Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համացանցի միջազգային օր. պատմության այս օրը (04 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Համացանցի միջազգային օր, Անգոլա՝ Խաղաղության օր, Չինաստան՝ Երեխաների օր, Սենեգալ՝ Անկախության օր (Ֆրանսիայից):

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1820- ծնվել է Հայ Առաքելական Եկեղեցու 125-րդ կաթողիկոս, հասարակա-քաղաքական և հոգևոր-մշակութային գործիչ, մտավորական ու գրող Խրիմյան Հայրիկը:

1840 –ծնվել է գրող, մանկավարժ, հրապարակախոս Ղազարոս Աղայանը։

1855 –ծնվել է  ռազմական գործիչ Թովմաս Նազարբեկյանը։

1904 –ծնվել է դերասան Դավիթ Մալյանը։

1920- հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում ադրբեջանական զորքերը մտել են շրջափակված Շուշի, և վրեժ լուծել Սուլթանովին ձերբակալած հայերից։ Նույն երեկոյան գրավվել են Քյատիկ, Արան-Զիման և Նախչևանիկ գյուղերը։

1945 –ծնվել է լիբանահայ նկարիչ Սեդա Մանուկյանը։

1949 —ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը որոշում է ընդունել խլացնել  «հակախորհրդային» ռադիոալիքները։

1957 –վախճանվել է կինոդերասան, սպա, Երևանի զինվորական պարետ Արշավիր Շահխաթունին։

1971 –ծնվել է թավջութակահար Արամ Թալալյանը։

1992- կապված Իրանի արտգործնախարարի խորհրդական Բեզեդա Մազախիրիի Ստեփանակերտ  այցի հետ ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հաստատվել է հարաբերական անդորր։

-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Իսրայելի հետ։

2003-Իրան - Հայաստան էլեկտրաէներգիայի փոխհոսքերում պարամետրերի բարձր տատանումների հետևանքով գործել է Հայաստանի էներգացանցի պաշտպանիչ-ինքնակարգավորվող համակարգը, և Մեծամորի ատոմակայանը անջատվել է ընդհանուր էներգացանցից:

2007-Սերժ Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ։

2013-Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են նույն գյուղի բնակիչներ Արտակ և Արայիկ Պետրոսյանները:

2016-ապրիլյան պատերազմի ժամանակ  ադրբեջանական զինուժը կիրառել է ծանր տեխնիկա, այդ թվում նաև ՀԿՌՀ հրանետներ և մարտական ԱԹՍ-ներ։ Մարտակերտի ճանապարհին ադրբեջանական ԱԹՍ-ն խոյահարել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը, որի արդյունքում զոհվել է 5 մարդ։

2021- Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Պոզներին, որտեղ հայտարարել է, որ մտադիր է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

2022-վախճանվել է  բնապահպան, ՀՀ պետական և հասարակական գործիչ, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը:

2024– տեղի է ունեցել «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնության հավաքը, որը հաստատել է շարժման անունը և ընտրել «Պատիվ և հայրենիք» կարգախոսը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

188 –սպանվել է Սեվերների դինաստիայի Հռոմի կայսր Սեպտիմի Բասսաին  Կարակալլան։

397 –վախճանվել է  գերմանա-իտալացի արքեպիսկոպոս, սուրբ Ամբրոսիոս Մեդիոլանցին։

636 –վախճանվել է իսպանացի արքեպիսկոպոս, սուրբ Իսիդորոս Սևիլյացին։

1297- Հռոմի պապը Կորսիկա և Սարդինիա կղզիները հանձնել է Արագոնի թագավորին:

1500- պորտուգալացի ծովագնաց Պեդրու Կաբրալը հայտնագործել է Բրազիլիան, կարծելով, որ այն կղզի է։

1541 —իսպանացի ճիզվիտ Իգնատի դե Լայոլան աշխահում առաջին անգամ ստացել է գեներալի կոչում։

