Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իրար շատ ենք սիրել, այդ սերը չի պակասել, միայն ավելացել է, ապրում եմ այն մտքով, որ մի օր կհանդիպեմ իրեն երկնքում». ավագ սերժանտ Վիգեն Ավագյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ Լիանային հարցնում եմ իր և ամուսնու ծանոթության մասին, արձագանքում է՝ երկուսս էլ նույն գյուղից՝ Փոքր Մասրիկից ենք: «Ուսումս ավարտեցի, հետո էլ Վիգենը բանակից վերադարձավ, որոշ ժամանակ ընկերություն արեցինք, իսկ հետո 2012 թվականին ամուսնացանք: 2013 թվականին մեր մեծ աղջիկը ծնվեց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Վիգենի կինը՝ Լիանան: Համատեղ կյանքի ընթացքում նրանք չորս երեխա են ունենում՝ երեք աղջիկ և մեկ տղա:

Լիանան նշում է՝ այնքան շատ բան կարող է պատմել ամուսնու մասին, սակայն հուզմունքը հաճախ է խանգարում: Միշտ փորձում է հաղթահարել այն: «Անսահման ընկերասեր էր: Մեծ հարգանք էր վայելում թե՛ համածառայակիցների շրջանում, թե՛ գյուղում, թե՛ իր ընկերական շրջապատում: Ինչ վատ է, չէ՞, որ «էր»-ով՝ անցյալով ենք խոսում իր մասին: Բայց ինչ-որ պահ է գալիս, որ կարծես սովորության ուժով անես դա»:

Վիգենը ծնունդով Փոքր Մասրիկ գյուղից է: 1995-2005 թթ. սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում, աչքի ընկել իր առաջադիմությամբ և վարքով: Լիանան ասում է՝ ամուսինը լավ է նկարել, ինքնուս քանդակագործություն է սովորել: «Բազմաթիվ շիրմաքարեր, խաչքարեր է քանդակել: Իր ընկերներից մեկը՝ Հայկ Թևոյանը, դժբախտ պատահարի արդյունքում զոհվել էր: Վիգենը խաչքար էր քանդակել և սեփական ուժերով և միջոցներով տեղափոխել Օմարի լեռներ: Երբ Քարվաճառը հանձնեցին, իր բոլոր իրերը թողել էր այնտեղ, բայց խաչքարն իջեցրել էր, տեղափոխել Վարդենիս»:

2006 թվականին Վիգեն Ավագյանը զորակոչվել է Հայկական բանակ՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության: Ծառայել է Արցախի Հանրապետության Հադրութի N զորամասում: Ծառայության ընթացքում արժանացել է ավագ սերժանտի կոչման: 2009 թվականին՝ պարտադիր զինծառայությունն ավարտելուց մեկ տարի հետո, անցել է պայմանագրային զինծառայության: Տասը տարուց ավելի ծառայել է Քարվաճառում՝ Օմարի լեռներում: Մասնակցել է թե՛ 2016 թ. Քառօրյա պատերազմին, թե՛ 2020 թ. 44-օրյա պատերազմին: Պարբերաբար պարգևատրվել է ծառայության ընթացքում թե՛ մարտական հերթապահության, թե՛ անբասիր վարքի ու ծառայության համար:

Կինը պատմում է՝ պատերազմների ընթացքում իր ընկերներին է կորցրել: «Սեփական կյանքը վտանգելով՝ այնքան տղաների մարմիններ է դուրս բերել մարտի դաշտից, որ չմնան այնտեղ, որ տուն հասնեն: Քառօրյա պատերազմի ժամանակ, երբ իր ընկերը զոհվել է, մարմնի մասերն է հավաքել, որ գոնե այդպես նա «տուն հասնի»: Հիմա, երբ նույնիսկ այս մասին խոսում ենք, սարսռում ենք, բայց այդ պահին նա սառնասրտություն է ցուցաբերել: Իր քրոջ ամուսնու եղբոր հետ էր ծառայում Վիգենը Քառօրյայի ժամանակ: Այդ տղան զոհվել է, երբ նրա եղբայրը գնացել է, որ մարմինը դուրս բերի, Վիգենը թույլ չի տվել: Ասել է՝ ձեր ընտանիքից արդեն մեկին կորցրել եք, ես իրեն դուրս կբերեմ: Նման այնքան պատմություններ կան, երբ նա տղաների մարմինները դուրս է բերել մարտի դաշտից: Նվիրված էր իր ընկերներին ու այնքան ծանր էր տանում նրանց կորուստը»:

