Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփն «առևտրային պատերազմ» է հայտարարել ամբողջ աշխարհին. ինչ է սպասվում. BBC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առևտրային պատերազմ է սկսել ամբողջ աշխարհի դեմ։ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ Թրամփն ապրիլի 2-ը հռչակել է որպես Ամերիկայի «Ազատագրման օր» և հայտարարել, որ Միացյալ Նահանգներ ապրանքների ներմուծման վրա սահմանում է այնպիսի ընդգրկուն մաքսատուրքեր, որոնք չեն եղել անցյալ դարի սկզբից ի վեր, գրում է BBC-ն:

Թրամփը կարծում է, որ մաքսատուրքերի տեսքով առևտրային խոչընդոտները բարեկամ և հակառակորդ պետություններին կստիպեն գնալ զիջումների՝ թե գումարային, թե՛ տարածքային։ Տնտեսագետները զգուշացնում են, որ այժմ կյանքն ավելի դժվար է լինելու բոլորի, այդ թվում՝ ամերիկացիների համար, որոնք վճարելու են Թրամփի կողմից սահմանված ներմուծման հարկը։

ԱՄՆ-ն աշխարհի ամենամեծ տնտեսությունն է, և բոլորը ցանկանում են առևտուր անել նրա հետ: Թրամփը կարծում է, որ առևտրային գործընկերները ավելի մեծ շահույթ են ստանում ԱՄՆ-ից, քանի որ ավելի շատ ապրանքներ են վաճառում ԱՄՆ-ին, քան գնում են նրանից: Բացի այդ, նրանց մաքսատուրքերը ավելի բարձր են, քան ԱՄՆ-ինը։ Այսօրվա պատասխան սակագները կոչված են հավասարեցնելու խաղի կանոնները, ասել է Թրամփը:

«Այսօր ազատագրման օրն է: Սա ամերիկյան պատմության ամենակարևոր օրերից մեկն է, սա ամերիկյան տնտեսական անկախության հռչակագիր է: Մենք Ամերիկան ​​դարձյալ կդարձնենք հզոր  և հարուստ: Մեր երկիրը 50 տարուց ավելի է, ինչ խեղդված է: Դա այլևս չի կրկնվի», - հայտարարել է նա:

Թրամփը գործադիր հրամանով «պատասխան» մաքսատուրքեր է սահմանել Չինաստանի դեմ՝ 34%, Եվրամիության դեմ՝ 20%, Ճապոնիայի դեմ՝ 24%, Հնդկաստանի դեմ՝ 26%։

Ինչպես նկատում է BBC-ն, ամենաաղքատ երկրները, պետական ​​եկամուտներն ավելացնելու համար, ավանդաբար ավելի շատ ապավինում են ներմուծման մաքսատուրքերին, քան հարկերին: Հարուստ երկրները հակառակը՝ նրանց պարագայում ներկրման միջին մաքսատուրքը ցածր է։ Այժմ Թրամփի «պատասխան» մաքսատուրքերի հետևանքով ԱՄՆ-ն Վիետնամի ու Մյանմարի պես աղքատ երկրներից կվերցնի ներմուծման 50% մաքսատուրք։

Ընդհանուր առմամբ, ոչ մի երկիր չի խուսափի ԱՄՆ-ին իր ապրանքները վաճառելու համար հարկերից. «նվազագույն հիմնական սակագինը» կկազմի 10%: Հայաստանի նկատմամբ ևս 10% մաքսատուրք է սահմանվել: Ընդհանուր տուրքն ուժի մեջ կմտնի ապրիլի 5-ից, բարձրացվածը՝ ապրիլի 9-ից։ 

Այնուամենայնիվ, այս ամենը կարող է փոխվել, ինչպես բազմիցս տեղի է ունեցել Թրամփի նախկին մաքսային որոշումների հետ կապված: Նա ասել է, որ պատրաստ է բանակցությունների: Եվ եթե որևէ մեկին դուր չեն գալիս նոր մաքսատուրքերը, նրանք կարող են չեղարկել ամերիկյան ապրանքների ներմուծման համար տուրքերը և դրանից հետո հնարավոր կլինի բանակցել։ Անհնար է կանխատեսել, թե ինչ մաքսատուրքեր կլինեն այն բանից հետո, երբ առաջիկա բանակցությունների արդյունքում յուրաքանչյուր երկիր համաձայնվի կամ վիճաբանի Թրամփի հետ։ Այնուամենայնիվ, տնտեսագետներն արդեն իսկ գնահատում են, որ Թրամփի որոշմամբ ԱՄՆ ներմուծվող ապրանքների միջին հարկը ներկայիս 3-4%-ից կաճի մինչև 10-15%։ Համեմատության համար նշենք, որ Եվրամիությունում միջին մաքսատուրքն այժմ կազմում է մոտ 5%, Չինաստանում՝ 7,5%, Հնդկաստանում՝ 17%։

Խոշոր վթար, «Opel»-ը բախվել է հողաթմբին, ծառերին ու հայտնվել դաշտում. Shamshyan Հայաստանն ու Ադրբեջանը 2024-ին վերահաստատել են հետախուզումների դադարեցման 2007-ի հանձնառությունը. ՆԳՆ Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-7 աստիճանովՀունգարիան որոշել է չքվեարկել ԱՄՆ-ի դեմ ներմուծվող մաքսատուրքերի պատասխան միջոցների հարցով Խոշոր վթար, «Toyota»-ն մխրճվել է ագելապատնեշի մեջ. Shamshyan Ադրբեջանը չի կատարի Եվրադատարանի որոշումները․ Ալիեւ Փոթորիկ է մոտենում, որը կազդի բոլորի վրա. Էրդողան Ալիևը խոսել է Հայաստանի հետ «նոր ռազմական առճակատման վտանգի» մասին Վարդենիս քաղաքում ապրիլի 10/11-ին հայտարարված պլանային ջրանջատումը չեղյալ է հայտարարվում ՀՖՖ նախագահը հայտնել է, թե երբ պարզ կլինի Հայաստանի ու Վրաստանի համատեղ հայտի վերաբերյալ որոշումըՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ուկրաինայի հարձակումների մասին 35-ամյա կնոջ սպանության գործով դատական նիստից հետո կարգադրիչ է մահացել Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 117 դեպք. Գրանցվել է 17 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 19 մարդ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մեդալԶախարովան խոսել է Սյունիքի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների մասին «Ինչո՞ւ է Հայաստանը խնդրում անդամակցել ԵՄ-ին. ի՞նչ շեղող մանևր է նա անում Ռուսաստանի քթի տակ»««Փաշինյանը կփախչի Ամերիկա կամ Թուրքիա». Ժիրինովսկին Հայաստանում իշխանափոխություն է կանխատեսել» Փաշինյանը ձեռք չի քաշելու ռուսական ալիքները փակելու մտքից Ահաբեկման ակտ՝ Նիկոլ Փաշինյանից. ակտիվիստին կդատեն, բայց ոչ խիստ Երևանի Թեքեյանի անվան դպրոցում երեխաները սնվում են ամենափնթի պայմաններում. Shamshyan Ինչո՞ւ է հանգիստ Նիկոլ Փաշինյանը Նոր տեղեկություններ՝ Գեղարքունիքում ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակից Եթե Հայաստանը դա անի, ոչ մի խոչընդոտ չի լինի․ Ալիև Վարդենիսում ականազերծման աշխատանքների ժամանակ հայ զինվոր է վնասվածք ստացել. Hraparak «Ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ չկան. ԱԳՆ խոսնակՀայերեն Վիքիպեդիան հատել է 45 000 հոդվածի շեմը․ պատմության այս օրը (09 ապրիլ)ՀՀ ՊՆ հաղորդագրությունըՋուր չի լինելու բավականին երկար ժամանակ Լավ պրծանք․ Սուրենյան «Հայաստանն իրեն զրկեց այս ամենից»․ Ալիևի հայտարարությունը Ձյուն ռուսական Արմավիրում (տեսանյութ) ՌԴ-ն գիշերը ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման․ իրավիճակը՝ երկրում Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ Մինչ Ադրբեջանն ավիացիայի մասնակցությամբ տակտիկական զորավարժություններ է իրականացնում, ՀՀ կառավարիչներն այդ ընթացքում հեծանվավազքում նոր «բարձունքներ» են նվաճում․ Տիգրան ԱբրահամյանԵս շատ բախտավոր եմ, որ այս թիմն ունեմ․ Ինձագի Անցած գիշեր ՌԴ օդային տարածքում 158 ԱԹՍ է խոցվել Իլոն Մասկի եկամուտը կտրուկ նվազել է Ջենիֆեր Լոպեսը համերգով հանդես կգա Երևանում Ճանապարհորդական գործակալները Խանտի Մանսիյսկի Ինքնավար Օկրուգի նորաձևության սիրահարներին հրապուրում են Հայաստանում գնումներ կատարել Հայաստանին հարված կարող է լինել անսպասելի վայրից. վատ սցենար է բարձրաձայնել Աբբաս ՋումանԱռողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը նոր համավարակն անխուսափելի է համարում Պետդումայում կանխատեսել են Հայաստանի համար սարսափելի հետևանքներ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից հրաժարվելուց հետո Գեորգի Բովտի մեկնաբանությունը. Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է աջակցությունը տեղական մակարդակում Շտապօգնության բուժքրոջ վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ «Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվեցին Լավրովի նախազգուշացումը դեսպաններին Փաշինյանի իշխանության հերթական անարժանապատիվ քայլը Ի՞նչ էր փնտրում Արարատ Միրզոյանը ԴուբայումԱրագածոտնում «Mercedes Sprinter»-ը բախվել է հողաթմբերին. կա տուժած
Ամենադիտված