Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա նույնիսկ կապիտուլյացիա էլ չէ, այլ հայ ժողովրդի շահերի բացահայտ դավաճանություն. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

politnavigator.net–ը ««Եվրաինտեգրացիան» վերածվում է Հայաստանի թուրքական կլանման» վերնագրով հոդվածում գրում է, որ Երևանը, չնայած Մոսկվային ուղղված որոշ ցուցադրական հայտարարություններին, ևս մեկ անգամ ցույց տվեց Արևմուտքի հետ մերձենալու իր իրական մտադրությունները: Հայաստանի խորհրդարանն ընդունեց Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնելու մասին օրինագիծը, նաև առաջիկա շաբաթներին Բրյուսելն ու Երևանը գործընկերության զարգացման նոր փաստաթուղթ կընդունեն, երկրի ներսում սկսվել են ընդդիմության ներկայացուցիչների ակտիվ հետապնդումները, ինչը հաստատում է Ռուսաստանից հեռանալու ընտրված կուրսը։ Եվ սա՝ միայն որպես սկիզբ, քանի որ հետագայում, ի հակակշիռ Վրաստանի համառելուն և Հարավային Կովկասում հակառուսական ակտիվ գործողությունները շարունակելու լրացուցիչ հենարան ձեռք բերելու նպատակով, ԵՄ-ն կարող է համաձայնել հանրապետությանը պաշտոնական կարգավիճակ շնորհել։

Որպես «եվրաինտեգրման» քարոզչական հիմնավորում իշխանությունները պնդում են, որ իբր դա կամրապնդի ժողովրդավարությունը երկրում, կբարելավի քաղաքացիների բարեկեցությունը, կապահովի անվտանգության որոշ լրացուցիչ երաշխիքներ և պայմաններ կստեղծի պետականության առաջանցիկ զարգացման համար։ Ճիշտ է, այդ դեպքում ԵԱՏՄ-ում երկրորդ աթոռին նստած մնալու Նիկոլ Փաշինյանի ցանկությունը կարող է անիրատեսական լինել։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Երևանի առջև շատ հստակ պայման է դրել՝ կա՛մ ԵՄ, կա՛մ ԵԱՏՄ՝ հրաժարվելով «եվրաինտեգրումից», քանի որ երրորդ տարբերակ չկա։ «Ռուսաստանը ստիպված կլինի վերանայել Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների ողջ շրջանակը, եթե հանրապետությունը միանա ԵՄ-ին»,- նշել է նա՝ ընդգծելով, որ նման ճանապարհը կհանգեցնի երկրում կենսամակարդակի կտրուկ անկման։ Բայց ակնհայտ է, որ Հայաստանի ներկայիս իշխող կուսակցության համար դա փաստարկ չէ, առավել ևս, որ իշխանությունները հերթական անգամ կրկնել են իրենց ապակառուցողական նարատիվը ՀԱՊԿ-ի վերաբերյալ։

Հետաքրքիր է, որ նման բացահայտ հակառուսական գործողություններից հետո Փաշինյանը անմիջապես կոչ է արել հայերին՝ վերջնականապես հրաժարվել Լեռնային Ղարաբաղից, քանի որ դա Բաքվի պայմաններից մեկն է, ինչպես նաև լիբերալների՝ «Հայաստանն Արցախյան բեռից ազատելու» հին ծրագրային կետը։ Նրա կարծիքով, անհրաժեշտ է մերժել և նույնիսկ դատապարտել Ղարաբաղյան շարժումը, որը քարոզում էր Արցախի վերամիավորումը Հայաստանին, քանի որ այն, իբր, խոչընդոտել է պետականության զարգացմանը։ Փաշինյանը դա նաև կապել է Սահմանադրությունից համապատասխան կետերը հանելու հետ, որը ևս Ադրբեջանի պահանջներից է։

