Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ կտա Հայաստանին ժանյակավոր վարտիքը, և ի՞նչ է սպասվում 2026 թվականին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

svpressa.ru–ն «Հայաստանը մեկ տարի կփորձի ժանյակավոր վարտիքը, իսկ հետո մեկ էլ տեսար՝ Փաշինյանին քշեն» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի խորհրդարանը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է երկրի՝ Եվրամիությանն ինտեգրման գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը։ Նախագծի վերջնական տարբերակում ասվում է, որ Հայաստանը, «ձգտելով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարելավել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, կայունությունը և օրենքի գերակայությունը, ազդարարում է հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի սկզբի մասին»։ Մոսկվան անհնար է համարում Երևանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ–ին։ Ընդ որում, Մոսկվայում, իհարկե, գիտակցում են, որ Երևանը ԵՄ-ին անդամակցելու շանս չունի, բայց ամեն դեպքում զգուշացնում են։

Դա հասկանում է նաև Երևանը և չի ծրագրում դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Այդ դեպքում ո՞ւմ է պետք այս ամբողջ կրկեսը, միգուցե որպես նոր նահանգ ԱՄՆ-ին միանալու համար էր պետք քվեարկե՞լ:

«Փաշինյանի օրոք հայկական պետության ինքնաոչնչացումը եզակի, ինչ-որ առումով նույնիսկ հետաքրքիր դեպք է, թող իմ հայ ընկերները ներեն ինձ, - կարծում է է APN Severo-Zapad-ի խմբագիր Անդրեյ Դմիտրիևը, –ավա՜ղ, բայց փառավոր պատմություն ունեցող մի ամբողջ հնագույն ժողովուրդ քայլ առ քայլ ցուցադրում է վարքի բացասական մոդել: Տիգրան թագավորի և մարշալ Բաղրամյանի ազգը կորած է... Եվ այստեղ Ադրբեջանից պարտվելը չէ ամենավատ բանը։ Փաշինյանը միտումնավոր հանձնեց Ղարաբաղը, և նրա իշխանությունը միայն ամրապնդվեց այդ պարտված պատերազմով։ Ժողովրդի կողմից ընտրված պարտվող վարչապետ, սա սարսափելի է, սա ախտորոշում է: ԵՄ-ին միանալու քվեարկությունը այդ ախտորոշման մի մասն է: Հասկանալի է, որ Անդրկովկասում «ինչ-որ» մի փոքր պետություն, որը չունի ելք դեպի ծով կամ որևէ լուրջ ռեսուրս, ընդհանրապես պետք չէ եվրոպական էլիտաներին։ Ավելին, նրանք իրենք են ծանր ժամանակներ ապրում։ Բայց հայերը թքած ունեն այդ ամենի վրա՝ նրանք մեզ չեն ուզում, բայց մենք կքվեարկենք, մենք ուզում ենք ժանյակավոր վարտիք հագնել:

Փաստացի, հաշվի առնելով Ռուսաստանի հետ ամբողջովին փչացած հարաբերությունները, Հայաստանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մասնատման և կլանման դեմ վերջին հույսը Իրանն է։ Թեհրանի հետ պետք է դաշինք կնքել, այլ ոչ թե Բրյուսելի, ընդ որում՝ շտապ»։

«Նիկոլ Փաշինյանի այս գծի մարտավարական նպատակներից է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին սեփական օրակարգ ունենալու ցանկությունը,- կարծում է քաղաքական վերլուծաբան Միխայիլ Նեյժմակովը,- Նիկոլ Փաշինյանի թիմին նախընտրական քարոզարշավի շրջանակում պետք է մի մեծ նախագիծ, որը կնշանակի ոչ միայն իներցիա, այլ երկրի զարգացման նոր հորիզոն՝ ընտրողներին մոբիլիզացնելու համար։ Ավելին, դա պետք է լինի նախագիծ, որը կտարբերի իշխող կուսակցությանը իր հիմնական մրցակիցներից»։

svpressa.ru.- Հայաստանում կա՞ն այնպիսիք, ովքեր լրջորեն հավատում են ԵՄ-ին անդամակցելուն։

