Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բրիտանացի մի խումբ պատգամավորներ ՄԹ կառավարությանը կոչ են արել ճնշnւմ գործադրել Ադրբեջանի վրա՝ Բաքվում պահվող հայերին ազատ արձակելու հարցով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ երկրի կառավարությանն ուղղված նամակում խստորեն դատապարտել են Բաքվում պահվող 23 հայ բանտարկյալների շարունակական կալանքը և դատավարություններն ու Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ են արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ նպաստելով հայ բանտարկյալների ազատ արձակմանը։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նամակն ուղարկվել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ, խորհրդարանում Հայաստանի հետ խորհրդարանական բազմակուսակցական բարեկամական խմբի նախագահ Ջեսիկա Մորդենի, խմբի փոխնախագահներ՝ Ջոն Ուիթինգդեյլի, Կրիս Լոունի և Լորդ Մարկ Մաքինսի կողմից, ինչ մասին Ջեսիկա Մորդենը նշել է X-ի իր միկրոբլոգում՝ կից տարածելով նաև համապատասխան նամակը։ 

Նամակի հեղինակները մեջբերել են ճշմարտության և արդարադատության կենտրոնի հաղորդագրությունը, որում նշվել էր, որ Բաքվում պահվող և ապօրինի ու շինծու դատական գործընթացների միջով անցնող հայ գերիներին ստիպում են կեղծ խոստովանություններ անել։ 

Պատգամավորներն ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանության ներկայացուցիչները կալանավորվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացված հարձակման և երկրամասից շուրջ 120 հազար հայերի բռնի տեղահանումից հետո։  

«Մեծ մտահոգություն կա, այդ թվում՝ բանտարկյալների հարազատներից և Մեծ Բրիտանիայի հայկական սփյուռքից եկող լուրերի առնչությամբ՝ կապված բանտարկյալների անկախ իրավական աջակցության բացակայության, ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին դատավարություններին հետևելու արգելքի հետ։ Մենք նաև ահազանգ ենք հնչեցնում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հրամանով Բաքվում BBC News Azerbaijan-ի և «Ամերիկայի ձայն-»ի գործունեության դադարեցման մասին, Ադրբեջանի իշխանությունների կողմից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործունեության դադարեցման, ինչպես նաև ՄԱԿ-ի բազմաթիվ գործակալությունների երկրից արտաքսելու մասին հաղորդվող սպառնալիքների վերաբերյալ։  

Բանտարկյալների ընտանիքների անդամները մեզ հայտնում են, որ նրանք գտնվում են գրեթե ամբողջական մեկուսացման մեջ և հազվադեպ են կապ հաստատում հարազատների հետ։ Մենք հատկապես մտահոգված ենք բանտարկյալներից մեկի՝ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակով, որը մինչև վերջերս գրեթե մեկ ամիս հացադուլի մեջ էր։ Մենք խնդրում ենք, որ նախարարները քննարկեն Բաքվում բրիտանական դեսպանության ներկայացուցիչների՝ 23 հայ բանտարկյալներին այցելելու հնարավորությունը։ Մենք նաև խնդրում ենք նախարարներին՝ հաստատակամորեն խնդրել Ադրբեջանին՝ թույլատրել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին վերադառնալ Ադրբեջան և այցելել բանտարկյալներին՝ ստուգելու նրանց ինքնազգացողությունը, վերականգնել Բաքվում BBC News Azerbaijan-ի աշխատանքները, ինչպես նաև ապահովել դատավարությունների մանրազնին վերահսկողությունը և անհապաղ կերպով ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին՝ իբրև երկու երկրների միջև կայուն խաղաղության տանող ուղու գրավական»,-նշված է բրիտանացի պատգամավորների նամակում։