Իհարկե, սա նույնիսկ կապիտուլ յացիա էլ չէ, այլ հայ ժողովրդի շահերի բացահայտ դավաճանություն, քանի որ նման քայլով Փաշինյանը ոչ թե ցանկանում է կանխել Սյունիքի և, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» հնարավոր օկուպացիան, այլ ձգտում է հնարավորինս արագ ինտեգրել Հայաստանը «թուրքական աշխարհին», այդ թվում՝ տնտեսական և տրանսպորտային իմաստով։ Թուրքիան և Մեծ Բրիտանիան, ձեռք բերելով «Զանգեզուրի միջանցքը», փաստացի իրենց ձեռքը կվերցնեն Հայաստանը, և դրանից հետո Ադրբեջանի կողմից ռազմական գործողություն իրականացնելու անհրաժեշտությունը կանհետանա, ՆԱՏՕ-ն կհասնի Իրանի հետ սահմաններին և ուղիղ ելք կստանա դեպի Կասպից ծով։ Միաժամանակ, անհապաղ կվերացվի ռուսական ռազմաքաղաքական ներկայությունը, ինչպես նաև Գյումրու ռազմաբազան։ Դրա հետ կապված էլ Երևանը պարտադրում է «եվրաինտեգրման» գործընթացը՝ այդ ամենն արագացնելու համար։ Հենց դա է պատճառը, որ ԵՄ-ի շահերն այդ հարցում այժմ համընկել են տարածաշրջանում թուրքական հեգեմոնիա հաստատելու հարցում նեոօսմանիստների շահերին: Այնուամենայնիվ, սրացման ու նոր հակամարտություն հրահրելու վտանգը ամբողջությամբ չի վերացվել և բարձր է մնալու նաև ապագայում։ Նույնիսկ հիմա, երբ թվում է, թե խաղաղության պայմանագրի վերջնական տարբերակը համաձայնեցված է, Ադրբեջանը զգալի ռազմական ուժեր է կենտրոնացնում Հայաստանի հետ սահմանին՝ սպառնալով հայկական իշխող վերնախավին։