Քարվաճառի հանձնումից հետո Վիգենի զորամասը տեղակայվել է Սոթքի հատվածում: Երկու տարի ծառայել է Վերին Շորժայի N դիրքում: Վիգենի երրորդ պատերազմը 2022 թ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն էր, երբ թշնամին հարձակվեց Հայաստանի տարածքի վրա: Հետաքրքիր մի բան է ասում Լիանան. «Վիգենը հաճախ էր կիսվում հետևյալ մտքով. «Երկու օրով կռիվ է լինելու, ես հաստատ տուն չեմ գալու»: 34 տարեկան էր, երբ զոհվեց: Միշտ ասում էր՝ սա իմ վերջին ծնունդն է: Երբ հեռուստացույցով տարիքն առած տատիկ-պապիկի էին ցույց տալիս, միշտ իրեն ասում էի՝ Վի՛գ, տեսնես մենք էլ ենք այսպես սիրուն ծերանալո՞ւ: Ասում էր. «Ես չեմ ծերանալու, սա իմ վերջին տարին է»»:

Վիգենն անմահացել է սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայի դիրքերում: «Ընդամենը երեք հոգով են մարտնչել այդ դիրքում, որոշ ժամանակ հետո մի դիրքից մյուսն են տեղափոխվել: 12-ը զոհվել են, մեկն է ողջ մնացել: Իրեն չէինք գտնում, չգիտեինք՝ ողջ է, գերի է, որտեղ է: Բոլոր դիահերձարաններում փնտրել ենք իրեն, և միայն երեք ամիս անց, այն էլ ԴՆԹ հետազոտությամբ հաստատվեց Վիգենի ինքնությունը: Նոյեմբերի 28-ին էին փոխանցել նրա մարմինը»:

Վիգենի և կնոջ վերջին զրույցը եղել է սեպտեմբերի 12-ի գիշերը: «Շուրջբոլորը վառվում էր: Զանգահարեց՝ ի՞նչ վիճակ է, տեսնում եմ, որ բոլորը հեռանում են: Իրոք, այդպես էր: Գյուղում երևի ես ու միայն իմ երեխաներն էինք մնացել, տղաս երկու տարեկան էր, և Լևոնի ընտանիքն էր մնացել: Վիգենն արձագանքեց՝ փախչում են, հա՞: Դա է եղել մեր վերջին զրույցը: Եղբայրս ևս ծառայության մեջ էր: Լուսադեմին խոսել էր եղբորս հետ, ասել. «Արմա՛ն ջան, խնդրում եմ, երեխեքիս լավ կնայեք»: Ռացիայով իրեն կապ են տվել, ասել, որ մենակ է մնացել: Մեծ վնաս են հասցրել թշնամուն, այնքան մեծ, որ վերջում արդեն Վիգենի դեմ «բայրաքթարն» է գործել: Իր մարմինը շատ էր վնասված: Իր ընկերներից կան, որ պատմում են՝ երբ Վիգենի մարմինը փոխանցելիս են եղել, ասել են, որ նա «իսկական իգիթ է»»:

Ապրելու ուժի մասին: «Այդ ուժն իմ երեխաներից եմ ստանում: Մեր տղային շատ եմ նմանեցնում Վիգենին: Ապրում եմ այն մտքով, որ մի օր կհանդիպեմ իրեն երկնքում: Մենք իրար շատ ենք սիրել: Այդ սերը չի պակասել, միայն ավելացել է: Չնայած այս մեծ ցավին ու կորստին, ես շատ հպարտ եմ, որ նա չի փախել, իր դիրքը չի լքել, իր ընկերներին մենակ չի թողել: Շատ ցավալի է նաև այն, որ իր զինվորները ևս զոհվել են: Նրանք մարտնչել են իրենց կյանքի գնով՝ հանուն մեզ ու մեր երկրի: Մի տեսանյութ կա, 2021 թ. մայիսի 12-ին, երբ ադրբեջանական զինված ուժերը դիրքավորվեցին նաև Վերին Շորժայում, նա ընդառաջ է գնացել ադրբեջանցի զինվորներին: Ադրբեջանցիները ցույց են տալիս դեպի Քարվաճառի կողմը, ասում՝ մեր Քելբաջարն է, մենք այնտեղ ենք կռվել: Վիգենն իրենց հակադարձում է, երկար խոսում, ու մտածում ես՝ դա էլ իր անվախության մասին է վկայում, ամեն մեկը չէր կանգնի թշնամուն դեմ հանդիման»:

