Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանը մեկ տարի կփորձի ժանյակավոր վարտիքը, իսկ հետո, մեկ էլ տեսար Փաշինյանին քշեն»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի խորհրդարանը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է երկրի Եվրամիությանն ինտեգրման գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը։ Նախագծի վերջնական տարբերակում ասվում է, որ Հայաստանը, «ձգտելով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարելավել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, կայունությունը և օրենքի գերակայությունը, ազդարարում է հանրապետության Եվրամիությանն անդամակցելու գործընթացի սկիզբի մասին»։ Մոսկվան անհնար է համարում Երևանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ–ին։ Ընդ որում Մոսկվայում, իհարկե, գիտակցում են, որ Երևանը ԵՄ-ին անդամակցելու շանս չունի, բայց ամեն դեպքում զգուշացնում են։

Դա հասկանում է նաև Երևանը և չի ծրագրում դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Այդ դեպքում ո՞ւմ է պետք այս ամբողջ կրկեսը, միգուցե՞ պետք էր ԱՄՆ-ին որպես նոր նահանգ միանալու համար քվեարկել, գրում է svpressa.ru–ն:

«Փաշինյանի օրոք հայկական պետության ինքնաոչնչացումը եզակի, ինչ-որ առումով նույնիսկ հետաքրքիր դեպք է, թող իմ հայ ընկերները ներեն ինձ, - կարծում է է APN Severo-Zapad-ի խմբագիր Անդրեյ Դմիտրիևը, –ավա՜ղ, բայց փառավոր պատմություն ունեցող մի ամբողջ հնագույն ժողովուրդ քայլ առ քայլ ցուցադրում է վարքի բացասական մոդել: Տիգրան թագավորի և մարշալ Բաղրամյանի ազգը կորած է... Եվ այստեղ Ադրբեջանից պարտվելը չէ ամենավատ բանը։ Փաշինյանը միտումնավոր հանձնեց Ղարաբաղը, և նրա իշխանությունը միայն ամրապնդվեց այդ պարտված պատերազմով։ Ժողովրդի կողմից ընտրված պարտվող վարչապետ, սա սարսափելի է, սա ախտորոշում է: ԵՄ-ին միանալու քվեարկությունն այդ ախտորոշման մի մասն է: Հասկանալի է, որ Անդրկովկասում ինչ-որ մի փոքր պետություն, որը չունի ելք դեպի ծով կամ որևէ լուրջ ռեսուրս, ընդհանրապես պետք չէ եվրոպական էլիտաներին։ Ավելին, նրանք իրենք են ծանր ժամանակներ ապրում։ Բայց հայերը թքած ունեն այդ ամենի վրա։ Նրանք մեզ չեն ուզում, բայց մենք կքվեարկենք, մենք ուզում ենք ժանյակավոր վարտիք հագնել:

Փաստացի, հաշվի առնելով Ռուսաստանի հետ ամբողջովին փչացած հարաբերությունները, Հայաստանի Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մասնատման և կլանման դեմ վերջին հույսն Իրանն է։ Թեհրանի հետ պետք է դաշինք կնքել, այլ ոչ թե Բրյուսելի, ընդ որում շտապ»։

«Նիկոլ Փաշինյանի այս գծի մարտավարական նպատակներից է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին սեփական օրակարգ ունենալու ցանկությունը,- կարծում է քաղաքական վերլուծաբան Միխայիլ Նեյժմակովը,— Նիկոլ Փաշինյանի թիմին նախընտրական քարոզարշավի շրջանակում պետք է մի մեծ նախագիծ, որը կնշանակեր ոչ միայն իներցիա, այլ երկրի զարգացման նոր հորիզոն՝ ընտրողներին մոբիլիզացնելու համար։ Ավելին, դա պետք է լինի նախագիծ, որը կտարբերի իշխող կուսակցությանն իր հիմնական մրցակիցներից»։

svpressa.ru.- Հայաստանում կա՞ն այնպիսիք, ովքեր լրջորեն հավատում են ԵՄ-ին անդամակցելուն։

— Չի կարելի ասել, որ Հայաստանի՝ ավելի հեռավոր ապագայում ԵՄ-ին անդամակցելու հավանականությունը լիովին ֆանտաստիկ է։ Քանի որ երկիրը փոքր է պաշտոնական Երևանի հիպոթետիկ ընդունումն այդ միության մեջ ուժեղ ազդեցություն չի ունենա ԵՄ–ի վրա: Ուրիշ բան, որ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու համար մի քանի բարենպաստ գործոններ պետք է համընկնեն։ Եթե ​​ապագայում Վրաստան-ԵՄ հարաբերություններում լուրջ «ջերմացում» տեղի ունենա, ապա դա նաև կարող է արագացնել Երևանի ուղին դեպի եվրաինտեգրում։

svpressa.ru.- Ուկրաինայի, կամ օրինակ նույն Վրաստանի օրինակը ոչինչ չի՞ սովորեցրել։

