Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արամ Ա-ն Բեյրութի Սուրբ Նշան եկեղեցում մասնակցել է Միջինքի առիթով կազմակերպված արարողությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Բեյրութի Սուրբ Նշան եկեղեցում մասնակցել է Միջինքի առիթով արարողությանը։

«Լիբանանի ծխային եկեղեցիներէ հաւատացեալները, ինչպէս նաեւ Լիբանանի թեմի Ազգային Իշխանութիւնը եւ Ազգային Միացեալ վարժարանի աշակերտութիւնը, աւանդութեան համաձայն, ներկայ գտնուեցան մայրաքաղաք Պէյրութի Ս. Նշան եկեղեցւոյ երդիքին տակ յիշեալ հոգեպարար արարողութեան՝ մասնակցելու եւ լսելու համար Նորին Սրբութեան պատգամը։

Այս առիթով ուղղած իր պատգամին մէջ, Վեհափառ Հայրապետը, առաջին հերթին, կոչ ըրաւ, որ Միջինքի աւանդութիւնը սովորական աւանդութենէ ու հաւաքոյթէ անդին երթալով՝ ըլլայ հաւատքի վերանորոգութեան սքանչելի առիթ։ Ան իր քարոզին կիզակէտը դարձուց հաւատքի վերանորոգութիւնը՝ լուսարձակի տակ առնելով Աստուած-մարդ յարաբերութիւնը, մանաւանդ Քրիստոսի աշխարհ գալուստով։ Հայրապետը մէջբերեց Սաղմոսաց գիրքին 70-րդ գլուխը, ուր սաղմոսերգուն Աստուծմէ կը խնդրէ, որ չհեռանայ իրմէ։ Արամ Ա. Կաթողիկոս բացատրեց, որ Աստուած մեզմէ չէ հեռացած եւ չի հեռանար որեւէ մէկ պարագայի, եւ փաստօրէն Աստուածաշունչի առաջին իսկ էջերէն կը տեսնենք, որ մա՛րդն է միշտ Տիրոջմէ հեռացողը։ «Աւետարանիչը Աստուծոյ Որդւոյն մարդեղութիւնը մէկ բառով կը բնորոշէ՝ Էմմանուէլ, որ կը նշանակէ Աստուած մեզի հետ», յիշեցուց Վեհափառ Հայրապետը եւ ըսաւ. «մենք պէտք է գիտնանք, որ Աստուած մեզի հետ է։ Քրիստոնէական հասկացողութեամբ Աստուած տեսական յղացք կամ գաղափար չէ. մարդոցմէ ու աշխարհէն հեռու անտեսանելի չէ։ Աստուած մարդոց մէջ իջաւ, մարդուն մօտեցաւ, մարդ դարձաւ, որպէսզի մարդը մարդացնէ, մարդուն մէջ Իր Աստուածային պատկերը, Աստուածային նմանութիւնը վերականգնէ։ Աստուած մեզի հետ է ամէն տեղ եւ կը սպասէ, որ մենք եւս Իր հետ ըլլանք»։

Հայրապետը իր պատգամը եզրափակեց՝ ըսելով, որ մեծ պահքը առիթ է ու հրաւէր Աստուծոյ դառնալու, Աստուծոյ հետ խօսելու ու Աստուծոյ հետ ըլլալու։ Աստուած պատրաստ է մեզ լսելու։ Մեծ պահքը առիթ է Աստուծոյ ներկայութիւնը ապրելու։ Եթէ հեռացած ենք Անկէ ինչ-ինչ պատճառներով՝ մօտենա՛նք Անոր եւ Անոր ներկայութիւնը կեանքի վերածենք մեր կեանքին մէջ։

Աւարտին, Նորին Սուրբ Օծութիւնը անդրադարձաւ Արեւագալի արարողութեան շարականները գեղեցկօրէն մեկնաբանած Դպրեվանքի սաներուն եւ խօսքը ուղղելով մեր ծնողներուն՝ յանձնարարեց, որ իրենց զաւակները ուղղեն Դպրեվանք, որ Սփիւռքի հիմնական կառոյցներէն մէկը կը հանդիսանայ։ Ան նաեւ ողջունեց Ազգային Միացեալ վարժարանի աշակերտութիւնը, տնօրէնութիւնն ու ուսուցչական կազմը։ Այս առիթով Արամ Ա. Կաթողիկոս նաեւ ողջունեց Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահէ Արք. Փանոսեանը, Ս. Նշան եկեղեցւոյ թաղականութիւնը, տիկնանց յանձնախումբը եւ յարակից մարմինները՝ անոնց մաղթելով արդիւնաւէտ ծառայութիւն։