Հ. Գ. - Ավագ սերժանտ Վիգեն Ավագյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Գեղարքունիքի մարզի հայրենի Փոքր Մասրիկ գյուղի գերեզմանատանը՝ իր հերոս ընկերների կողքին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վիետնամի ԱԺ խոսնակը շրջայց է կատարել Պատմության թանգարանի ցուցադրությունների սրահներումHermès-ը ներկայացրել է ժամացույցների շքեղ մոդելներ Watches & Wonders-ում BMW-ի նոր մեքենաները կհամալրվեն Alibaba-ի արհեստական ​​բանականության համակարգովԹուրքիան 6 տարվա ընդմիջումից հետո վերսկսում է ԵՄ-ի հետ բարձր մակարդակի տնտեսական երկխոսությունըԹուրքիայում ավտոբուս է շրջվել. կան տուժածներ ՌԴ-ում ներգաղթյալների երեխաների համար խստացվել են ռուսական դպրոցներ ընդունվելու պայմաններըԷնդրիկը կրկնել է Ռոնալդուի ռեկորդային ցուցանիշը «Ռեալ»-ում Մյանմարում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2,886-ի Դիվանագիտական ​​շփումները կարող են արդյունավետ լինել, բայց բոլորը պետք է հասկանան՝ «ռազմակшն լուծում» գոյություն չունի. Իրանի ԱԳ նախարարը՝ ԱՄՆ-ինԷլինա Դանիելյանը կանանց շախմատի ԵԱ-ի առաջատարներից է Պլանշետներ՝ «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցներին Վիլեն Գաբրիելյանը պատգամավորներին խնդրել է շարունակել իր նախաձեռնությունները Ամերիկյան 3 խոշոր ավտոարտադրողներ կտուժեն Թրամփի մաքսատուրքերից 42-ամյա քույրը դանակաhարել է 44-ամյա եղբորըՄասկը և DOGE-ի աշխատակիցները ստիպված կլինեն թմրամիջոցների թեստ հանձնել Թուրքիայում ամեն գնով պետք է մեր երկրի դրոշը բարձրացնեի. Արթուր Դավթյան TikTok-ը անջատում է իր լուսանկարների փոխանակման հավելվածը «Եթե Հայաստանը ցանկանում է Խաղաղության պայմանագիր ստորագրել, պետք է ընդունի մեր 2 իրավական պայմանները»․ Ալիև ԱՄՆ-ում բուժաշխատողները զանգվածաբար աշխատանքից ազատվում են Եգիպտոսում սուզանավի վթարից փրկված կինը կլինիկական մահ է տարել Կյանքից հեռացել է դերասան Ռաֆայել Գրիգորյանը Երևանում «Kia»-ն գլխիվայր հայտնվել է մայթին, վարորդը և անչափահաս ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՊեսկովը հայտարարել է՝ ՌԴ-ն ԱՄՆ-ից պատասխան է սպասում Ակնայում հովիվ է պայթել ականի վրա Անձրև, ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի«Քաղպայմանագիրը» քննարկել է, թե ում «գլուխներն են թռչելու»Հութիները կրկին հարվածել է «Թրումեն» ավիակրին Փաշինյանը փորձելու է զավթել իշխանությունը Գյումրիում ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ներկայացրել Ի՞նչ է սպասվում Շտայնմայերին ԲաքվումԱպրիլ ամսվա կենսաթոշակի մասին9 տարի առաջ, այս օրը, վերջին անգամ լսեցի քո ձայնը․ Ադամ Սահակյանի մոր գրառումը Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դիԵրկար ժամանակ ջուր չի լինիԾանոթ ու միաժամանակ անհայտ … սնուկեր բիլիարդի խաղԿիմա տատիկին դեռ չեն բարեհաճել ՁՊՎ-ից ներկայացնել դատարան․ Ռուբեն ՄելիքյանՍպիտակ տունն ուսումնասիրում է Գրենլանդիայի ձեռքբերման արժեքը Ավարտվել է «Սևան ազգային պարկ»-ի նախկին տնօրենի վարույթի նախաքննությունը․ նոր մանրամասներ««Կարո՞ղ են գլուխ հանել առանց Ռուսաստանի». փոքրիկ Հայաստանին կարեկցել են այն բանից հետո, երբ Փաշինյանը հրաժարվել է ֆինանսավորել ՀԱՊԿ-ը» «Հայաստանը մեկ տարի կփորձի ժանյակավոր վարտիքը, իսկ հետո, մեկ էլ տեսար Փաշինյանին քշեն»Ավելի քան 200 կնոջ մնացորդներ են հայտնաբերվել ԱՄՆ սահմանի մոտՍյուզաննա Պողոսյանին կախված են հայտնաբերել․ ինչ է հայտնիԽաչատուր Աբովյանը դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել. պատմության այս օրը (02 ապրիլ)Գազ չի լինելու մի քանի ժամ4-րդին սիրտը չի դիմացել. ինչից է մահացել 24-ամյա աղջիկըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ո՞վ է սպանված 21-ամյա երիտասարդըԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելԱրսեն Թորոսյանն ընդդեմ ֆուտբոլասերների. կամ Փաշինյանի տխրությամբ ուրախացողը․ «Ժողովուրդ» Արցախցիները բացատրություն են պահանջել Վիտալի Բալասանյանից․ «Հրապարակ»
Ամենադիտված