Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է «ՀայաՔվեն» այդպես «ցավեցրել» քպականներին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերին քպականներն սկսել են տեղեկատվական հարձակում գործել «ՀայաՔվե» նախաձեռնության և, ի մասնավորի, վերջինիս համակարգող Ավետիք Չալաբյանի ուղղությամբ: Այնպես չէ, որ սրանից առաջ «ՀայաՔվեն», այսպես ասած, ՔՊ-ի աչքի լույսն էր: Չմոռանանք, որ նախաձեռնությունը ստորագրահավաք էր նախաձեռնել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելն ու Հայոց ցեղասպանությունը ժխտելը քրեականացնելու համար, իսկ Արցախը հանձնած ու Հայոց ցեղասպանությունը արտաքին քաղաքականության առաջնահերթություն չհամարող քաղաքական ուժը սրերով էր ընդունել ստորագրահավաքն, իսկ ԱԺում անտեսեց ավելի քան 58 հազար քաղաքացու ստորագրությունը:

Այս անգամ պատճառը «ՀայաՔվեի»՝ անկախ դիտորդի կարգավիճակով Գյումրու և Փարաքարի ընտրություններին հետևելու որոշումն էր: Ավելին, նախաձեռնության դիտորդները մի շարք լուրջ խախտումներ են արձանագրել իշխող ուժի կողմից: Եվ ահա, տարբեր տրամաչափի մի շարք քպականներ հարձակվել են «ՀայաՔվեի» վրա: Իսկ ինչո՞ւմ են մեղադրում վերջինիս: Պարզվում է՝ «ՀայաՔվեն» «համարձակվել» է 180-ից ավելի դիտորդ գրանցել: Ստացվում է՝ մեծաքանակ ներկայությամբ լրջորեն «ցավեցրել» են ՔՊ-ին՝ փաստացի խանգարելով ավելի շատ խախտումներ անել:

Նշենք, որ բաժին է հասել նաև «Հայ առաջադեմ երիտասարդություն» դիտորդական նախաձեռնությանն ու, ի մասնավորի, Հայկ Մարությանին:

Ավելին, քպականները, ամենայն հավանականությամբ, կոնկրետ հրահանգով նույնիսկ առաջարկում են օրենսդրական փոփոխություններ անել 2026 թվականի ընտրություններից առաջ, որպեսզի քաղաքականությամբ զբաղվողները, կուսակցությունների անդամները չգրանցվեն որպես դիտորդ: Մասնագետներն, իհարկե, իրենց կարծիքը կհայտնեն նման չլսված-չտեսնված առաջարկի հետ կապված, իսկ մինչ այդ մի քանի հարց է հետաքրքրում. նախ՝ եթե տվյալ քաղաքական ուժը չի մասնակցում ընտրություններին, ինչո՞ւ նրա որևէ անդամ չի կարող դիտորդ լինել, երկրորդ՝ ի՞նչ են հասկանում քպականները «քաղաքականությամբ զբաղվել» ասելով, ի՞նչ է քաղաքականությունն ընդհանրապես նրանց պատկերացմամբ: Ի դեպ, եթե վերջինիս հետ կապված խեղաթյուրված պատկերացումներ ունեն, կարող են մեկ-մեկ կարդալ կամ հարցնել քաղաքագետներին, դա գոնե թույլ կտա անհեթեթություններ դուրս չտալ:

Մի խոսքով, ինչպես երևում է, քպականները սկսել են «լուրջ դասեր քաղել» Գյումրու և Փարաքարի ընտրություններում տապալումից և, անհանգստացած 2026 թվականի սպասվելիք «կրախից», որոշել են դիմել ամենածայրահեղ քայլերի՝ թքած ունենալով իրավունքի, օրենքի, օրինականության ու ժողովրդավարության վրա: Դե, ինչպես միշտ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-7 աստիճանովՀունգարիան որոշել է չքվեարկել ԱՄՆ-ի դեմ ներմուծվող մաքսատուրքերի պատասխան միջոցների հարցով Խոշոր վթար, «Toyota»-ն մխրճվել է ագելապատնեշի մեջ. Shamshyan Ադրբեջանը չի կատարի Եվրադատարանի որոշումները․ Ալիեւ Փոթորիկ է մոտենում, որը կազդի բոլորի վրա. Էրդողան Ալիևը խոսել է Հայաստանի հետ «նոր ռազմական առճակատման վտանգի» մասին Վարդենիս քաղաքում ապրիլի 10/11-ին հայտարարված պլանային ջրանջատումը չեղյալ է հայտարարվում ՀՖՖ նախագահը հայտնել է, թե երբ պարզ կլինի Հայաստանի ու Վրաստանի համատեղ հայտի վերաբերյալ որոշումըՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ուկրաինայի հարձակումների մասին 35-ամյա կնոջ սպանության գործով դատական նիստից հետո կարգադրիչ է մահացել Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 117 դեպք. Գրանցվել է 17 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 19 մարդ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մեդալԶախարովան խոսել է Սյունիքի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների մասին «Ինչո՞ւ է Հայաստանը խնդրում անդամակցել ԵՄ-ին. ի՞նչ շեղող մանևր է նա անում Ռուսաստանի քթի տակ»««Փաշինյանը կփախչի Ամերիկա կամ Թուրքիա». Ժիրինովսկին Հայաստանում իշխանափոխություն է կանխատեսել» Փաշինյանը ձեռք չի քաշելու ռուսական ալիքները փակելու մտքից Ահաբեկման ակտ՝ Նիկոլ Փաշինյանից. ակտիվիստին կդատեն, բայց ոչ խիստ Երևանի Թեքեյանի անվան դպրոցում երեխաները սնվում են ամենափնթի պայմաններում. Shamshyan Ինչո՞ւ է հանգիստ Նիկոլ Փաշինյանը Նոր տեղեկություններ՝ Գեղարքունիքում ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակից Եթե Հայաստանը դա անի, ոչ մի խոչընդոտ չի լինի․ Ալիև Վարդենիսում ականազերծման աշխատանքների ժամանակ հայ զինվոր է վնասվածք ստացել. Hraparak «Ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ չկան. ԱԳՆ խոսնակՀայերեն Վիքիպեդիան հատել է 45 000 հոդվածի շեմը․ պատմության այս օրը (09 ապրիլ)ՀՀ ՊՆ հաղորդագրությունըՋուր չի լինելու բավականին երկար ժամանակ Լավ պրծանք․ Սուրենյան «Հայաստանն իրեն զրկեց այս ամենից»․ Ալիևի հայտարարությունը Ձյուն ռուսական Արմավիրում (տեսանյութ) ՌԴ-ն գիշերը ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման․ իրավիճակը՝ երկրում Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ Մինչ Ադրբեջանն ավիացիայի մասնակցությամբ տակտիկական զորավարժություններ է իրականացնում, ՀՀ կառավարիչներն այդ ընթացքում հեծանվավազքում նոր «բարձունքներ» են նվաճում․ Տիգրան ԱբրահամյանԵս շատ բախտավոր եմ, որ այս թիմն ունեմ․ Ինձագի Անցած գիշեր ՌԴ օդային տարածքում 158 ԱԹՍ է խոցվել Իլոն Մասկի եկամուտը կտրուկ նվազել է Ջենիֆեր Լոպեսը համերգով հանդես կգա Երևանում Ճանապարհորդական գործակալները Խանտի Մանսիյսկի Ինքնավար Օկրուգի նորաձևության սիրահարներին հրապուրում են Հայաստանում գնումներ կատարել Հայաստանին հարված կարող է լինել անսպասելի վայրից. վատ սցենար է բարձրաձայնել Աբբաս ՋումանԱռողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը նոր համավարակն անխուսափելի է համարում Պետդումայում կանխատեսել են Հայաստանի համար սարսափելի հետևանքներ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից հրաժարվելուց հետո Գեորգի Բովտի մեկնաբանությունը. Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է աջակցությունը տեղական մակարդակում Շտապօգնության բուժքրոջ վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ «Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվեցին Լավրովի նախազգուշացումը դեսպաններին Փաշինյանի իշխանության հերթական անարժանապատիվ քայլը Ի՞նչ էր փնտրում Արարատ Միրզոյանը ԴուբայումԱրագածոտնում «Mercedes Sprinter»-ը բախվել է հողաթմբերին. կա տուժած Փաշինյանը խնդիրներ ունի սեփական կադրերի հետԸմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է
Ամենադիտված