասինՌոնալդուն հնարավոր է վերադառնա իր նախկին ակումբ․ Sky Sports SpaceX-ն ուղեծիր է դուրս բերել Crew Dragon տիեզերանավը՝ տիեզերական զբոսաշրջիկներովԳերմանիան ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի դրոշը նախագահի սոցցանցում տեղադրելու համար Թրամփը չի բացառել Կիմ Չեն Ընի հետ շփումները Bloomberg-ի նախկին ղեկավարը, նրա կինը և դուստրը հայտնաբերվել են մահացած․ ԱՄՆ Արևմուտքում նշել են Ուկրաինայի հակամարտության լուծման պայմանը Սարի թաղի 44-ամյա բնակչին դանակահարած անձը ձերբակալվել է Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 100 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 16 մարդ Եվրամիությունը ծրագրում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը Գազատար է բռնկվել, խոշոր հրդեհից առնվազն 110 մարդ է վիրավnրվել․ Մալայզիա Փեզեշքիանը պետական ​​այցով կմեկնի Ադրբեջան Արեւմուտքում նշել են Եվրոպայի երեք նպատակները ՌԴ-ի և ԱՄՆ-ի շփումների վերսկսման պատճառով Ռուսաստանը նախազգուշացրել է չհարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին Երբ և որտեղ են մեկնարկելու ընտրությունների վերահաշվարկի աշխատանքները Հայաստան անտիցիկլոն է ներթափանցում Հայաստանում երկրաշարժ գրանցվեցՄյանմայի երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Մասկն այցելել է ԿՀՎ-ի կենտրոնակայան․ Axios Դաժան uպանություն. հայտնաբերվել են նախկինում դատապարտված 4 անձինքԾնվել է պատերազմում անմահացած Արման Մանուկյանի եղբայրը (տեսանյութ) Երևանի կենտրոնում՝ ադրբեջանցի բլոգերի հայտնվելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Երևանի կենտրոնում՝ ադրբեջանցի բլոգերի հայտնվելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Երկու բանակի գոյությունը ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում անհնար է․ Կալլաս Բաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը Արեգակի վրա ևս մեկ հզոր բռնկում է գրանցվել Փաշինյանի քաղաքականությունը վնասել է մի ամբողջ ոլորտի Ճանապարհային ոստիկանության տեսուչը դատապարտվել է ազատազրկման՝ 4 տարի ժամկետով Գյումրին ՔՊ-ական քաղաքապետ չի ունենա «Քաղպայմանագրում» խորը զտումներ են սպասվում Վիլեն Գաբրիելյանին Ազգային ժողովում կփոխարինի Արշակ Օրդուխանյանը Իշխանությունը խաբել է անհետ կորածների հարազատներին Ռուսներն այլևս չեն ցանկանում գումարներով կիսվել հարևան երկրների հետ Ժամանակակից հայ փոքրակտավ արձակի նշանակալի դեմքերը. «Փաստ»Փաշինյանը երկար չդիմացավ. Հայաստանը կրկին խաղում է ԵՄ-ի համար Ռուսաստանի դեմ«Տեխասյան ռենջերը». Փաշինյանը «միանշանակ» ավարտում է «ղարաբաղյան շարժումը»ՀԷՑ-ը՝ անջատումների մասին«Փաշինյանի կտրուկ շրջադարձը. ինչո՞ւ դեռ վաղ է խոսել Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամության մասին»Ողբերգական դեպք՝ Արարատում․ փոսից դուրս է բերվել մաhացած մարդՍա նույնիսկ կապիտուլյացիա էլ չէ, այլ հայ ժողովրդի շահերի բացահայտ դավաճանություն. «Փաստ»Երգիծանքի և հումորի համաշխարհային  օր․ պատմության այս օրը ( 01 ապրիլ)ՀՀ իշխանությունն օրակարգից հանում է Հայոց ցեղասպանության հարցը․ Աբրահամյան Ոչ ոք հավաքական պատասխանատվություն չի զգում. «Փաստ»Վիլեն Գաբրիելյանը հեռանում է ԱԺ-ից․ հայտնի է պատճառը 36 ժամյա անջատումներՀՀ իշխանությունն օրակարգից հանում է Հայոց ցեղասպանության հարցը․ Աբրահամյան
Ամենադիտված