Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փակել Պենտագոնի լաբորատորիաները. ԱՄՆ դեսպանին՝ դո՛ւրս. բողոքի ցույցեր Հայաստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ



Վերջերս Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել ԱՄՆ դեսպան Քրիստին Քուինի արտաքսման և Պենտագոնի 13 գաղտնի կենսալաբորատորիաների փակման պահանջով։ Մասնակիցները պարզել են «Ո՛չ Հայաստանում Պենտագոնի կենսաբանական ռազմաբազաներին», «Ո՛չ ԱՄՆ մահաբեր ռազմական կենսաբանական լաբորատորիաներին» պաստառներ։

Ստորագրահավաք է սկսվել դեսպան Քուինին պերսոնա նոն գրատա հայտարարելու և Վաշինգտոնից Հայաստանի ներկայիս դեսպան Լիլիթ Մակունցին հայրենիքի շահերը չպաշտպանելու համար հետ կանչի վերաբերյալ։

Ակցիաները շարունակվելու են, Politnavigator.news–ի հետ զրույցում ասել է պիկետի կազմակերպիչ, Հայաստանի հականացիստական ​​ճակատ շարժման առաջնորդ Հայկ Այվազյանը։ Նա պարզաբանել է, որ թեև պաշտոնական Երևանը նախկինում ստորագրել էր բիոլաբորատորիաների հարցով համատեղ հայտարարություն Ռուսաստանի հետ, սակայն իրականում Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն արել այդ Պենտագոնի օբյեկտները փակելու համար։ «Նրանք ստորագրեցին համատեղ հայտարարություն Ռուսաստանի հետ և դրանով ցույց տվեցին, որ իբր ամենայն պատասխանատվությամբ են մոտենում այդ հարցին, սակայն իրականում, առանց Վաշինգտոնի թույլտվության, Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն անելու Պենտագոնի ռազմական կենսաբանական լաբորատորիաների դեմ։ Այսօրվա գործողությունը դրա դեմ պայքարի գործընթացի միայն սկիզբն է»,– ասել է նա։

-Ինչո՞ւ եք պահանջում արտաքսել ամերիկացի Քուինին:

– ԱՄՆ ներկայիս դեսպանը, մինչ Հայաստան գալը, Ուկրաինայում ղեկավար պաշտոն է զբաղեցրել դեռևս Հատուկ ռազմական գործողության մեկնարկից առաջ, Ուկրաինայի ներկայիս վիճակը նրա գործունեության արդյունքն է։ Հայաստանում էլ նա գործածում է երկակի ստանդարտներ, ամեն կերպ արդարացնում է իշխանությունների բռնի գործողությունները ժողովրդի նկատմամբ, խախտում է մարդու իրավունքները և կոպտորեն միջամտում Հայաստանի ներքին գործերին։

- Գուցե՞ Թրամփի նոր վարչակազմը պատրաստ է կրճատել ռազմական կենսաբանական հետազոտությունները հետխորհրդային տարածքում:

– Մենք դեռ կոնկրետ քայլեր չենք տեսել, Թրամփն ու իր թիմը լավ խոսքեր են ասում, բայց մեզ կոնկրետ գործողություններ են պետք։

- Հայաստանի քաղաքական ուժերը սատարե՞լ են ակցիային։

– Քաղաքական կուսակցություններից միջոցառմանը ներկա էին միայն Հայաստանի կոմունիստական ​​կուսակցության ներկայացուցիչները, մնացածների հետ փորձում ենք աշխատել։

Իսկ ահա թե ինչ է ասել բողոքի ակցիայի մեկ այլ մասնակից՝ անասնաբուժության կազմակերպման փորձագետ Գրիգոր Գրիգորյանը. «Ցավոք, ԱՄՆ-ի երկու առաջատար կուսակցությունների միջև կա կոնսենսուս կենսաբանական զենքի հարցում, կենսազենքի մշակումը եղել և լինելու է առաջնահերթություն, դա ապագայում պատերազմ մղելու միջոց է։ Գործում է կենսապաշտպանության հարցերով երկկուսակցական հանձնաժողով, և այնտեղ հակասություններ չկան։ Ավելին, Լուգարի ​​տխուր ծրագիրը մշակել են հենց այն ամերիկացի սենատորները, որոնք տարբեր կուսակցություններ են ներկայացրել։ Հույս կար, որ աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությունների պատճառով նման գործունեությունը կարող է որոշ ժամանակով կասեցվել կամ նույնիսկ սառեցվել։ Սակայն առայժմ տարբեր տեղեկություններ են ստացվում։ Բաց աղբյուրներից հայտնի է դարձել, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է Գերմանիայի Դուլմեն քաղաքից Հայաստանի տարածք տեղափոխել 151 միավոր տեխնիկա, տրանսպորտ և հատուկ բեռնարկղեր։ Ամերիկացիները հատուկ ծառայություններ են պատվիրել, օրինակ խոզերի աֆրիկյան ժանտախտից տրանսպորտի ախտահանում փորձադաշտի տարածքում։ Այս ամենը հաշվի առնելով կարելի է ասել, որ  Հայաստանում Պենտագոնի ծրագրի գործունեությունը սահմանափակելու մասին խոսելը դեռ վաղ է»։

– Որքանո՞վ է նման գործունեությունը համատեղելի Հայաստանի՝ որպես ՀԱՊԿ անդամ կարգավիճակի հետ։ 

– Հայաստանի պաշտպանության նախարարությունը Ռուսաստանի պարզաբանման խնդրանքին ի պատասխան նշել է, որ Պենտագոնից նման պատվերներ չեն ստացվել։ Բայց, հաշվի առնելով այն, թե ո՞վ է այս պահին իշխանության ղեկին, ես անվստահությամբ եմ վերաբերվում այդ խոսքերին։

