Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանի իշխանությունները սոցիալական հարցերի միջոցով նույնպես ուզում են արցախցիների նկատմամբ ձևավորել հայաստանաբնակ մեր հայրենակիցների վատ վերաբերմունքը». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարտի 29-ին Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները հերթական անգամ իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին Ազատության հրապարակում: Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանն ասում է՝ անթույլատրելի է Հայաստանի իշխանությունների վերաբերմունքն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների նկատմամբ:

«Այդ վերաբերմունքի դեմ բողոքի հավաքական արտահայտման ձևը եղավ նաև ամսի 29-ին տեղի ունեցած հանրահավաքը: Այս ամենը պատասխանն էր Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը՝ սկսած նրանից, որ Արցախն Ադրբեջանի մաս է, որ Արցախի հարցն այլևս փակված է, որ արցախցիների համար սոցիալական ծրագրերի վերաբերմունքը ներկայացնում են չհաշվարկված, ոչ հասցեական ու անարդյունավետ: Այս բոլոր իրողությունների պատասխանն էր այս հանրահավաքը: Դիտարկե՞լ սա որպես սոցիալական պահանջ: Բազմիցս ասել ենք, որ արցախցիները երբեք սոցիալական հարցերը չեն գերադասել իրենց հայրենիքից: Արցախցին բազմիցս ապացուցել է, որ պատրաստ է իր կոմֆորտ վիճակը զոհել հանուն հայրենիքի և ոչ թե հակառակը: Ներկայացնել, որ արցախցիները պահանջում են շարունակել այս կամ այն դրամական աջակցությունը, դա ուղղակի անթույլատրելի է: Ընդհակառակը՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները պահանջում են, որ այն բոլոր սոցիալական ծրագրերը, որոնք իրականացվում են, էլ ավելի հասցեական և օգտակար կազմակերպել, իհարկե՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ նրանք շատ լավ հասկանում են՝ Հայաստանի Հանրապետությունն անսպառ սոցիալական ծրագրեր իրականացնելու հնարավորություն չունի: Գտնում ենք, որ ծրագրերը պետք է լինեն հաշվարկված, գնահատված, որոշված լինի դրանց հասցեականությունը, օգտակարությունը և այլն: Բազմիցս այս հարցը բարձրացվել է, որ զուտ գումար բաժանելով՝ հնարավոր չէ արցախցու սոցիալական հարցերը լուծել: Արցախցին այդ հավաքով հայտարարեց, որ նա ուղղակի իշխանություններից պահանջում է ապահովել իր արժանապատիվ ժամանակավոր կեցությունը Հայաստանի Հանրապետությունում՝ մինչ հնարավոր կլինի վերադարձ հայրենիք: Եթե մարդիկ ցանկանային, ապա կնկատեին, որ կարմիր թելով անցնում էր վերադարձի գաղափարը: Արցախցիները նաև մասնավոր հարցազրույցների ժամանակ նշում էին՝ իրենց որևիցե գումար անհրաժեշտ չէ, իրենց անհրաժեշտ է, որ կարողանան վերադառնալ իրենց տները, կարողանան այցելել իրենց հարազատների գերեզմաններին, ուղղակի վերադառնան իրենց հայրենիքը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Նա նաև հստակ կարծիք ունի, թե ինչու որոշ շրջանակներ փորձեցին այս հավաքին վերագրել բացառապես սոցիալական ուղղվածություն: Որքան էլ տգեղ լինի ձևակերպումը, բայց, այդ շրջանակների բնորոշմամբ, «արցախցիները փողի կռիվ են անում»: «Սա միանշանակ այս իշխանությունների ձեռագիրն է: Սրա միջոցով նրանք ուզում են ցույց տալ, որ արցախցիները պատրաստ չեն աշխատել և իրենց աշխատանքի միջոցով որևիցե գումար վաստակել, այլ պահանջում են իշխանություններից հավել յալ գումարներ: Այս իշխանությունները սոցիալական հարցերի միջոցով նույնպես ուզում են արցախցիների նկատմամբ ձևավորել հայաստանաբնակ մեր հայրենակիցների վատ վերաբերմունքը, որովհետև այս իշխանությունները դրանից բացի ուրիշ ասելիք չունեն ո՛չ հայ ժողովրդին