— Ուկրաինան և Վրաստանը դեռ չեն դարձել ԵՄ անդամ, և Հայաստանում եվրաինտեգրման կողմնակիցներն ավելի հավանական է, որ առաջնորդվեն ԵՄ–ին արդեն միացած պետությունների օրինակներով։ Երևանը, հավանաբար, հույսը դնում է ԵՄ-ի կողմից փոխադարձ քայլերի վրա նույնիսկ ինտեգրման ակտիվ փուլից առաջ։

svpressa.ru.- ԵՄ ո՞ր երկրները տեսականորեն կաջակցեն Հայաստանին և ինչո՞ւ:

— Առաջին հերթին, իհարկե, Ֆրանսիան, որը պահպանում է Հայաստանի հետ ամենասերտ ու երկարակյաց կապերը։ Կան նաև ԵՄ այլ երկրներ, որոնց հետ Երևանն ակտիվորեն աշխատում է։ Մյուս կողմից, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունները մնում են բարդ, այն երկրները, որոնք սերտորեն համագործակցում են Ադրբեջանի հետ, օրինակ Հունգարիան, կարող են հակադրվել ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի կուրսին։

svpressa.ru.-  Եթե պատկերացնենք, որ Հայաստանին առաջարկվել է եվրաինտեգրում Ուկրաինայի օրինակով, ի՞նչ վտանգ կստեղծի սա երկրի համար:

— Հասկանալի է, որ նման իրավիճակը Հայաստանի համար կուղեկցվի լուրջ տնտեսական ռիսկերով։ Հավանաբար, Նիկոլ Փաշինյանը այս դեպքում ելնում է նրանից, որ քանի որ եվրաինտեգրումը առնվազն արագ գործընթաց չէ, իրավիճակը թույլ կտա տնտեսական խզման չգնալ ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի հետ, քանի դեռ Հայաստանը պատրաստ չէ դրան և չկան ԵՄ-ից կոնկրետ երաշխիքներ։

svpressa.ru.- Պե՞տք է արձագանքել Երևանի այս բոլոր ցնցումներին, թե՞ թքած, թե երեխան ինչով է իրեն զվարճացնում։

–Հաշվի առնելով, որ Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին ամեն դեպքում մոտ ապագայի խնդիր չէ, Մոսկվան, ամենայն հավանականությամբ, կշարունակի սպասողական դիրքորոշում ունենալ։ Այնուամենայնիվ, նման միտումները կարող են լրացուցիչ շարժառիթ դառնալ Ռուսաստանի համար՝ աջակցելու և, հնարավոր է, որոնելու նոր խոստումնալից ընդդիմության առաջնորդների, ովքեր պատրաստ կլինեն աշխատել Մոսկվայի հետ: Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանն արդեն ցույց է տվել, որ կարող է պահպանել իշխանությունը նույնիսկ վտանգավոր ճգնաժամային իրավիճակներում, իսկ նրա դեմ ուղղված բողոքի արշավները դեռևս հիմնարար հաջողություններ չեն ունեցել։ Սակայն դա չի չեղարկում այն ​​փաստը, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները լուրջ մարտահրավեր է լինելու Փաշինյանի և նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