- Հնարավո՞ր է արդյոք այդ օբյեկտներ ռուս, չինացի և իրանցի փորձագետների համար մուտք ապահովել։

– Նման ստուգումներն անհնարին են ո՛չ քաղաքական, ո՛չ տեխնիկական տեսանկյունից, ես չեմ կարծում, որ դա իրատեսական կլինի նաև տեսանելի ապագայում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 



 

Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կան տուժածներ ՌԴ-ում ներգաղթյալների երեխաների համար խստացվել են ռուսական դպրոցներ ընդունվելու պայմաններըԷնդրիկը կրկնել է Ռոնալդուի ռեկորդային ցուցանիշը «Ռեալ»-ում Մյանմարում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2,886-ի Դիվանագիտական ​​շփումները կարող են արդյունավետ լինել, բայց բոլորը պետք է հասկանան՝ «ռազմակшն լուծում» գոյություն չունի. Իրանի ԱԳ նախարարը՝ ԱՄՆ-ինԷլինա Դանիելյանը կանանց շախմատի ԵԱ-ի առաջատարներից է Պլանշետներ՝ «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցներին Վիլեն Գաբրիելյանը պատգամավորներին խնդրել է շարունակել իր նախաձեռնությունները Ամերիկյան 3 խոշոր ավտոարտադրողներ կտուժեն Թրամփի մաքսատուրքերից 42-ամյա քույրը դանակաhարել է 44-ամյա եղբորըՄասկը և DOGE-ի աշխատակիցները ստիպված կլինեն թմրամիջոցների թեստ հանձնել Թուրքիայում ամեն գնով պետք է մեր երկրի դրոշը բարձրացնեի. Արթուր Դավթյան TikTok-ը անջատում է իր լուսանկարների փոխանակման հավելվածը «Եթե Հայաստանը ցանկանում է Խաղաղության պայմանագիր ստորագրել, պետք է ընդունի մեր 2 իրավական պայմանները»․ Ալիև ԱՄՆ-ում բուժաշխատողները զանգվածաբար աշխատանքից ազատվում են Եգիպտոսում սուզանավի վթարից փրկված կինը կլինիկական մահ է տարել Կյանքից հեռացել է դերասան Ռաֆայել Գրիգորյանը Երևանում «Kia»-ն գլխիվայր հայտնվել է մայթին, վարորդը և անչափահաս ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՊեսկովը հայտարարել է՝ ՌԴ-ն ԱՄՆ-ից պատասխան է սպասում Ակնայում հովիվ է պայթել ականի վրա Անձրև, ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի«Քաղպայմանագիրը» քննարկել է, թե ում «գլուխներն են թռչելու»Հութիները կրկին հարվածել է «Թրումեն» ավիակրին Փաշինյանը փորձելու է զավթել իշխանությունը Գյումրիում ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ներկայացրել Ի՞նչ է սպասվում Շտայնմայերին ԲաքվումԱպրիլ ամսվա կենսաթոշակի մասին9 տարի առաջ, այս օրը, վերջին անգամ լսեցի քո ձայնը․ Ադամ Սահակյանի մոր գրառումը Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դիԵրկար ժամանակ ջուր չի լինիԾանոթ ու միաժամանակ անհայտ … սնուկեր բիլիարդի խաղԿիմա տատիկին դեռ չեն բարեհաճել ՁՊՎ-ից ներկայացնել դատարան․ Ռուբեն ՄելիքյանՍպիտակ տունն ուսումնասիրում է Գրենլանդիայի ձեռքբերման արժեքը Ավարտվել է «Սևան ազգային պարկ»-ի նախկին տնօրենի վարույթի նախաքննությունը․ նոր մանրամասներ««Կարո՞ղ են գլուխ հանել առանց Ռուսաստանի». փոքրիկ Հայաստանին կարեկցել են այն բանից հետո, երբ Փաշինյանը հրաժարվել է ֆինանսավորել ՀԱՊԿ-ը» «Հայաստանը մեկ տարի կփորձի ժանյակավոր վարտիքը, իսկ հետո, մեկ էլ տեսար Փաշինյանին քշեն»Ավելի քան 200 կնոջ մնացորդներ են հայտնաբերվել ԱՄՆ սահմանի մոտՍյուզաննա Պողոսյանին կախված են հայտնաբերել․ ինչ է հայտնիԽաչատուր Աբովյանը դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել. պատմության այս օրը (02 ապրիլ)Գազ չի լինելու մի քանի ժամ4-րդին սիրտը չի դիմացել. ինչից է մահացել 24-ամյա աղջիկըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ո՞վ է սպանված 21-ամյա երիտասարդըԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելԱրսեն Թորոսյանն ընդդեմ ֆուտբոլասերների. կամ Փաշինյանի տխրությամբ ուրախացողը․ «Ժողովուրդ» Արցախցիները բացատրություն են պահանջել Վիտալի Բալասանյանից․ «Հրապարակ» Արցախցիները մեծ հանրահավաքի են պատրաստվում. իրավունքի խնդիր կա․ «Ժողովուրդ» Աննա Վարդապետյանը կրկին ԱԺ կգնա․ «Հրապարակ» Ներքին գործերի նախարարի թեկնածու են փնտրում. Արփինե Սարգսյանը հեռանում է. «Ժողովուրդ» Հրաժարվե՞լ է, թե՞ հրաժարեցրել են․ «Հրապարակ»
Ամենադիտված