ընդհանրապես, ո՛չ էլ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին մասնավորապես: Իրենք չեն կարող ասել, թե ինչու են այսօր հայտարարում, որ Արցախի վերադարձի հարցը փակ է, չեն կարողանում բացատրել, թե ինչպես եղավ, որ Արցախը հանկարծ դարձավ Ադրբեջանի մաս և նման բազմաթիվ հարցեր: Հանրահավաքի կազմակերպիչները և մենք բոլորս կանխատեսում էինք, որ իշխանությունների կողմից նման արձագանք է լինելու՝ ներկայացնել արցախցուն որպես բեռ Հայաստանի համար: Այս թեզը բազմիցս հնչել է այս իշխանությունների կողմից: Սակայն Սյունիքի, Վարդենիսի, Ջերմուկի և մնացյալ դեպքերը մեզ ապացուցեցին, որ Արցախը ոչ թե բեռ էր Հայաստանի համար, այլ նրա պաշտպանն էր: Կորցնելով Արցախը՝ բազմաթիվ իրողությունների ականատեսը եղանք, որոնք չէին լինի, եթե Արցախը լիներ հայկական: Ուստի այս վերաբերմունքը և գործողությունները, որոնք իշխանամերձ շրջանակներում տարածում են, շատ հասկանալի և բացատրելի է, սակայն կարծում եմ, որ մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունը հասկանում է, թե իրականում ինչ է կատարվում»,-նշում է մեր զրուցակիցը:

Հանրահավաքի ժամանակ հնչած մի ձևակերպում տարակուսելի էր դարձել շատերի համար՝ մեր պայքարն իշխանությունների դեմ չէ, մեր պայքարը մեր իրավունքների համար է: Բայց բոլորս ենք հասկանում, որ մեր օրերում Հայաստանում որոշումներ կայացնողը Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն են: Նման ձևակերպումը, կարծես, ինքնապաշտպանության մի ձև լիներ, չէ՞ որ 2023 թ. արցախահայության բռնի տեղահանումից հետո նրանց պարբերաբար կապում ու միաձուլում են քաղաքական այս կամ այն ուժերի և գործիչների հետ: «Այդ հայտարարության տակ ավելի մեծ գաղափար կա թաքնված, այն է, որ արցախցիները բռնի տեղահանումից հետո, երբ հաստատվել են իրենց հայրենիքի հայաստանյան հատվածում, չեն կորցրել Արցախ վերադառնալու իրենց նպատակը և հույսը: Նրանք ոչ թե ցանկություն ունեն այստեղ ձևավորել իշխանություն և մնալ ու հաստատվել Հայաստանում, ունենալ սոցիալական բարվոք վիճակ, այլ նրանք Հայաստանի ցանկացած իշխանությունից պահանջելու են, որպեսզի Արցախի վերադարձի հարցն օր առաջ լուծվի: Միևնույն ժամանակ շատ լավ հասկանում են, որ, ցավոք, Նիկոլ Փաշինյանի և նրա վարչակազմի իշխանավարման օրոք այս հարցերը ընդհանրապես փակվելու են: Ելույթներից մեկի ժամանակ եղավ նման հայտարարություն, սակայն դա ունի հետևյալ նշանակությունը՝ արցախցուն հարկավոր չէ Հայաստանի Հանրապետությունում իշխանություն ձևավորել և դառնալ իշխանավոր, ինչպես բազմիցս նշել է Նիկոլ Փաշինյանը, թե շատերը եկել են Արցախից, որպեսզի այստեղ իշխանություն ունենան: Որևիցե մեկ արցախցի իր հայրենիքը չի փոխի Հայաստանում իշխանություն ունենալու հետ: Այսօր բոլոր արցախցիները միահամուռ կանգնելու են քաղաքական այն հոսանքների, ուժերի և գործիչների կողքին, որոնք կարողանալու են փոխել այսօրվա իշխանությունը՝ որպես այդպիսին, ոչ թե նրա համար, որ նրանց հետ գան իշխանության, այլ որովհետև եկող ազգային իշխանությունը պետության առաջնահերթություններից մեկը դիտարկելու է Արցախի վերադարձը»,- եզրափակում է Հակոբ Հակոբյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ես շատ բախտավոր եմ, որ այս թիմն ունեմ․ Ինձագի Նրանք մեզանից աջ ու ձախ խլել են, բայց հիմա մեր հերթն է․ Թրամփ Խոշոր վթար, «Opel»-ը բախվել է հողաթմբին, ծառերին ու հայտնվել դաշտում. Shamshyan Հայաստանն ու Ադրբեջանը 2024-ին վերահաստատել են հետախուզումների դադարեցման 2007-ի հանձնառությունը. ՆԳՆ Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-7 աստիճանովՀունգարիան որոշել է չքվեարկել