«Արսենալը» ոչ ոքի խաղաց «Էվերտոնի» հետՉինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել չեղարկել միակողմանի մաքսատուրքերը Հայկական իմպրեսիոնիզմ․ ազգային պատկերասրահում վերաբացվել է հայկական արվեստի մշտական ցուցադրությունըԻնչ իրավիճակ է Լարսում Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ է թողարկել, որի հերոսուհին Արմենչիկի դուստրն էԱրարատում բախվել են բեռնատարը և «ՎԱԶ 2101»-ը․ կա տուժած «Ոչ ավել, ոչ պակաս, ուղիղ 41». Արամ MP3-ն նշում է ծննդյան տարեդարձը ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հարցով բանակցություններում «կարմիր գծեր» չունի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար«Յուվենտուս»-ն ինձ բավարար ժամանակ չտվեց․ Մոտա Հույսի զգացումը չի դադարել, այն ճիշտ ժամանակին պետք է գործադրվի, որով կկնքվի այդքան բաղձալի հաղթանակը․ Բագրատ ՍրբազանՆեթանյահուն ծրագրում է ապրիլի 7-ին Վաշինգտոնում հանդիպել Թրամփի հետ․ Axios Աշխարհը կարձագանքի ԱՄՆ-ի կողմից սանձազերծված մաքսատուրքերի պատերազմին. Մադուրո40-ամյա Ռոնալդուն կարիերայի 930-րդ և 931-րդ գոլերն է խփել Գազայի հատվածում 24 ժամվա ընթացքում 38 պաղեստինցի է սպանվել. Al Jazeera Զելինսկուն «ծաղրածու» են անվանել Ֆրանսիայի Ռեյունիոն քաղաքում նոր համաճարակ է բռնկվել Ամերիկացիների կեսից ավելին հավանություն չի տալիս Թրամփի մաքսատուրքերին. WSJ Վեդիի տարածքում բախվել են բեռնատարն ու «ՎԱԶ 2101»-ը․ կա վիրավորԽնածախի ուղղությամբ կրակnցներ արձակելու դեպքով քննություն է իրականացվում ԱՄՆ-ը դիտարկում է ռազմական ոլորտում լայնածավալ կրճատումներ «Նրանցից ստորություններ էի սպասում». ռուս կինը գնացել է Հայաստան ու ապշել Մեդիափորձագետ. Հայաստանը սառեցնում է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, վերակողմնորոշվելով դեպի ԱրևմուտքՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի հսկայական կորուստների մասին Պետդումայում բացահայտել են նախկին խորհրդային հանրապետություններից մեկում ԱՄՆ-ի հսկայական հետախուզական կենտրոնըՓաշինյանի կուսակցությունը կորցնում է իշխանությունը. ի՞նչ է դա նշանակում Ռուսաստանի համար Սպերցյանի գոլը լավագույններից մեկն է ճանաչվել Ռուսաստանի պրեմիեր լիգայի 22-րդ տուրում Ի՞նչ կորոշի Սահմանադրական դատարանն ապօրինի գույքի հարցովԱՄՆ-ը և Եվրամիությունը ճնշո՞ւմ են գործադրում Հայաստանի վրաԳյումրիում թնջուկը լուծվեց, բայց խնդիրները՝ մնացինԱրևմուտքը չի հավատում Նիկոլի ժողովրդավարությանը Ո՞վ է եղել Սյունիքում երեխաներին ծամոն առաջարկած անձըՀՀ ՊՆ հայտարարությունը Անձրևոտ եղանակ է սպասվում Խոշոր վթար․ 37-ամյա վարորդը «Nissan»-ով բախվել է տուֆով բարձված «ԶԻԼ»-ի․ վիրավnր կաՌուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է՝ ինչի է պատրաստ Ուկրաինան բանակցությունները ձախողելու համար ԱՄՆ-ում ուկրաինացի փախստականներին էլեկտրոնային նամակներ են ուղարկել՝ պահանջելով մեկ շաբաթվա ընթացքում լքել երկրի տարածքը 23-ամյա Դավիթ Հ․-ին չկարողացան փրկելԻրանի ղեկավար Պեզեշքիանը շռայլ ուղևորության համար պաշտոնանկ է արել երկրի փոխնախագահին Ռուսաստանը հզոր հարված է նախապատրաստում Ուկրաինայի դեմ Հայաստանը՝ ԵՄ–ի ու Ռուսաստանի միջև. երկու աթոռին նստել չի հաջողվի. «Փաստ»Դավիթ ջան, ծնունդդ շնորհավոր․ Տիգրան Աբրահամյան «ՔՊ–ի վստահության վարկանիշը անկում է ապրում ամբողջ երկրում». «Փաստ»Սանկտ Պետերբուրգում ձյուն է եկել (տեսանյութ) Ադրբեջանական բանակը գրավել է Թալիշը․ պատմության այս օրը (05 ապրիլ)«Պետք է շարունակեմ ապրել, ես Վարուժի մաման եմ, նրա անունը պետք է շարունակի հնչել». Վարուժան Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին. «Փաստ»Արձանագրվել է վարորդի մահըԼարված իրավիճակ՝ Կոտայքի մարզումԱռևտրային պատերազմի նոր շրջափուլն ու բացվող հնարավորությունները. «Փաստ»«Ուզում են ջարդել ժողովրդի, ապա և պետության ողնաշարը». «Փաստ» Ռուբլու առավելագույն արժեք է սահմանվել
Ամենադիտված