Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ասկերանի շրջանում իրականացվել է հայ և ադրբեջանցի ռազմագերիների և զոհերի աճյունների առաջին ղարաբաղյան պատերազմի ընթացքում արձանագրված ամենամեծ փոխանակումը. պատմության այս օրը (30 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-ԱՄՆ` Բժիշկների օր, Իսպանիա` Ծաղկի օր, Մալայզիա՝ Սուլթան Կալանտանի օր, Պաղեստին՝ Հողի պաշտպանության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1856 - Ղրիմի պատերազմի ավարտով Փարիզում կնքվել է հաշտության պայմանագիր, ըստ որի Սևաստապոլի և ղրիմյան այլ քաղաքների փոխարեն, որոնք անցել են Ռուսաստանին, Թուրքիան ստացել է Կարս քաղաքը, Մոլդովայի կոմսությունը, և Դանուբ գետի դելտան:

1913 – ծնվել է օպերային երգիչ Նար Հովհաննիսյանը։

1935 – վախճանվել է կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանը։

1936 – ծնվել է արձակագիր Նորայր Ադալյանը:

1981 - ԽՍՀՄ-ն առաջին անգամ անցել է ամառային ժամանակի։

1984 – վախճանվել է հայ խորհրդային պատմաբան Հրանտ Օգանեսովը:

1992- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Չեխիայի հետ:

- միջազգային Կարմիր խաչ կազմակերպության միջնորդությամբ Ասկերանի շրջանում իրականացվել է հայ և ադրբեջանցի ռազմագերիների և զոհերի աճյունների առաջին ղարաբաղյան պատերազմի ընթացքում արձանագրված ամենամեծ փոխանակումը:

1998 - կայացել է արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որտեղ Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ։

2004 - Հայաստանի Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը ծեծի է ենթարկվել իր տան մերձակայքում: 

2007-ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն ընդունել է Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող բանաձև, որում հատուկ մատնանշվել է, որ «Ակոս»-ի խմբագրապետը «դատական հետապնդման էր ենթարկվում Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով` հայերի 1915 թվականի կոտորածը ցեղասպանություն որակելու համար»:

2011 - Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրել է հացադուլը, բայց նշել, որ պայքարը չի դադարեցննում:

2016 - ԱՄՆ-ի Հավայի նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1432 - ծնվել է օսմանյան սուլթան, մուսուլմանական զավթիչ Մահմեդ 2-րդը, որի օրոք Բյուզանդական կայսրությունը դադարել է գոյություն ունենալ: 

1746 - ծնվել է իսպանացի հայտնի գեղանկարիչ Ֆրանցիսկո Գոյան։

1757 - ծնվել է ֆրանսիացի ֆիզիկոս, քիմիկոս ժան Ֆրանսուա Պիլատեր-դե-Ռոզիեն, որը հանդիսանում է ավիացիայի պիոներներից մեկը:

1775 - Բրիտանական խորհրդարանը ընդունել է օրենք, ըստ որի Հյուսիսամերիկյան գաղութներին արգելվել է բացի Բրիտանիայից առևտուր անել որևէ այլ մեկի հետ:

1791 - Ֆրանսիայի Ազգային ժողովը մտցրել է երկարության չափման «Մետր» հասկացությունը, որը հավասար է փարիզյան զուգահեռականի մեկ 40 միլիոներորդին:

1814 - հականապոլեոնական դաշնակցային զորքերը գրոհով գրավել են Փարիզը, որով իսկ վերջ են տվել Նապոլենական պատերազմներին:

1820 - առաջին ամերիկացի միսիոներներն են ափ իջել Հավայան կղզիներում:

1842 - Ջորջիա նահանգի Լոնգ քաղաքի ամերիկացի բժիշկ Քրոուֆորդ Լոնգը առաջին անգամ կիրառել է անեսթեզիան վիրահատության ժամանակ։ Օգտագործվել է եթեր վզի ուռուցքի հեռացման ժամանակ:

1844 – ծնվել է ֆրանսիացի բանաստեղծ Պոլ Վեռլեն։

1850 - ամերիկյան «Royal Adelaide» շոգենավը Մեծ Բրիտանական Մարգիտ քաղաքի մոտ վթարի է ենթարկվել բախվելով ժայռին, ինչի հետևանքով զոհվել է մոտ 400 մարդ։

1853 - ծնվել է հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգը։

1858 - ֆիլադելֆիացի Հայմեն Լիպմենը արտոնագրել է մատիտ, որի ծայրին հարմարեցված է ռետին:

1867 - ԱՄՆ-ը 7,2 միլիոն դոլլարով Ռուսական կայսրությունից գնել է Ալյասկան և Ալեուտյան կղզիները:

1880 - ֆրանսիայում արգելվել է ճիզվիտների գործունեությունը:

1894 – ծնվել է ռուս խորհրդային ավիակոնստրուկտոր Սերգեյ Իլյուշինը:

1905 - Կրետե կղզում հույները ապստամբել են թուրքական կայսրության դեմ: 

1925 – վախճանվել է ավստրիացի փիլիսոփա Ռուդոլֆ Շտայները։

1934 - «Պրավդա» թերթում առաջին անգամ օգտագործվել է «ՏԱՍՍ-ը լիազորված է հայտարարել» բառակապակցությունը:

1945 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային և լեհական զորքերն ազատագրել են Գդանսկը:

1950 -Նյու Ջերսիում ցուցադրվել է նոր հայտնագործված ֆոտոտրանզիստորը:

1970 – ԽՍՀՄ-ում էկրան է բարձրացել Վլադիմիր Մոտիլի «Անապատի սպիտակ արևը» ֆիլմը, որ դարձել է կուլտային:

1972 - Վիետնամական պատերազմի ժամանակ հյուսիսվիետնամական զորքերը սկսել են Զատիկի գրոհային օպերացիան:

1976 - լոնդոնյան ակումբներից մեկում Sex Pistols խմբի առաջին համերգին հավաքվել է 50 հոգուց կազմված ամբոխ: Սկսվել է երաժշտական պանկ-շարժումը:

1987- լոնդոնյան աճուրդում 50 միլիոն դոլլարով վաճառվել է Վան Գոգի «Արևածաղիկները» նկարը:

1989 - տեղի է ունեցել Լուվրի բուրգի հանդիսավոր բացումը։

2020 - վախճանվել է հույն քաղաքական գործիչ, գրող, հակաֆաշիստ Մանոլիս Գլեզոսը:

Կ.Խաչիկյան

BMW-ի նոր մեքենաները կհամալրվեն Alibaba-ի արհեստական ​​բանականության համակարգովԹուրքիան 6 տարվա ընդմիջումից հետո վերսկսում է ԵՄ-ի հետ բարձր մակարդակի տնտեսական երկխոսությունըԹուրքիայում ավտոբուս է շրջվել. կան տուժածներ ՌԴ-ում ներգաղթյալների երեխաների համար խստացվել են ռուսական դպրոցներ ընդունվելու պայմաններըԷնդրիկը կրկնել է Ռոնալդուի ռեկորդային ցուցանիշը «Ռեալ»-ում Մյանմարում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2,886-ի Դիվանագիտական ​​շփումները կարող են արդյունավետ լինել, բայց բոլորը պետք է հասկանան՝ «ռազմակшն լուծում» գոյություն չունի. Իրանի ԱԳ նախարարը՝ ԱՄՆ-ինԷլինա Դանիելյանը կանանց շախմատի ԵԱ-ի առաջատարներից է Պլանշետներ՝ «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցներին Վիլեն Գաբրիելյանը պատգամավորներին խնդրել է շարունակել իր նախաձեռնությունները Ամերիկյան 3 խոշոր ավտոարտադրողներ կտուժեն Թրամփի մաքսատուրքերից 42-ամյա քույրը դանակաhարել է 44-ամյա եղբորըՄասկը և DOGE-ի աշխատակիցները ստիպված կլինեն թմրամիջոցների թեստ հանձնել Թուրքիայում ամեն գնով պետք է մեր երկրի դրոշը բարձրացնեի. Արթուր Դավթյան TikTok-ը անջատում է իր լուսանկարների փոխանակման հավելվածը «Եթե Հայաստանը ցանկանում է Խաղաղության պայմանագիր ստորագրել, պետք է ընդունի մեր 2 իրավական պայմանները»․ Ալիև ԱՄՆ-ում բուժաշխատողները զանգվածաբար աշխատանքից ազատվում են Եգիպտոսում սուզանավի վթարից փրկված կինը կլինիկական մահ է տարել Կյանքից հեռացել է դերասան Ռաֆայել Գրիգորյանը Երևանում «Kia»-ն գլխիվայր հայտնվել է մայթին, վարորդը և անչափահաս ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՊեսկովը հայտարարել է՝ ՌԴ-ն ԱՄՆ-ից պատասխան է սպասում Ակնայում հովիվ է պայթել ականի վրա Անձրև, ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի«Քաղպայմանագիրը» քննարկել է, թե ում «գլուխներն են թռչելու»Հութիները կրկին հարվածել է «Թրումեն» ավիակրին Փաշինյանը փորձելու է զավթել իշխանությունը Գյումրիում ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ներկայացրել Ի՞նչ է սպասվում Շտայնմայերին ԲաքվումԱպրիլ ամսվա կենսաթոշակի մասին9 տարի առաջ, այս օրը, վերջին անգամ լսեցի քո ձայնը․ Ադամ Սահակյանի մոր գրառումը Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դիԵրկար ժամանակ ջուր չի լինիԾանոթ ու միաժամանակ անհայտ … սնուկեր բիլիարդի խաղԿիմա տատիկին դեռ չեն բարեհաճել ՁՊՎ-ից ներկայացնել դատարան․ Ռուբեն ՄելիքյանՍպիտակ տունն ուսումնասիրում է Գրենլանդիայի ձեռքբերման արժեքը Ավարտվել է «Սևան ազգային պարկ»-ի նախկին տնօրենի վարույթի նախաքննությունը․ նոր մանրամասներ««Կարո՞ղ են գլուխ հանել առանց Ռուսաստանի». փոքրիկ Հայաստանին կարեկցել են այն բանից հետո, երբ Փաշինյանը հրաժարվել է ֆինանսավորել ՀԱՊԿ-ը» «Հայաստանը մեկ տարի կփորձի ժանյակավոր վարտիքը, իսկ հետո, մեկ էլ տեսար Փաշինյանին քշեն»Ավելի քան 200 կնոջ մնացորդներ են հայտնաբերվել ԱՄՆ սահմանի մոտՍյուզաննա Պողոսյանին կախված են հայտնաբերել․ ինչ է հայտնիԽաչատուր Աբովյանը դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել. պատմության այս օրը (02 ապրիլ)Գազ չի լինելու մի քանի ժամ4-րդին սիրտը չի դիմացել. ինչից է մահացել 24-ամյա աղջիկըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ո՞վ է սպանված 21-ամյա երիտասարդըԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելԱրսեն Թորոսյանն ընդդեմ ֆուտբոլասերների. կամ Փաշինյանի տխրությամբ ուրախացողը․ «Ժողովուրդ» Արցախցիները բացատրություն են պահանջել Վիտալի Բալասանյանից․ «Հրապարակ» Արցախցիները մեծ հանրահավաքի են պատրաստվում. իրավունքի խնդիր կա․ «Ժողովուրդ» Աննա Վարդապետյանը կրկին ԱԺ կգնա․ «Հրապարակ»
Ամենադիտված