Այդ իսկ պատճառով էլ մարտի 27-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շտապ մեկնել է Աստանա, որտեղ հանդիպել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Հայկական կողմը ղազախական կողմից միջնորդական ջանքեր է խնդրել Բաքվի և Անկարայի վրա ազդելու համար։ Լուծվել են նաև կիրառական խնդիրներ, այն է՝ Հայաստանի ընդգրկումը Ղազախստանից և Կենտրոնական Ասիայից Եվրոպա նավթի, գազի և մետաղների փոխադրման «Տրանսկասպյան միջանցք» նախագծում։ Բայց Աստանայում բանակցությունների մեկ այլ կարևոր ասպեկտ է եղել ԵԱՏՄ-ի ներսում ընդհանուր մարտավարության և գործողությունների մշակումը՝ այն թուլացնելու և Մոսկվայի նախաձեռնած ինտեգրացիոն գործընթացների խորացումը կանխելու համար։ Իսկ դա արդեն Արևմուտքի հրահանգով է, քանզի իզուր չէ, որ Միրզոյանի այցի հաջորդ օրը Տոկաևը հանդիպել է Ուկրաինայում պատերազմի շարունակման հավատարիմ աջակցի` Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կալլասի հետ: Այս ամենի ֆոնին էլ Հայաստանում ընդդիմության նկատմամբ ռեպրեսիաներն են ակտիվացել, քանի որ Փաշինյանն իր իշխանությունը պահպանելու համար որդեգրել է Ռումինիայի և Մոլդովայի իր ազատական գործընկերների գործելակերպը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մարդիկ մնացել է օդանավակայանում, դադարեցվել է սկուտերների, հեծանիվների վարձույթը. Մոսկվայում ապրիլյան ձյան հետևանքները Խակասիայում փոթորկի հետևանքով 32 մարդ Է տnւժել Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ Եղանակը Հայաստանում՝ առաջիկա օրերինԻ՞նչ հիմքերով կարող է քաղաքացին ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից Կրակել են Սյունիքի և Տավուշի ուղղություններով. ադրբեջանցիների «խաղաղությունը» «Ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված»․ Անի Օհանյան «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է Կարմիր ծովում նավերի, այդ թվում՝ ամերիկյան USS Harry Truman ավիակրի վրա հարձակումների մասին «Կրասնոդար»-ի գլխավոր մարզիչը բացատրել է` ինչու է փոխարինել Սպերցյանին Հայաստանում ասել են, թե երբ Փաշինյանը վերջնականապես կկորցնի իշխանությունըԵրևանում «Range Rover»-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Այսօր Մեծ պահքի 6-րդ՝ Քրիստոսի Գալստյան կիրակին է Ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի սկզբնամասում «VAZ» մակնիշի ավտոմեքենա է այրվում Փորձագետը պատմել է Հայաստանի` Ադրբեջանի և Ռուսաստանի դեմ պատերազմի նախապատրաստման մասին Վթարային ջրանջատումներ ապրիլի 5/6-ին. հասցեներ «Կեցցե՛ հեծանիվը». Արծրուն Հովհաննիսյանը հիմա էլ Փաշինյանի հետ սկսել է հեծանիվ վարել Թոշակառուները պետք է իմանան Ապրիլյան ձյունը պատել է մայրաքաղաքը. առկա է մերկասառույց, վարորդներին խնդրում են մեքենա չվարել. ՌԴ (տեսանյութ) Պետդումայում բացատրել են Հայաստանին ԵՄ կողմը կանգնելու պատճառը. «Պատրաստ են զե՞նք տալ» Ինչ է կատարվել գիշերը՝ Խոզնավար և Խնածախ գյուղերում․ նոր տեղեկություններ Երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում Դիվանագիտություն գրանիտի մեջ. ինչպես է Ադրբեջանը արտահանում Հեյդար Ալիևի հուշարձանները Դոլարն ու եվրոն թանկացել են, ռուբլին ևս արժևորվել է. փոխարժեքն այսօր Կոտայքում Toyota Camry-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել շինության պատին. կան տուժածներ Երևանում քեռին եկել է շենքի բակ և այրել քրոջ դստեր «Mercedes»-ը․ վնասը կազմում է մոտ 1 մլն դրամ Ապրիլի 9-ին, 10-ին, 11-ին և 14-ին տասնյակ հասցեներում գազ չի լինի Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Չինաստանի հետ. պատմության այս օրը (06 ապրիլ)Դիմացեք, հեշտ չի լինելու, բայց վերջնական արդյունքը պատմական է լինելու. Թրամփ Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայտնաբերվել է 34-ամյա տղամարդու մարմին «Արսենալը» ոչ ոքի խաղաց «Էվերտոնի» հետՉինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել չեղարկել միակողմանի մաքսատուրքերը Հայկական իմպրեսիոնիզմ․ ազգային պատկերասրահում վերաբացվել է հայկական արվեստի մշտական ցուցադրությունըԻնչ իրավիճակ է Լարսում Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ է թողարկել, որի հերոսուհին Արմենչիկի դուստրն էԱրարատում բախվել են բեռնատարը և «ՎԱԶ 2101»-ը․ կա տուժած «Ոչ ավել, ոչ պակաս, ուղիղ 41». Արամ MP3-ն նշում է ծննդյան տարեդարձը ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հարցով բանակցություններում «կարմիր գծեր» չունի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար«Յուվենտուս»-ն ինձ բավարար ժամանակ չտվեց․ Մոտա Հույսի զգացումը չի դադարել, այն ճիշտ ժամանակին պետք է գործադրվի, որով կկնքվի այդքան բաղձալի հաղթանակը․ Բագրատ ՍրբազանՆեթանյահուն ծրագրում է ապրիլի 7-ին Վաշինգտոնում հանդիպել Թրամփի հետ․ Axios Աշխարհը կարձագանքի ԱՄՆ-ի կողմից սանձազերծված մաքսատուրքերի պատերազմին. Մադուրո40-ամյա Ռոնալդուն կարիերայի 930-րդ և 931-րդ գոլերն է խփել Գազայի հատվածում 24 ժամվա ընթացքում 38 պաղեստինցի է սպանվել. Al Jazeera Զելինսկուն «ծաղրածու» են անվանել Ֆրանսիայի Ռեյունիոն քաղաքում նոր համաճարակ է բռնկվել Ամերիկացիների կեսից ավելին հավանություն չի տալիս Թրամփի մաքսատուրքերին. WSJ Վեդիի տարածքում բախվել են բեռնատարն ու «ՎԱԶ 2101»-ը․ կա վիրավոր
Ամենադիտված