Արարատում բախվել են բեռնատարը և «ՎԱԶ 2101»-ը․ կա տուժած «Ոչ ավել, ոչ պակաս, ուղիղ 41». Արամ MP3-ն նշում է ծննդյան տարեդարձը ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հարցով բանակցություններում «կարմիր գծեր» չունի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար«Յուվենտուս»-ն ինձ բավարար ժամանակ չտվեց․ Մոտա Հույսի զգացումը չի դադարել, այն ճիշտ ժամանակին պետք է գործադրվի, որով կկնքվի այդքան բաղձալի հաղթանակը․ Բագրատ ՍրբազանՆեթանյահուն ծրագրում է ապրիլի 7-ին Վաշինգտոնում հանդիպել Թրամփի հետ․ Axios Աշխարհը կարձագանքի ԱՄՆ-ի կողմից սանձազերծված մաքսատուրքերի պատերազմին. Մադուրո40-ամյա Ռոնալդուն կարիերայի 930-րդ և 931-րդ գոլերն է խփել Գազայի հատվածում 24 ժամվա ընթացքում 38 պաղեստինցի է սպանվել. Al Jazeera Զելինսկուն «ծաղրածու» են անվանել Ֆրանսիայի Ռեյունիոն քաղաքում նոր համաճարակ է բռնկվել Ամերիկացիների կեսից ավելին հավանություն չի տալիս Թրամփի մաքսատուրքերին. WSJ Վեդիի տարածքում բախվել են բեռնատարն ու «ՎԱԶ 2101»-ը․ կա վիրավորԽնածախի ուղղությամբ կրակnցներ արձակելու դեպքով քննություն է իրականացվում ԱՄՆ-ը դիտարկում է ռազմական ոլորտում լայնածավալ կրճատումներ «Նրանցից ստորություններ էի սպասում». ռուս կինը գնացել է Հայաստան ու ապշել Մեդիափորձագետ. Հայաստանը սառեցնում է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, վերակողմնորոշվելով դեպի ԱրևմուտքՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի հսկայական կորուստների մասին Պետդումայում բացահայտել են նախկին խորհրդային հանրապետություններից մեկում ԱՄՆ-ի հսկայական հետախուզական կենտրոնըՓաշինյանի կուսակցությունը կորցնում է իշխանությունը. ի՞նչ է դա նշանակում Ռուսաստանի համար Սպերցյանի գոլը լավագույններից մեկն է ճանաչվել Ռուսաստանի պրեմիեր լիգայի 22-րդ տուրում Ի՞նչ կորոշի Սահմանադրական դատարանն ապօրինի գույքի հարցովԱՄՆ-ը և Եվրամիությունը ճնշո՞ւմ են գործադրում Հայաստանի վրաԳյումրիում թնջուկը լուծվեց, բայց խնդիրները՝ մնացինԱրևմուտքը չի հավատում Նիկոլի ժողովրդավարությանը Ո՞վ է եղել Սյունիքում երեխաներին ծամոն առաջարկած անձըՀՀ ՊՆ հայտարարությունը Անձրևոտ եղանակ է սպասվում Խոշոր վթար․ 37-ամյա վարորդը «Nissan»-ով բախվել է տուֆով բարձված «ԶԻԼ»-ի․ վիրավnր կաՌուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է՝ ինչի է պատրաստ Ուկրաինան բանակցությունները ձախողելու համար ԱՄՆ-ում ուկրաինացի փախստականներին էլեկտրոնային նամակներ են ուղարկել՝ պահանջելով մեկ շաբաթվա ընթացքում լքել երկրի տարածքը 23-ամյա Դավիթ Հ․-ին չկարողացան փրկելԻրանի ղեկավար Պեզեշքիանը շռայլ ուղևորության համար պաշտոնանկ է արել երկրի փոխնախագահին Ռուսաստանը հզոր հարված է նախապատրաստում Ուկրաինայի դեմ Հայաստանը՝ ԵՄ–ի ու Ռուսաստանի միջև. երկու աթոռին նստել չի հաջողվի. «Փաստ»Դավիթ ջան, ծնունդդ շնորհավոր․ Տիգրան Աբրահամյան «ՔՊ–ի վստահության վարկանիշը անկում է ապրում ամբողջ երկրում». «Փաստ»Սանկտ Պետերբուրգում ձյուն է եկել (տեսանյութ) Ադրբեջանական բանակը գրավել է Թալիշը․ պատմության այս օրը (05 ապրիլ)«Պետք է շարունակեմ ապրել, ես Վարուժի մաման եմ, նրա անունը պետք է շարունակի հնչել». Վարուժան Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին. «Փաստ»Արձանագրվել է վարորդի մահըԼարված իրավիճակ՝ Կոտայքի մարզումԱռևտրային պատերազմի նոր շրջափուլն ու բացվող հնարավորությունները. «Փաստ»«Ուզում են ջարդել ժողովրդի, ապա և պետության ողնաշարը». «Փաստ» Ռուբլու առավելագույն արժեք է սահմանվելԱնհրաժեշտ է հասնել արտաքին ուժային կենտրոնների կողմից Հայաստանի մոտեցումների աջակցության. «Փաստ»Ապրիլի 7-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինիԱնպատժելիության ծանր հետևանքները. «բեսպրեդելը» երբեք լավ տեղ չի տանում, այդ թվում՝ «բեսպրեդել շիկներին». «Փաստ»Չարենցավանի ողբերգության նոր մանրամասներըՀերթական երկրաշարժը` 4,9 բալ ուժգնությամբ
Ամենադիտված