Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում ամեն գնով պետք է մեր երկրի դրոշը բարձրացնեի. Արթուր Դավթյան

ՍՊՈՐՏ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի պարտությունից հետո իմ հաղթանակը Թուրքիայում ավելի մեծ արձագանքի արժանացավ, քան Փարիզի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալը: Ես տեսա, որ ֆուտբոլի հավաքականը պարտվել է, բայց չհաղթեցի, որ բոլորին ուրախացնեմ այդ պարտությունից հետո, այլ ինձ համար սկզբունքային եւ պարտավորեցնող էր, որ մենք Թուրքիայում էինք, եւ ես ամեն գնով պետք է մեր երկրի դրոշը այնտեղ բարձրացնեի:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Օլիմպիական խաղերի արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը:

Մարտի 23-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Արթուր Դավթյանը հենացատկում նվաճեց հաղթողի կոչումը։

Օլիմպիական փոխչեմպիոնը հերթական հաղթանակն է տանում Թուրքիայում եւ բարձրացնում Հայաստանի դրոշը, որը մեծ ցնծությամբ է ընդունվել հանրության կողմից: Մարմնամարզիկը նշում է, որ Թուրքիայում հաղթանակն ավելի մեծ շուքով է  ընդունվել, քան օլիմպիական արծաթե մեդալը:

«Ամեն անգամ տարբեր զգացողություններ է Թուրքիայում հաղթելը: Սա առաջին անգամ չէր, մենք այնտեղ Եվրոպայի առաջնություն ենք ունեցել, որտեղ առաջին անգամ դարձել եմ չեմպիոն նժույգ թափեր վարժությունում: Երիտասարդներն էլ այնտեղ ունեցել են աշխարհի առաջնություն: Համլետ Մանուկյանի պատվին եւս երկու անգամ հնչել է Հայաստանի հիմնը, դրոշը բարձրացվել:

Մեր հաղթանակներն այնտեղ նորմալ են ընդունվում: Չի եղել որեւէ ընդգծված վերաբերմունք, բացառությամբ մեկ-երկու միջադեպի: Օրինակ, հիշում եմ՝ Եվրոպայի առաջնության ժամանակ մրցումային դահլիճում մեր դրոշի տեղը Կոլումբիայի դրոշն էին կախել, հետո ասել էին, որ սխալմունք է եղել: Այդ նույն առաջնության ժամանակ դոպինգ թեստ հանձնելու գործընթացն էր մի քիչ տարօրինակ: Առավոտ 05:30-ին եկել էին դոպինգ թեստ վերցնելու: Չգիտեմ՝ ինչու էին որոշել այդ ժամին, եթե ժամը 9-ին էլ գային, սենյակում էինք լինելու: Այս ամենը վերաբերում է 2023 թ. Եվրոպայի առաջնությանը, որտեղ առաջին անգամ դարձա չեմպիոն:

Ինչ վերաբերում է աշխարհի գավաթի երրորդ փուլին, այս անգամ որեւէ արտառոց միջադեպ չի գրանցվել: Ամեն ինչ լավ էր:

Թուրքիայում մրցաշարին մասնակցելը բոլորիս համար կրկնակի պատասխանատվություն է: Պետք է ամեն ինչ անես, որ դրոշը բարձրանա: Լարվածությունը մի փոքր ավելի շատ էր, չնայած, որ շատ մեծ մրցակցություն չկար: Ամեն դեպքում, ինձ համար կարեւոր էր Անթալիայում հաղթելը, լարված էի, որ անպայման պետք է կարողանամ հաղթել ու Հայաստանի դրոշը բարձրացնել իրենց երկրում:

Այդ օրը ֆուտբոլի Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտվեց վրացիներին, հենց այդ ընթացքում էլ իմ վարժության եզրափակիչն էր: Մրցաշարի ավարտից հետո հասկացա, որ իմ հաղթանակը սոցցանցերում շատ-շատ տարածվեց: Երեւի ինչ-որ առումով ֆուտբոլի հավաքականի պարտությունից հետո իմ հաղթանակը իսկապես շատ ուրախացրեց մեր հանրությանը: Անկեղծ կլինեմ՝ Փարիզի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալը նվաճելն այսքան բուռն արձագանքի չէր արժանացել հանրության կողմից, որքան Թուրքիայում հաղթանակս հավաքականի պարտությունից հետո: Այսքան մեծ տարածում չունեցավ սոցցանցերում:

Իսկապես ժողովրդի համար սա մեծ ուրախություն էր: Այս առումով շատ ուրախ եմ, ինձ համար հաճելի է, որ իմ հաղթանակներն այսքան ուրախացնում են մեր ժողովրդին, բայց մյուս կողմից էլ տխրում եմ, որ ֆուտբոլի հավաքականը մեծ հաշվով պարտվեց:

Ինձ իրականում տխրեցնում է այն փաստը, որ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալն այդքան էլ մեծ արձագանքի չարժանացավ, որքան պետք է լիներ, որովհետեւ Օլիմպիական խաղերը սպորտային ամենամեծ իրադարձությունն է եւ յուրաքանչյուր մարզիկի երազանքը: Ստացվում է՝ հակառակն այս ամենի, բուռն արձագանքի արժանացավ աշխարհի գավաթի փուլերից մեկի ոսկե մեդալը, որովհետեւ ֆուտբոլի թիմը պարտվեց: Իմ կարծիքով, բոլոր մրցաշարերում ու բոլոր մարզաձեւերում տարած հաղթանակներն այսպիսի տարածում պիտի գտնի: Այդ հաղթանակները միայն մեզ՝ մարզիկներիս համար չեն, մեր երկրի համար են: Մենք միայն աշխարհի գավաթի փուլերում չենք հաղթում: Շատերը չգիտեն, որ մարմնամարզությունը իսկապես զարգացած է մեր երկրում, նույնիսկ չգիտեն, որ Հայաստանում մարմնամարզություն կա եւ ունենք լուրջ արդյունքներ:

Ես տեսա, որ ֆուտբոլի հավաքականը պարտվել է, բայց չհաղթեցի, որ բոլորին ուրախացնեմ այդ պարտությունից հետո, այլ ինձ համար սկզբունքային եւ պարտավորեցնող էր, որ մենք Թուրքիայում էինք ու ամեն գնով պետք է մեր երկրի դրոշը այնտեղ բարձրացնեի»,- ասաց Արթուր Դավթյանը:

Մարտի 28-29-ը Երեւանի Ալբերտ Ազարյանի անցկացվեց սպորտային մարմնամարզության Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցեց նաեւ օլիմպիական փոխչեմպիոնը եւ հավասարը չունեցավ հենացատկի վարժությունում: Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ Արթուր Դավթյանին հավաքականում դեռ փոխարինող չկա:

«Հենացատկում ինձնից հետո լուրջ փոխարինող, որպես այդպիսին, դեռ չեմ տեսնում: Էրիկ Բաղդասարյանը ունի մեծ ներուժ եւ հավակնում է հենացատկում ինձ փոխարինի հետագայում: Արդեն փորձում է բարդացնել ցատկերը: Իմ տեղեկություններով մեջքի խնդիր ունի, որն առաջին խոչընդոտն է հենացատկի համար: Ամեն դեպքում նա ունի պոտենցիալ: Կուզեի ընդգծել նժույգ թափեր վարժության վրա երիտասարդների արդյունքները: Այստեղ Հարություն Մերդինյանից հետո ունենք լավ հետնորդներ ի դեմս Համլետ Մանուկյանի եւ Մամիկոն Խաչատրյանի: Նժույգ թափերի վարժությունում այս երիտասարդներն արդեն շատ ուժեղ են եւ լուրջ մրցակցություն են ապահովում մեծահասակներում: Վստահ եմ, որ մենք նոր մեծ նվաճումներ կունենանք այս գործիքի վրա: Հենացատկին, կարծում եմ, դեռ պետք է սպասենք:

Ես դեռ կպայքարեմ, որքան կարողանամ, հնարավորություններս ինձ թույլ տան: Այս պահին նորմալ մարզավիճակ ունեմ: Այս տարի արդեն բազմաթիվ մրցաշարերի ենք մասնակցել: Մեկում մի քիչ լավ, մյուսում՝ մի քիչ պակաս են ցատկերս: Չեմ կարող ասել, թե Օլիմպիական խաղերից հետո մարզավիճակս կամ ցատկերս ավելի լավացրել եմ: Դեռ բարդացնելու մասին չեմ մտածում: Մրցաշարերը, մասնավորապես աշխարհի գավաթի փուլերն իրար հետեւից են, դեռ ժամանակը չի բավականացնում նոր էլեմենտի վրա աշխատել: Ապրիլի 7-ին մեկնում ենք Խորվաթիա, աշխարհի գավաթի 4-րդ փուլին, որտեղից ամսի 14-ին կմեկնենք Քաթար՝ 5-րդ փուլին: Ապրիլի 23-ից էլ Եգիպտոսում կմասնակցենք աշխարհի գավաթի 6-րդ փուլին: Այս փուլերից հետո կպատրաստվենք Եվրոպայի առաջնությանը, որը մայիսի վերջին է»,- ասաց Արթուր Դավթյանը:

«Արսենալը» ոչ ոքի խաղաց «Էվերտոնի» հետՉինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել չեղարկել միակողմանի մաքսատուրքերը Հայկական իմպրեսիոնիզմ․ ազգային պատկերասրահում վերաբացվել է հայկական արվեստի մշտական ցուցադրությունըԻնչ իրավիճակ է Լարսում Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ է թողարկել, որի հերոսուհին Արմենչիկի դուստրն էԱրարատում բախվել են բեռնատարը և «ՎԱԶ 2101»-ը․ կա տուժած «Ոչ ավել, ոչ պակաս, ուղիղ 41». Արամ MP3-ն նշում է ծննդյան տարեդարձը ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հարցով բանակցություններում «կարմիր գծեր» չունի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար«Յուվենտուս»-ն ինձ բավարար ժամանակ չտվեց․ Մոտա Հույսի զգացումը չի դադարել, այն ճիշտ ժամանակին պետք է գործադրվի, որով կկնքվի այդքան բաղձալի հաղթանակը․ Բագրատ ՍրբազանՆեթանյահուն ծրագրում է ապրիլի 7-ին Վաշինգտոնում հանդիպել Թրամփի հետ․ Axios Աշխարհը կարձագանքի ԱՄՆ-ի կողմից սանձազերծված մաքսատուրքերի պատերազմին. Մադուրո40-ամյա Ռոնալդուն կարիերայի 930-րդ և 931-րդ գոլերն է խփել Գազայի հատվածում 24 ժամվա ընթացքում 38 պաղեստինցի է սպանվել. Al Jazeera Զելինսկուն «ծաղրածու» են անվանել Ֆրանսիայի Ռեյունիոն քաղաքում նոր համաճարակ է բռնկվել Ամերիկացիների կեսից ավելին հավանություն չի տալիս Թրամփի մաքսատուրքերին. WSJ Վեդիի տարածքում բախվել են բեռնատարն ու «ՎԱԶ 2101»-ը․ կա վիրավորԽնածախի ուղղությամբ կրակnցներ արձակելու դեպքով քննություն է իրականացվում ԱՄՆ-ը դիտարկում է ռազմական ոլորտում լայնածավալ կրճատումներ «Նրանցից ստորություններ էի սպասում». ռուս կինը գնացել է Հայաստան ու ապշել Մեդիափորձագետ. Հայաստանը սառեցնում է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, վերակողմնորոշվելով դեպի ԱրևմուտքՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի հսկայական կորուստների մասին Պետդումայում բացահայտել են նախկին խորհրդային հանրապետություններից մեկում ԱՄՆ-ի հսկայական հետախուզական կենտրոնըՓաշինյանի կուսակցությունը կորցնում է իշխանությունը. ի՞նչ է դա նշանակում Ռուսաստանի համար Սպերցյանի գոլը լավագույններից մեկն է ճանաչվել Ռուսաստանի պրեմիեր լիգայի 22-րդ տուրում Ի՞նչ կորոշի Սահմանադրական դատարանն ապօրինի գույքի հարցովԱՄՆ-ը և Եվրամիությունը ճնշո՞ւմ են գործադրում Հայաստանի վրաԳյումրիում թնջուկը լուծվեց, բայց խնդիրները՝ մնացինԱրևմուտքը չի հավատում Նիկոլի ժողովրդավարությանը Ո՞վ է եղել Սյունիքում երեխաներին ծամոն առաջարկած անձըՀՀ ՊՆ հայտարարությունը Անձրևոտ եղանակ է սպասվում Խոշոր վթար․ 37-ամյա վարորդը «Nissan»-ով բախվել է տուֆով բարձված «ԶԻԼ»-ի․ վիրավnր կաՌուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է՝ ինչի է պատրաստ Ուկրաինան բանակցությունները ձախողելու համար ԱՄՆ-ում ուկրաինացի փախստականներին էլեկտրոնային նամակներ են ուղարկել՝ պահանջելով մեկ շաբաթվա ընթացքում լքել երկրի տարածքը 23-ամյա Դավիթ Հ․-ին չկարողացան փրկելԻրանի ղեկավար Պեզեշքիանը շռայլ ուղևորության համար պաշտոնանկ է արել երկրի փոխնախագահին Ռուսաստանը հզոր հարված է նախապատրաստում Ուկրաինայի դեմ Հայաստանը՝ ԵՄ–ի ու Ռուսաստանի միջև. երկու աթոռին նստել չի հաջողվի. «Փաստ»Դավիթ ջան, ծնունդդ շնորհավոր․ Տիգրան Աբրահամյան «ՔՊ–ի վստահության վարկանիշը անկում է ապրում ամբողջ երկրում». «Փաստ»Սանկտ Պետերբուրգում ձյուն է եկել (տեսանյութ) Ադրբեջանական բանակը գրավել է Թալիշը․ պատմության այս օրը (05 ապրիլ)«Պետք է շարունակեմ ապրել, ես Վարուժի մաման եմ, նրա անունը պետք է շարունակի հնչել». Վարուժան Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին. «Փաստ»Արձանագրվել է վարորդի մահըԼարված իրավիճակ՝ Կոտայքի մարզումԱռևտրային պատերազմի նոր շրջափուլն ու բացվող հնարավորությունները. «Փաստ»«Ուզում են ջարդել ժողովրդի, ապա և պետության ողնաշարը». «Փաստ» Ռուբլու առավելագույն արժեք է սահմանվել
Ամենադիտված