Ռուսներն այլևս չեն ցանկանում գումարներով կիսվել հարևան երկրների հետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ռուսաստանից հարևան երկրներ դրամական փոխանցումների ծավալը նվազել է վերջին 11 ամսվա ընթացքում, հայտնել է РБК-ն վկայակոչելով Ղազախստանի, Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կենտրոնական բանկերի տվյալները, գրում է news.ru–ն։ Միակ երկիրը, որտեղ տրանսֆերտների ծավալն աճել է, Ղրղզստանն է։ Հաղորդվում է, որ դեպի Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 13 %-ով (3,2 մլրդ դոլար կամ 300 մլրդ ռուբլի), սկսել են 44 %-ով պակաս գումար ուղարկել Ղազախստան (130 մլն դոլար կամ 1 մլրդ ռուբլի), իսկ Վրաստան ավելի քիչ՝ առկա է 65 %-ով կրաճատում (500 մլն դոլար կամ 5 մլրդ): Դեպի Ղրղզստան փոխանցումներն աճել են 12 %-ով և կազմել 2,6 մլրդ դոլար (մոտ 230 մլրդ ռուբլի)։
Ավելի վաղ Intrud ընկերության գործադիր տնօրեն և համահիմնադիր Դմիտրի Լապշինովը հայտարարել էր, որ Ռուսաստանն ակնկալում է աշխատող միգրանտների հոսք Հնդկաստանից։ Նրա խոսքով հնդիկները կարող են դառնալ շինհրապարակներում հիմնական աշխատուժը, մասնավորապես ասիական այդ երկրի մեծաթիվ բնակչության շնորհիվ։ Լապշինովը նշել է, որ Կենտրոնական Ասիայից միգրանտների հոսքը նվազում է իրենց երկրներում տնտեսական իրավիճակի փոփոխության և իրավապահ մարմինների կողմից ստուգումների հետ կապված դժվարությունների պատճառով։
Ավելի ուշ Ռուսաստանում Ղազախստանի դեսպան Դաուրեն Աբաևը հայտարարել էր, որ միգրանտների ընտանիքներով տեղափոխվելու արգելքը, որը ներկայումս քննարկվում է Ռուսաստանում, անհանգստություն է առաջացնում ղազախական հասարակության մեջ։ Նրա խոսքով երկու երկրների ժողովուրդների կապերը խոր պատմական են, երկու ժողովուրդներն առևտուր են անում, այցելում են միմյանց և աշխատում միասին։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը