Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի Ախթամար կղզում վերաբացվել է հայկական Սուրբ Խաչ եկեղեցին. պատմության այս օրը (29 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Մադագասկար՝ Ապստամբության հերոսների հիշատակի օր, Ռուսաստան՝ Իրավաբանական ծառայության աշխատողների օր, Չինաստան՝ Երիտասարդության օր, Կենտրոնական Աֆրիկյան հանրապետություն՝ Բոգանդիի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1912-վախճանվել է գրող և դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանը:

1920-Ղաբաղյան ապստամբության ժամանակ Երևանից օգնության ուղարկված գնդապետ Թարվերդյանի զորախումբը հասել է Ղարաբաղ, որից հետո սկսվել են լայնամասշտաբ ռազմական գործողություններ:

1971 –վախճանվել է հայ խորհրդային դերասան Ավետ Ավետիսյանը:

2002- Միացյալ Նահանգները հայտարարել են, որ պաշտոնապես վերացնում են Հայաստանին և Ադրբեջանին զենք վաճառելու ինը տարվա գործող արգելքը, և որ Ադրբեջանին կտրամադրվի 4.4 մլն դոլարի ռազմական օգնություն՝ մոտավորապես այնքան, որքան Հայաստանին:

2006-Հայաստանյան բեռնատար ԱՆ ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Թեհրանի մոտակայքում գտնվող մարզական համալիրում՝ զոհեր չեն եղել, իսկ օդանավն այրվել է այն բանից հետո, երբ ինքնաթիռում գտնվող 12 անձինք դուրս են բերվել եւ տեղափոխվել անվտանգ վայր:

2007- Թուրքիայի Ախթամար կղզում վերաբացվել է հայկական Սուրբ Խաչ եկեղեցին: Վերանորոգված եկեղեցու կարմիր ժապավենը կտրել են Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը, Թուրքիայի մշակույթի նախարար Աթիլա Քոչը և Հայաստանի մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը:      

2009- որոշվել է, որ  Հայաստանից օդային տրանսպորտով մեկնող ուղևորները 10000 դրամ ելքի տուրքը պետք է վճարեն ավիատոմս ձեռք բերելիս, ոչ թե օդանավակայանում:

2015-Գյումրիում տեղի է ունեցել «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքը, որն ուղեկցվել է միջադեպերով «Հիմնադիր խորհրդարանի» անդամներից մեկին դանակահարել են, հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ ձվեր նետել։

2019-Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմը դատի է տվել Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանին Կոնստանտին Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելու համար:

2020- վախճանվել է Ֆրանսիահայ ականավոր քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1430 - Օսմանյան Կայսրությունը գրավել է բյուզանդական Սալոնիկ քաղաքը:

1461 —Սպիտակ և Կարմիր վարդերի պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Թաուտոնի ճակատամարտը, որը հանդիսանում է այդ պատերազմի ամենաարյունալի ճակատամարտը:

1561 —ծնվել է իտալացի բժիշկ, ֆիզիոլոգ Սանտոնիո Սանկտորիուսը, որն աշխարհում առաջին անգամ հիվանդություններն ախտորոշելու համար սկսել է իրականացնել ջերմաչափում և պուլսի որոշում:

1638 —շվեդացի լյութերանականները հիմնադրել են առաջին մշտական բնակավայրը Դելավերում:

1778 —անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը դարձել է առաջին եվրոպացին, որն ափ է իջել Վանկուվեր կղզում:

1795 - գերմանացի մեծանուն երգահան ու դաշնակահար Լյուդվիգ վան Բեթհովենն առաջին անգամ համերգ է տվել Վիեննայում:

1798 - ֆրանսիացիները հայտարարել են Հելվետիկյան հանրապետություն ստեղծելու մասին, որը հետագայում դարձել է Շվեյցարիա:

1831- բոսնիացիներն ապստամբել են Օսմանյան Կայսրության դեմ:

1848 - Նիագարա գետի սառցակալման պատճառով Նիագարայի ջրվեժը դադարել է թափվել մոտ 30 ժամ:

1849 - Միացյալ Թագավորությունը գրավել է աֆղանական Փենջաբ քաղաքը:

1851-Ռուսաստանում ստեղծվում է «Կովկասյան գրաքննական կոմիտեն»:

1864- Մեծ Բրիտանիան Հունաստանին է հանձնել Իոնական կղզիները:

1871 - Վիկտորիա թագուհին բացել է Ալբերտ թագավորական սրահը:

1886 —հաղթանակ տոնելով Իոհաննես Ցուկերտորտի նկատմամբ Վիլհելմ Ստեյնիցը դարձել է շախմատի առաջին պաշտոնական չեմպիոնը:

1891 –վախճանվել է ֆրանսիացի նկարիչ Ժորժ Սյորան:

1912-ենթադրաբար վախճանվել է Անտարկտիդայի անգլիացի հետազոտող Ռոբերտ Սկոտը:

1940-Անգլիայի բանկը թողարկել է առաջին թղթե փողերը, որոնք ունեցել են կեղծման դեմ բարձր պաշտպանվածություն՝ թղթի մեջ խրված բարակ մետաղական թել, սպիրալ:

1947 - Մադագասկարի բնակիչներն ապստամբել են ֆրանսիական տիրապետության դեմ:

1949 —վախճանվել է ռուս խորհրդային մանրէաբան, համաճարակաբան, ակադեմիկոս Նիկոլայ Գամալեան:

1967 - Ֆրանսիայում ջուր է իջեցվել առաջին միջուկային սուզանավը:

1974-Չինաստանի Սիան քաղաքի շրջակայքում բնակիչները պատահաբար հայտնաբերել են հազարավոր զինվորների արձաններ՝ «Տերրակոտյան բանակը», որը հողի տակ է գտնվել ավելի քան 2 000 տարի:

1982 – վախճանվել է գերմանացի կոմպոզիտոր Կառլ Օրֆը:

1992 – հիմնադրվել է Ռոսատոմը, Ռուսաստանի դաշնության միջուկային համալիրի կարգավորիչ մարմինը:

2004- Իռլանդիայում աշխարհում առաջին անգամ ընդունվել է օրենք ծխախոտի արգելման մասին, համաձայն որի արգելվում է ծխելը աշխատատեղերում, նաև սրճարաններում ու ռեստորաններում:

2004 - Բուլղարիան, Ռումինիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Սլովակիան և Սլովենիան դարձել են ՆԱՏՕ-ի լիիրավ անդամներ:

2008- մոտ 35 երկիր և 350 քաղաք են մասնակցել Երկրագնդի ժամ միջազգային գործողությանը:

2010 - Մոսկվայի մետրոյում տեղի են  ունեցել ահաբեկչական գործողություններ, որի արդյունքում զոհվել է 41 և վիրավորվել 88 մարդ:

2020 - վախճանվել է լեհ կոմպոզիտոր և խմբավար Քշիշտոֆ Պենդերեցկին:

Կ. Խաչիկյան

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ Բրիտանացի մի խումբ պատգամավորներ ՄԹ կառավարությանը կոչ են արել ճնշnւմ գործադրել Ադրբեջանի վրա՝ Բաքվում պահվող հայերին ազատ արձակելու հարցովՀունիսի 30-ից Ռուսաստան մեկնողները պետք է 72 ժամ առաջ տեղյակ պահեն ՌԴ պատկան մարմիններինՎիետնամի ԱԺ խոսնակը շրջայց է կատարել Պատմության թանգարանի ցուցադրությունների սրահներումHermès-ը ներկայացրել է ժամացույցների շքեղ մոդելներ Watches & Wonders-ում BMW-ի նոր մեքենաները կհամալրվեն Alibaba-ի արհեստական ​​բանականության համակարգովԹուրքիան 6 տարվա ընդմիջումից հետո վերսկսում է ԵՄ-ի հետ բարձր մակարդակի տնտեսական երկխոսությունըԹուրքիայում ավտոբուս է շրջվել. կան տուժածներ ՌԴ-ում ներգաղթյալների երեխաների համար խստացվել են ռուսական դպրոցներ ընդունվելու պայմաններըԷնդրիկը կրկնել է Ռոնալդուի ռեկորդային ցուցանիշը «Ռեալ»-ում Մյանմարում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2,886-ի Դիվանագիտական ​​շփումները կարող են արդյունավետ լինել, բայց բոլորը պետք է հասկանան՝ «ռազմակшն լուծում» գոյություն չունի. Իրանի ԱԳ նախարարը՝ ԱՄՆ-ինԷլինա Դանիելյանը կանանց շախմատի ԵԱ-ի առաջատարներից է Պլանշետներ՝ «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցներին Վիլեն Գաբրիելյանը պատգամավորներին խնդրել է շարունակել իր նախաձեռնությունները Ամերիկյան 3 խոշոր ավտոարտադրողներ կտուժեն Թրամփի մաքսատուրքերից 42-ամյա քույրը դանակաhարել է 44-ամյա եղբորըՄասկը և DOGE-ի աշխատակիցները ստիպված կլինեն թմրամիջոցների թեստ հանձնել Թուրքիայում ամեն գնով պետք է մեր երկրի դրոշը բարձրացնեի. Արթուր Դավթյան TikTok-ը անջատում է իր լուսանկարների փոխանակման հավելվածը «Եթե Հայաստանը ցանկանում է Խաղաղության պայմանագիր ստորագրել, պետք է ընդունի մեր 2 իրավական պայմանները»․ Ալիև ԱՄՆ-ում բուժաշխատողները զանգվածաբար աշխատանքից ազատվում են Եգիպտոսում սուզանավի վթարից փրկված կինը կլինիկական մահ է տարել Կյանքից հեռացել է դերասան Ռաֆայել Գրիգորյանը Երևանում «Kia»-ն գլխիվայր հայտնվել է մայթին, վարորդը և անչափահաս ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՊեսկովը հայտարարել է՝ ՌԴ-ն ԱՄՆ-ից պատասխան է սպասում Ակնայում հովիվ է պայթել ականի վրա Անձրև, ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի«Քաղպայմանագիրը» քննարկել է, թե ում «գլուխներն են թռչելու»Հութիները կրկին հարվածել է «Թրումեն» ավիակրին Փաշինյանը փորձելու է զավթել իշխանությունը Գյումրիում ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ներկայացրել Ի՞նչ է սպասվում Շտայնմայերին ԲաքվումԱպրիլ ամսվա կենսաթոշակի մասին9 տարի առաջ, այս օրը, վերջին անգամ լսեցի քո ձայնը․ Ադամ Սահակյանի մոր գրառումը Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դիԵրկար ժամանակ ջուր չի լինիԾանոթ ու միաժամանակ անհայտ … սնուկեր բիլիարդի խաղԿիմա տատիկին դեռ չեն բարեհաճել ՁՊՎ-ից ներկայացնել դատարան․ Ռուբեն ՄելիքյանՍպիտակ տունն ուսումնասիրում է Գրենլանդիայի ձեռքբերման արժեքը Ավարտվել է «Սևան ազգային պարկ»-ի նախկին տնօրենի վարույթի նախաքննությունը․ նոր մանրամասներ««Կարո՞ղ են գլուխ հանել առանց Ռուսաստանի». փոքրիկ Հայաստանին կարեկցել են այն բանից հետո, երբ Փաշինյանը հրաժարվել է ֆինանսավորել ՀԱՊԿ-ը» «Հայաստանը մեկ տարի կփորձի ժանյակավոր վարտիքը, իսկ հետո, մեկ էլ տեսար Փաշինյանին քշեն»Ավելի քան 200 կնոջ մնացորդներ են հայտնաբերվել ԱՄՆ սահմանի մոտՍյուզաննա Պողոսյանին կախված են հայտնաբերել․ ինչ է հայտնիԽաչատուր Աբովյանը դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել. պատմության այս օրը (02 ապրիլ)Գազ չի լինելու մի քանի ժամ4-րդին սիրտը չի դիմացել. ինչից է մահացել 24-ամյա աղջիկըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ո՞վ է սպանված 21-ամյա երիտասարդը
Ամենադիտված