ԱՄՆ-ի դեմ ներմուծվող մաքսատուրքերի պատասխան միջոցների հարցով Խոշոր վթար, «Toyota»-ն մխրճվել է ագելապատնեշի մեջ. Shamshyan Ադրբեջանը չի կատարի Եվրադատարանի որոշումները․ Ալիեւ Փոթորիկ է մոտենում, որը կազդի բոլորի վրա. Էրդողան Ալիևը խոսել է Հայաստանի հետ «նոր ռազմական առճակատման վտանգի» մասին Վարդենիս քաղաքում ապրիլի 10/11-ին հայտարարված պլանային ջրանջատումը չեղյալ է հայտարարվում ՀՖՖ նախագահը հայտնել է, թե երբ պարզ կլինի Հայաստանի ու Վրաստանի համատեղ հայտի վերաբերյալ որոշումըՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ուկրաինայի հարձակումների մասին 35-ամյա կնոջ սպանության գործով դատական նիստից հետո կարգադրիչ է մահացել Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 117 դեպք. Գրանցվել է 17 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 19 մարդ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մեդալԶախարովան խոսել է Սյունիքի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների մասին «Ինչո՞ւ է Հայաստանը խնդրում անդամակցել ԵՄ-ին. ի՞նչ շեղող մանևր է նա անում Ռուսաստանի քթի տակ»««Փաշինյանը կփախչի Ամերիկա կամ Թուրքիա». Ժիրինովսկին Հայաստանում իշխանափոխություն է կանխատեսել» Փաշինյանը ձեռք չի քաշելու ռուսական ալիքները փակելու մտքից Ահաբեկման ակտ՝ Նիկոլ Փաշինյանից. ակտիվիստին կդատեն, բայց ոչ խիստ Երևանի Թեքեյանի անվան դպրոցում երեխաները սնվում են ամենափնթի պայմաններում. Shamshyan Ինչո՞ւ է հանգիստ Նիկոլ Փաշինյանը Նոր տեղեկություններ՝ Գեղարքունիքում ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակից Եթե Հայաստանը դա անի, ոչ մի խոչընդոտ չի լինի․ Ալիև Վարդենիսում ականազերծման աշխատանքների ժամանակ հայ զինվոր է վնասվածք ստացել. Hraparak «Ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ չկան. ԱԳՆ խոսնակՀայերեն Վիքիպեդիան հատել է 45 000 հոդվածի շեմը․ պատմության այս օրը (09 ապրիլ)ՀՀ ՊՆ հաղորդագրությունըՋուր չի լինելու բավականին երկար ժամանակ Լավ պրծանք․ Սուրենյան «Հայաստանն իրեն զրկեց այս ամենից»․ Ալիևի հայտարարությունը Ձյուն ռուսական Արմավիրում (տեսանյութ) ՌԴ-ն գիշերը ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման․ իրավիճակը՝ երկրում Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ Մինչ Ադրբեջանն ավիացիայի մասնակցությամբ տակտիկական զորավարժություններ է իրականացնում, ՀՀ կառավարիչներն այդ ընթացքում հեծանվավազքում նոր «բարձունքներ» են նվաճում․ Տիգրան ԱբրահամյանԵս շատ բախտավոր եմ, որ այս թիմն ունեմ․ Ինձագի Անցած գիշեր ՌԴ օդային տարածքում 158 ԱԹՍ է խոցվել Իլոն Մասկի եկամուտը կտրուկ նվազել է Ջենիֆեր Լոպեսը համերգով հանդես կգա Երևանում Ճանապարհորդական գործակալները Խանտի Մանսիյսկի Ինքնավար Օկրուգի նորաձևության սիրահարներին հրապուրում են Հայաստանում գնումներ կատարել Հայաստանին հարված կարող է լինել անսպասելի վայրից. վատ սցենար է բարձրաձայնել Աբբաս ՋումանԱռողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը նոր համավարակն անխուսափելի է համարում Պետդումայում կանխատեսել են Հայաստանի համար սարսափելի հետևանքներ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից հրաժարվելուց հետո Գեորգի Բովտի մեկնաբանությունը. Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է աջակցությունը տեղական մակարդակում Շտապօգնության բուժքրոջ վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ «Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվեցին Լավրովի նախազգուշացումը դեսպաններին Փաշինյանի իշխանության հերթական անարժանապատիվ քայլը
Ամենադիտված