- Չի կարելի ասել, որ Հայաստանի՝ ավելի հեռավոր ապագայում ԵՄ-ին անդամակցելու հավանականությունը լիովին ֆանտաստիկ է։ Քանի որ երկիրը փոքր է, պաշտոնական Երևանի հիպոթետիկ ընդունումն այդ միության մեջ ուժեղ ազդեցություն չի ունենա ԵՄ–ի վրա: Ուրիշ բան, որ Հայաստանի՝ ԵՄին անդամակցելու համար մի քանի բարենպաստ գործոններ պետք է համընկնեն։ Եթե ապագայում Վրաստան-ԵՄ հարաբերություններում լուրջ «ջերմացում» տեղի ունենա, ապա դա նաև կարող է արագացնել Երևանի ուղին դեպի եվրաինտեգրում։

svpressa.ru.- Ուկրաինայի կամ, օրինակ՝ նույն Վրաստանի օրինակը ոչինչ չի՞ սովորեցրել։

- Ուկրաինան և Վրաստանը դեռ չեն դարձել ԵՄ անդամ, և Հայաստանում եվրաինտեգրման կողմնակիցներն ավելի հավանական է, որ առաջնորդվեն ԵՄ–ին արդեն միացած պետությունների օրինակներով։ Երևանը, հավանաբար, հույսը դնում է ԵՄ-ի կողմից փոխադարձ քայլերի վրա նույնիսկ ինտեգրման ակտիվ փուլից առաջ։

svpressa.ru.- ԵՄ ո՞ր երկրները տեսականորեն կաջակցեն Հայաստանին և ինչո՞ւ:

- Առաջին հերթին, իհարկե, Ֆրանսիան, որը պահպանում է Հայաստանի հետ ամենասերտ ու երկարակյաց կապերը։ Կան նաև ԵՄ այլ երկրներ, որոնց հետ Երևանն ակտիվորեն աշխատում է։ Մյուս կողմից՝ քանի դեռ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունները մնում են բարդ, այն երկրները, որոնք սերտորեն համագործակցում են Ադրբեջանի հետ, օրինակ՝ Հունգարիան, կարող են հակադրվել ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի կուրսին։

svpressa.ru.- Եթե պատկերացնենք, որ Հայաստանին առաջարկվել է եվրաինտեգրում Ուկրաինայի օրինակով, ի՞նչ վտանգ կստեղծի սա երկրի համար:

- Հասկանալի է, որ նման իրավիճակը Հայաստանի համար կուղեկցվի լուրջ տնտեսական ռիսկերով։ Հավանաբար, Նիկոլ Փաշինյանը այս դեպքում ելնում է նրանից, որ քանզի եվրաինտեգրումը առնվազն արագ գործընթաց չէ, իրավիճակը թույլ կտա տնտեսական խզման չգնալ ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի հետ, քանի դեռ Հայաստանը պատրաստ չէ դրան և չկան ԵՄ-ից կոնկրետ երաշխիքներ։

svpressa.ru.- Պե՞տք է արձագանքել Երևանի այս բոլոր ցնցումներին, թե՞ թքած, թե երեխան ինչով է իրեն զվարճացնում։

- Հաշվի առնելով, որ Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին ամեն դեպքում մոտ ապագայի խնդիր չէ, Մոսկվան, ամենայն հավանականությամբ, կշարունակի սպասողական դիրքորոշում ունենալ։ Այնուամենայնիվ, նման միտումները կարող են լրացուցիչ շարժառիթ դառնալ Ռուսաստանի համար՝ աջակցելու և, հնարավոր է, որոնելու նոր խոստումնալից ընդդիմության առաջնորդների, ովքեր պատրաստ կլինեն աշխատել Մոսկվայի հետ: Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանն արդեն ցույց է տվել, որ կարող է պահպանել իշխանությունը նույնիսկ վտանգավոր ճգնաժամային իրավիճակներում, իսկ նրա դեմ ուղղված բողոքի արշավները դեռևս հիմնարար հաջողություններ չեն ունեցել։ Սակայն դա չի չեղարկում այն փաստը, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները լուրջ մարտահրավեր է լինելու Փաշինյանի և նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նրանք մեզանից աջ ու ձախ խլել են, բայց հիմա մեր հերթն է․ Թրամփ Խոշոր վթար, «Opel»-ը բախվել է հողաթմբին, ծառերին ու հայտնվել դաշտում. Shamshyan Հայաստանն ու Ադրբեջանը 2024-ին վերահաստատել են հետախուզումների դադարեցման 2007-ի հանձնառությունը. ՆԳՆ Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-7 աստիճանովՀունգարիան որոշել է չքվեարկել ԱՄՆ-ի դեմ ներմուծվող մաքսատուրքերի պատասխան միջոցների հարցով Խոշոր վթար, «Toyota»-ն մխրճվել է ագելապատնեշի մեջ. Shamshyan Ադրբեջանը չի կատարի Եվրադատարանի որոշումները․ Ալիեւ Փոթորիկ է մոտենում, որը կազդի բոլորի վրա. Էրդողան Ալիևը խոսել է Հայաստանի հետ «նոր ռազմական առճակատման վտանգի» մասին Վարդենիս քաղաքում ապրիլի 10/11-ին հայտարարված պլանային ջրանջատումը չեղյալ է հայտարարվում ՀՖՖ նախագահը հայտնել է, թե երբ պարզ կլինի Հայաստանի ու Վրաստանի համատեղ հայտի վերաբերյալ որոշումըՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ուկրաինայի հարձակումների մասին 35-ամյա կնոջ սպանության գործով դատական նիստից հետո կարգադրիչ է մահացել Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 117 դեպք. Գրանցվել է 17 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 19 մարդ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մեդալԶախարովան խոսել է Սյունիքի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների մասին «Ինչո՞ւ է Հայաստանը խնդրում անդամակցել ԵՄ-ին. ի՞նչ շեղող մանևր է նա անում Ռուսաստանի քթի տակ»««Փաշինյանը կփախչի Ամերիկա կամ Թուրքիա». Ժիրինովսկին Հայաստանում իշխանափոխություն է կանխատեսել» Փաշինյանը ձեռք չի քաշելու ռուսական ալիքները փակելու մտքից Ահաբեկման ակտ՝ Նիկոլ Փաշինյանից. ակտիվիստին կդատեն, բայց ոչ խիստ Երևանի Թեքեյանի անվան դպրոցում երեխաները սնվում են ամենափնթի պայմաններում. Shamshyan Ինչո՞ւ է հանգիստ Նիկոլ Փաշինյանը Նոր տեղեկություններ՝ Գեղարքունիքում ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակից Եթե Հայաստանը դա անի, ոչ մի խոչընդոտ չի լինի․ Ալիև Վարդենիսում ականազերծման աշխատանքների ժամանակ հայ զինվոր է վնասվածք ստացել. Hraparak «Ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ չկան. ԱԳՆ խոսնակՀայերեն Վիքիպեդիան հատել է 45 000 հոդվածի շեմը․ պատմության այս օրը (09 ապրիլ)ՀՀ ՊՆ հաղորդագրությունըՋուր չի լինելու բավականին երկար ժամանակ Լավ պրծանք․ Սուրենյան «Հայաստանն իրեն զրկեց այս ամենից»․ Ալիևի հայտարարությունը Ձյուն ռուսական Արմավիրում (տեսանյութ) ՌԴ-ն գիշերը ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման․ իրավիճակը՝ երկրում Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ Մինչ Ադրբեջանն ավիացիայի մասնակցությամբ տակտիկական զորավարժություններ է իրականացնում, ՀՀ կառավարիչներն այդ ընթացքում հեծանվավազքում նոր «բարձունքներ» են նվաճում․ Տիգրան ԱբրահամյանԵս շատ բախտավոր եմ, որ այս թիմն ունեմ․ Ինձագի Անցած գիշեր ՌԴ օդային տարածքում 158 ԱԹՍ է խոցվել Իլոն Մասկի եկամուտը կտրուկ նվազել է Ջենիֆեր Լոպեսը համերգով հանդես կգա Երևանում Ճանապարհորդական գործակալները Խանտի Մանսիյսկի Ինքնավար Օկրուգի նորաձևության սիրահարներին հրապուրում են Հայաստանում գնումներ կատարել Հայաստանին հարված կարող է լինել անսպասելի վայրից. վատ սցենար է բարձրաձայնել Աբբաս ՋումանԱռողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը նոր համավարակն անխուսափելի է համարում Պետդումայում կանխատեսել են Հայաստանի համար սարսափելի հետևանքներ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից հրաժարվելուց հետո Գեորգի Բովտի մեկնաբանությունը. Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է աջակցությունը տեղական մակարդակում Շտապօգնության բուժքրոջ վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ «Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվեցին Լավրովի նախազգուշացումը դեսպաններին Փաշինյանի իշխանության հերթական անարժանապատիվ քայլը Ի՞նչ էր փնտրում Արարատ Միրզոյանը Դուբայում
Ամենադիտված