1581- նախկին ծովահեն Ֆրենսիս Դրեյքն ավարտել է իր շուրջերկրյա ճանապարհորդությունը, իսկ Անգլիայի թագուհի Եղիսաբեթ 1-ինն անձամբ է բարձրացել նրա «Հավալուսն» նավի վրա և նրան շնորհել ասպետի պատվավոր կոչում:

1774 –վախճանվել է  իռլանդա-անգլիացի գրող, բանաստեղծ Օլիվեր Գոլդսմիթը։

1785 —անգլիացի գյուտարար Էդմունդ Կարտրայտն արտոնագիր է ստացել իր ստեղծած ոտքի կառավարմամբ աշխատող ջուլհակագործական մեքենայի համար։

1790 - Ֆրանսիան և Ալժիրը կնքել են հարյուրամյա խաղաղության պայմանագիր։

1794 —տեղի է ունեցել ճակատամարտ Ռացլավիցայի տակ, որի արդյունքում Թադեուշ Կոստյուշկոյի գլխավորած լեհ ապստամբները հաղթանակ են տոնել ռուսական ցարական զորքերի նկատմամբ։

1818 –ծնվել է անգլիացի գրող Թոմաս Մայն Ռիդը։

1821 —ծնվել է ամերիկացի գյուտարար Լյուիս Յեյլը, որը հանդիսանում է ցիլինդրիկ դռան փականի հայտնագործողը։

1884 - Բոլիվիան Չիլիին է զիջել Անտոֆագաստա երկրամասը, զրկվելով դեպի ծով ունեցած ելքից։

1896 —ոսկե ավազ հայտնագործելու մասին տեղեկատվության տարածումից հետո սկսվել է Ոսկու տենդն ԱՄՆ-ի Յուկոնայում։

1920 —ադմիրալ Վրանգելն ընտրվել է Ղրիմում գտնվող ռուսական բանակի գերագույն գլխավոր հրամանատար։

1929 — վախճանվել է գերմանացի ինժիներ, գյուտարար Կարլ Բենցը, ով հանդիսանում է ավտոմոբիլաշինության պիոներներից մեկը։

1948 –ծնվել է քուրդ հասարակական գործիչ Աբդուլլահ Օջալանը։

1949- ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ստեղծվել է Հյուսիսատլանտյան դաշինքը` ՆԱՏՕ-ն:

1968 – վախճանվել է ամերիկացի հասարակական գործիչ Մարտին Լյութեր Քինգը։

1973- Նյու Յորքում բացվել է Համաշխարհային առևտրի կենտրոնը, որի երկու երնաքերները հետագայում կործանվել են  2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողության հետևանքով:

2017 —սիրիական պատերազմի ընթացքում Խան-Շեյխուն քաղաքում տեղի է ունեցել քիմիական զենքի օգտագործում։

2019 —վախճանվել է խորհրդային և ռուսական կինոռեժիսյոր, դերասան, սցենարիստ, հրապարակախոս Գեորգի Դանելիան։

2023 —Ֆինլանդիան դարձել է ՆԱՏՕ–ի անդամ:

Կ. Խաչիկյան

Bitcoin-ի արժեքը կտրուկ նվազել է Գնդակն այժմ Ռուսաստանի դաշտում Է, բայց երկիրը բավարար ջանք չի գործադրում հրադադարի հասնելու համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՃապոնայում շտապօգնության ուղղաթիռը ծովն է ընկել. կան զոհեր ԵԱ․ Հայ ըմբիշների մրցակիցները մեկնարկում TikTok սոցցանցի գնման գործարքը ձախողվել է․ Դոնալդ Թրամփ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Տավուշի սահմանապահները զգոն են, կուտակումներ կան. ի՞նչ է հայտնիՏուգանք՝ 7000 դրամի չափով․ ՆԳՆ-ն իրազեկում է Հայաստանը 17 ներկայացուցչով կմասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը Բաքվի դատարանում հարցաքննվել է Դավիթ Բաբայանը3-ամյա աղջնակը թունավորվել է անծանոթի հյուրասիած կոնֆետն ուտելուց հետոԼավրովը Մոսկվայում քննարկում է Եվրասիական անվտանգության հարցեր․ դեսպանների թվում է եղել նաև Արսենյանը Օմանը կարող է ընդունել ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդավորված բանակցությունները․ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Գոռ Ասրյանն ազատվել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից Նորելուկ կոռումպացվածները չեն դատվի, քանի դեռ Փաշինյանն իշխանության ղեկին էԱԳՆ խայտառակ արձանագրումը. Միրզոյանի հիմնարկը՝ Բաքվի թեզերի գեներատորՔոչարյան Անդոյի դեմ ապստամբել են քպական կանայքՊՆ-ն հայտնում է Խոշոր վթար-հրդեհ. բախվել են 3 մեքենաներ․ վիրավորներ կան Երևանի համայնքային մանկապարտեզներում տեսախցիկներ են տեղադրվումԴեռ կանձրևիՌուսաստանը ջուրն է իջեցրել միջուկային սուզանավ՝ «Զիրկոն» հիպերձայնային հրթիռովԻրանը դեսպան կնշանակի Ադրբեջանում Գագիկ Սուրենյանը զգուշացնում է Մոսկվայում ձյան ծածկույթը հասել է 13 սմ-ի (տեսանյութ)«Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի արտադրամասի գործունեությունն է կասեցվել Արտակարգ դեպք․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ 2 անչափահաս, տեղափոխվել են հիվանդանոց6-ամյա երեխա է լողավազանում ջրահեղձ եղելԾանոթ ու միաժամանակ անհայտ … ռուսական բիլիարդ Կուտակումներ՝ հայ-ադրբեջանական շփման գծում․ մանրամասներ«Երևանը պաշտոնապես ավարտում է պայքարը Ղարաբաղի համար» «Կոնստանտին Զատուլին. Փաշինյանի ժեստերն անվանական արժեքով մի ընդունեք, նա հիմա այս ու այն կողմ է ընկնում» Ե՞րբ կնշվի Վարդավառն այս տարի45-ամյա տղամարդ է մաhացելՄայրության և գեղեցկության օր․ պատմության այս օրը (07 ապրիլ)«Ռոմա»-«Յուվենտուս» հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1-1 հաշվով Գազ չի լինի ապրիլի 9-ին, 10-ին, 11-ին և 14-ինԱդրբեջանցի սահմանապահ է պայթել ականի վրա և մաhացել Կրակոցներ՝ Արագածոտնի մարզում Մեր մարզիկները կմասնակցեն Խորվաթիայում կայանալիք Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթին Երկրաշարժ՝ 5,4 բալ ուժգնությամբՌուբլու փոխարժեքը փոփոխվեցԱՄՆ-ում ջրհեղեղները և փոթորիկներն առնվազն 16 մարդու կյանք են խլել (լուսանկարներ) Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի խորհրդարանների միջև կստեղծվի եռակողմ համագործակցության մեխանիզմՈչ ոք չգիտեր՝ ինչ է կատարվում փակ դռների հետևում. երգչուհի Անի Օհանյանն առաջին գրառումն է արել Անդրեից ենթադրյալ բաժանումից հետոՎատ խաղ էր, բայց «Ռեալը» երբեք չի հանձնվում. Վինիսիուս Իրանը, Թրամփի սպառնալիքների ֆոնին, պաշտոնական նախազգուշացումներ է ուղարկել Իրաքին, Քուվեյթին, ԱՄԷ-ին, Քաթարին, Թուրքիային և Բահրեյնին. ReutersԱրտասովոր ուտեստ, որն օգնում է Կրիշտիանու Ռոնալդուին «ուժեղ մնալ» Հութիները կրկին հայտարարել են ամերիկյան ավիակրին հարվածի մասին Զելենսկին տապալել է աշխարհի ամենապարզ գործարքը. Սքոթ Բեսենթ
Ամենադիտված