Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ ոք հավաքական պատասխանատվություն չի զգում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

politcom.ru–ն «Հրաժեշտ Ղարաբաղին» վերնագրով հոդվածում գրում է, որ խորհրդարանական ժամին հայրենակիցներին կոչով է դիմել Հայաստանի վարչապետը. «Շարունակե՞նք Ղարաբաղյան շարժումը, թե՞ ոչ, ես նախկինում արդեն ասել եմ, թե ինչպես է այդ շարժումը նախկինում խոչընդոտել պետության և պետականության ձևավորմանը»։

Նիկոլ Փաշինյանին՝ որպես քաղաքական գործչի, քննադատելու շատ բան կա: Սակայն չի կարելի հերքել, որ նա որոշակի հետևողականություն ունի։ Խոսքը, իհարկե, հետազոտողի, պատմաբանի կամ մասնագետի հետևողականության մասին չէ, սակայն դժվար է չհամաձայնել, որ քաղաքական գործիչ Փաշինյանը շատ համառ է իր օրակարգը քարոզելու (և, եթե կուզեք, պարտադրելու) հարցում։

Փաշինյանին քննադատողներից շատերը սիրում են նրան հիշեցնել «Արցախը Հայաստան է, և վերջ» արտահայտությունը։ Իսկապես, այն բանից հետո, երբ «թավշյա հեղափոխությունը» ներկայիս վարչապետին բարձրացրեց հանրապետության քաղաքական օլիմպոս, նա մեկ անգամ չէ, որ դիմել է «հայրենասիրական» հռետորաբանությանը։ Բայց ճիշտ է նաև այն, որ Փաշինյանը վարչապետ չի ծնվել, նրա կարիերան ունեցել է վերելքներ ու վայրէջքներ, որոնց ընթացքում նա բազմիցս մեկնաբանել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության թեմաները, այդ թվում՝ Ղարաբաղի հարցը։ Մինչ 2018 թվականը Փաշինյանը բազմիցս է խոսել Ղարաբաղի մասին ոչ թե որպես հայության մեծ հաղթանակի, այլ ավելի շուտ որպես բեռի։ Իհարկե, մինչ 2018 թվականը նրա շատ գնահատականներ այնքան անմիջական չէին, որքան հիմա։ Եվ այնուամենայնիվ… դրանք կային:

Քաղաքական գործիչ Փաշինյանի հոգեբանության մասին դեռ գրքեր կգրվեն, և հուսով եմ՝ դրանք չեն ենթարկվի այդ պահի իրավիճակին: Բայց չի կարելի չտեսնել, որ արդյունավետ PR-ի համար պայքարը միշտ էլ կարևոր տեղ է գրավել նրա գործողություններում։ Կարելի էր Ղարաբաղյան խաղաքարտով խփել «նախկիններին» զիջումների համար, և նա դա արեց։ Իսկ հիմա, օգտագործելով նույն գործիքը, հնարավո՞ր է դիրքավորվել որպես խաղաղության գլխավոր ջատագով։ Հնարավոր է: Եվ Փաշինյանն առանց վարանելու քննադատում է «հին գաղափարը», որը ոչ թե օգնել է, այլ հակառակը, խնդիրներ է ստեղծել։

Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին (նույնիսկ նշանակություն չունի՝ դրանք կլինեն հերթական, թե արտահերթ) Փաշինյանը, արդարացնելով ցանկացած զիջում Բաքվին ու Անկարային, փորձում է ներկայանալ որպես Հայաստանի խաղաղության միակ երաշխավոր: Նրա հիմնական թեզը մոտավորապես սա է. եթե խաղաղություն չլինի, ապա վաղը չի լինի Հայաստան, էլ ինչո՞ւ մտածել Ղարաբաղի մասին։ Ռազմաքաղաքական պարտության և հասարակական հիասթափության պայմաններում դժվար է վիճել նրա այդպիսի հայեցակարգի հետ, չնայած այն կասկածներ է հարուցում։ Եվ նկատենք՝ ողջամիտ կասկածներ։ Բայց ո՛չ «ներկաները», ո՛չ էլ «նախկինները» չեն կարող խուսափել բազմաթիվ տհաճ հարցերից, ինչպես նաև հետխորհրդային հայկական պետականության մասին մտորումներից։ Խնդիրն այն է, որ ոչ ոք հավաքական պատասխանատվություն չի զգում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուբեն Վարդանյանը խնդրել է ընտանիքին կրկին երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր զորակցում ու աջակցում են իրեն Անձրև և ամպրոպ․ ինչ է ասում Գագիկ Սուրենյանը Մարդիկ մնացել է օդանավակայանում, դադարեցվել է սկուտերների, հեծանիվների վարձույթը. Մոսկվայում ապրիլյան ձյան հետևանքները Խակասիայում փոթորկի հետևանքով 32 մարդ Է տnւժել Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ Եղանակը Հայաստանում՝ առաջիկա օրերինԻ՞նչ հիմքերով կարող է քաղաքացին ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից Կրակել են Սյունիքի և Տավուշի ուղղություններով. ադրբեջանցիների «խաղաղությունը» «Ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված»․ Անի Օհանյան «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է Կարմիր ծովում նավերի, այդ թվում՝ ամերիկյան USS Harry Truman ավիակրի վրա հարձակումների մասին «Կրասնոդար»-ի գլխավոր մարզիչը բացատրել է` ինչու է փոխարինել Սպերցյանին Հայաստանում ասել են, թե երբ Փաշինյանը վերջնականապես կկորցնի իշխանությունըԵրևանում «Range Rover»-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Այսօր Մեծ պահքի 6-րդ՝ Քրիստոսի Գալստյան կիրակին է Ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի սկզբնամասում «VAZ» մակնիշի ավտոմեքենա է այրվում Փորձագետը պատմել է Հայաստանի` Ադրբեջանի և Ռուսաստանի դեմ պատերազմի նախապատրաստման մասին Վթարային ջրանջատումներ ապրիլի 5/6-ին. հասցեներ «Կեցցե՛ հեծանիվը». Արծրուն Հովհաննիսյանը հիմա էլ Փաշինյանի հետ սկսել է հեծանիվ վարել Թոշակառուները պետք է իմանան Ապրիլյան ձյունը պատել է մայրաքաղաքը. առկա է մերկասառույց, վարորդներին խնդրում են մեքենա չվարել. ՌԴ (տեսանյութ) Պետդումայում բացատրել են Հայաստանին ԵՄ կողմը կանգնելու պատճառը. «Պատրաստ են զե՞նք տալ» Ինչ է կատարվել գիշերը՝ Խոզնավար և Խնածախ գյուղերում․ նոր տեղեկություններ Երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում Դիվանագիտություն գրանիտի մեջ. ինչպես է Ադրբեջանը արտահանում Հեյդար Ալիևի հուշարձանները Դոլարն ու եվրոն թանկացել են, ռուբլին ևս արժևորվել է. փոխարժեքն այսօր Կոտայքում Toyota Camry-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել շինության պատին. կան տուժածներ Երևանում քեռին եկել է շենքի բակ և այրել քրոջ դստեր «Mercedes»-ը․ վնասը կազմում է մոտ 1 մլն դրամ Ապրիլի 9-ին, 10-ին, 11-ին և 14-ին տասնյակ հասցեներում գազ չի լինի Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Չինաստանի հետ. պատմության այս օրը (06 ապրիլ)Դիմացեք, հեշտ չի լինելու, բայց վերջնական արդյունքը պատմական է լինելու. Թրամփ Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայտնաբերվել է 34-ամյա տղամարդու մարմին «Արսենալը» ոչ ոքի խաղաց «Էվերտոնի» հետՉինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել չեղարկել միակողմանի մաքսատուրքերը Հայկական իմպրեսիոնիզմ․ ազգային պատկերասրահում վերաբացվել է հայկական արվեստի մշտական ցուցադրությունըԻնչ իրավիճակ է Լարսում Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ է թողարկել, որի հերոսուհին Արմենչիկի դուստրն էԱրարատում բախվել են բեռնատարը և «ՎԱԶ 2101»-ը․ կա տուժած «Ոչ ավել, ոչ պակաս, ուղիղ 41». Արամ MP3-ն նշում է ծննդյան տարեդարձը ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հարցով բանակցություններում «կարմիր գծեր» չունի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար«Յուվենտուս»-ն ինձ բավարար ժամանակ չտվեց․ Մոտա Հույսի զգացումը չի դադարել, այն ճիշտ ժամանակին պետք է գործադրվի, որով կկնքվի այդքան բաղձալի հաղթանակը․ Բագրատ ՍրբազանՆեթանյահուն ծրագրում է ապրիլի 7-ին Վաշինգտոնում հանդիպել Թրամփի հետ․ Axios Աշխարհը կարձագանքի ԱՄՆ-ի կողմից սանձազերծված մաքսատուրքերի պատերազմին. Մադուրո40-ամյա Ռոնալդուն կարիերայի 930-րդ և 931-րդ գոլերն է խփել Գազայի հատվածում 24 ժամվա ընթացքում 38 պաղեստինցի է սպանվել. Al Jazeera Զելինսկուն «ծաղրածու» են անվանել Ֆրանսիայի Ռեյունիոն քաղաքում նոր համաճարակ է բռնկվել
Ամենադիտված