Եկեղեցական արարողութենէն ետք, գլխաւորութեամբ Վեհափառ Հայրապետին, հոգեւորականաց դասը, Ազգային Իշխանութիւնը, թաղականութիւնն ու դպրեվանեցիները, եկեղեցւոյ սրահին մէջ միասնաբար ունեցան իրենց աւանդական նախաճաշը, որ պատրաստուած էր Ս. Նշան մայր եկեղեցւոյ տիկնանց յանձնախումբին կողմէ»,- նշված է  Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Բրիտանացի մի խումբ պատգամավորներ ՄԹ կառավարությանը կոչ են արել ճնշnւմ գործադրել Ադրբեջանի վրա՝ Բաքվում պահվող հայերին ազատ արձակելու հարցովՀունիսի 30-ից Ռուսաստան մեկնողները պետք է 72 ժամ առաջ տեղյակ պահեն ՌԴ պատկան մարմիններինՎիետնամի ԱԺ խոսնակը շրջայց է կատարել Պատմության թանգարանի ցուցադրությունների սրահներումHermès-ը ներկայացրել է ժամացույցների շքեղ մոդելներ Watches & Wonders-ում BMW-ի նոր մեքենաները կհամալրվեն Alibaba-ի արհեստական ​​բանականության համակարգովԹուրքիան 6 տարվա ընդմիջումից հետո վերսկսում է ԵՄ-ի հետ բարձր մակարդակի տնտեսական երկխոսությունըԹուրքիայում ավտոբուս է շրջվել. կան տուժածներ ՌԴ-ում ներգաղթյալների երեխաների համար խստացվել են ռուսական դպրոցներ ընդունվելու պայմաններըԷնդրիկը կրկնել է Ռոնալդուի ռեկորդային ցուցանիշը «Ռեալ»-ում Մյանմարում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2,886-ի Դիվանագիտական ​​շփումները կարող են արդյունավետ լինել, բայց բոլորը պետք է հասկանան՝ «ռազմակшն լուծում» գոյություն չունի. Իրանի ԱԳ նախարարը՝ ԱՄՆ-ինԷլինա Դանիելյանը կանանց շախմատի ԵԱ-ի առաջատարներից է Պլանշետներ՝ «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցներին Վիլեն Գաբրիելյանը պատգամավորներին խնդրել է շարունակել իր նախաձեռնությունները Ամերիկյան 3 խոշոր ավտոարտադրողներ կտուժեն Թրամփի մաքսատուրքերից 42-ամյա քույրը դանակաhարել է 44-ամյա եղբորըՄասկը և DOGE-ի աշխատակիցները ստիպված կլինեն թմրամիջոցների թեստ հանձնել Թուրքիայում ամեն գնով պետք է մեր երկրի դրոշը բարձրացնեի. Արթուր Դավթյան TikTok-ը անջատում է իր լուսանկարների փոխանակման հավելվածը «Եթե Հայաստանը ցանկանում է Խաղաղության պայմանագիր ստորագրել, պետք է ընդունի մեր 2 իրավական պայմանները»․ Ալիև ԱՄՆ-ում բուժաշխատողները զանգվածաբար աշխատանքից ազատվում են Եգիպտոսում սուզանավի վթարից փրկված կինը կլինիկական մահ է տարել Կյանքից հեռացել է դերասան Ռաֆայել Գրիգորյանը Երևանում «Kia»-ն գլխիվայր հայտնվել է մայթին, վարորդը և անչափահաս ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՊեսկովը հայտարարել է՝ ՌԴ-ն ԱՄՆ-ից պատասխան է սպասում Ակնայում հովիվ է պայթել ականի վրա Անձրև, ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի«Քաղպայմանագիրը» քննարկել է, թե ում «գլուխներն են թռչելու»Հութիները կրկին հարվածել է «Թրումեն» ավիակրին Փաշինյանը փորձելու է զավթել իշխանությունը Գյումրիում ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ներկայացրել Ի՞նչ է սպասվում Շտայնմայերին ԲաքվումԱպրիլ ամսվա կենսաթոշակի մասին9 տարի առաջ, այս օրը, վերջին անգամ լսեցի քո ձայնը․ Ադամ Սահակյանի մոր գրառումը Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դիԵրկար ժամանակ ջուր չի լինիԾանոթ ու միաժամանակ անհայտ … սնուկեր բիլիարդի խաղԿիմա տատիկին դեռ չեն բարեհաճել ՁՊՎ-ից ներկայացնել դատարան․ Ռուբեն ՄելիքյանՍպիտակ տունն ուսումնասիրում է Գրենլանդիայի ձեռքբերման արժեքը Ավարտվել է «Սևան ազգային պարկ»-ի նախկին տնօրենի վարույթի նախաքննությունը․ նոր մանրամասներ««Կարո՞ղ են գլուխ հանել առանց Ռուսաստանի». փոքրիկ Հայաստանին կարեկցել են այն բանից հետո, երբ Փաշինյանը հրաժարվել է ֆինանսավորել ՀԱՊԿ-ը» «Հայաստանը մեկ տարի կփորձի ժանյակավոր վարտիքը, իսկ հետո, մեկ էլ տեսար Փաշինյանին քշեն»Ավելի քան 200 կնոջ մնացորդներ են հայտնաբերվել ԱՄՆ սահմանի մոտՍյուզաննա Պողոսյանին կախված են հայտնաբերել․ ինչ է հայտնիԽաչատուր Աբովյանը դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել. պատմության այս օրը (02 ապրիլ)Գազ չի լինելու մի քանի ժամ4-րդին սիրտը չի դիմացել. ինչից է մահացել 24-ամյա աղջիկըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ո՞վ է սպանված 21-ամյա երիտասարդըԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել
Ամենադիտված