Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանը ԵՄ-ի ու Ռուսաստանի միջև. Փաշինյանի տակտիկական պրագմատիզմը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկրի խորհրդարանի կողմից Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունման ֆոնին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է իր մասնակցությունը Մոսկվայում կայանալիք մայիսի 9-ի տոնակատարություններին։ Այդ քայլը հարցեր է առաջացնում Երևանի արտաքին քաղաքականության վերաբերյալ: dw.com-ն ուսումնասիրել է իրավիճակը:

Վերջին շաբաթների ընթացքում նկատվում է հայ-ռուսական երկխոսության ակտիվացում ավելի քան երկու տարի տևած լարված շրջանից հետո։ Առանցքային իրադարձությունը մարտի 14-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցն էր։ Երևանի նախաձեռնած Մոսկվայի հետ այդ հեռախոսազրույցի առիթը  Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին տեղեկությունն էր։ Միաժամանակ, Հայաստանի վարչապետն օգտվել էր առիթից հաստատելով իր մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններին։ Դրան նախորդել էին Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների՝ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի երկու հեռախոսազրույցները։ Նախարարները, ըստ երկու երկրների արտգործնախարարությունների մամուլի ծառայությունների, քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ հարցեր առանձնակի ուշադրություն դարձնելով Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման առաջընթացին, ինչը դրական է գնահատվել ռուսական կողմից։ 

Երևանի և Մոսկվայի միջև շփումների ակտիվացման համատեքստը մեծ հետաքրքրություն է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության Եվրամիությանն անդամակցության գործընթացն սկսելու մասին» օրենքի նախագծի ֆոնին։ Հիշեցնենք, որ մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովի կողմից ընդունված այդ փաստաթուղթը մշակվել է եվրոպամետ ուժերի կողմից, իսկ մինչ խորհրդարան ներկայացնելը հավաքել է ավելի քան 52 հազար քաղաքացու ստորագրություն։ Հայաստանի իշխանությունները դրա ընդունումը դիտարկում են որպես Փաշինյանի կառավարության «հավասարակշռված ու բալանսավորված» արտաքին քաղաքականության հայեցակարգի գործնական իրականացում։

Սակայն Մոսկվան այլ կերպ է մտածում և այդ օրինագիծն ընկալում է որպես Ռուսաստանից դեպի Արևմուտք Հայաստանի արտաքին քաղաքական ուղղվածության հավանական փոփոխության ազդանշան, որը կուղեկցվի Մոսկվայի գլխավորած կառույցներից Երևանի հնարավոր դուրսբերմամբ, ներառյալ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ), որը տարածաշրջանային տնտեսական բլոկ է և բացի Ռուսաստանից և Հայաստանից, ներառում է նաև Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Մարտի 27-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Հայաստանը ստիպված է լինելու ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, քանի որ այդ երկու կազմակերպություններն էլ առաջարկում են նմանատիպ տնտեսական մոդելներ։ «Մոսկվան ստիպված կլինի վերանայել Երևանի հետ տնտեսական հարաբերությունների ողջ համալիրը, եթե Հայաստանն անդամակցի Եվրամիությանը»,- նշել էր Օվերչուկը։ Կարևորելով Հայաստանի համար տնտեսական համագործակցությունը ռուս պաշտոնյան նաև նշել էր, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2024 թվականին աճել է ավելի քան 50 տոկոսով հասնելով 12,7 միլիարդ ԱՄՆ դոլարի, ինչը Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մեկ երրորդից ավելին է։

Հայաստանի խորհրդարանում ընդունված վիճահարույց օրինագիծն արժանանցել է ընդդիմության կոշտ քննադատությանը, այդ թվում իր հռչակագրային բնույթի համար։ «Այդ օրենսդրական նախաձեռնությունը, ըստ էության, միայն մտադրությունների հայտարարություն է, այլ ոչ թե լիարժեք օրենք, քանի որ այն չի պարունակում կոնկրետ պարտավորություններ և իրականացման մեխանիզմներ»,- dw.com-ի հետ զրույցում ասել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է Հայաստանի ներկայիս իրավիճակի և Կոպենհագենյան չափանիշների միջև զգալի տարբերությունը, որը պահանջ է երկրին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Եվրոպական չափանիշներին մերձեցումը պահանջում է հետևողական քայլեր Հայաստանի և ԵՄ-ի միջև արդեն գոյություն ունեցող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում, այլ ոչ թե օրենսդրական ակտերի տեսքով ամպագոռգոռ հայտարարություններ, համոզված է ընդդիմադիր քաղաքական գործիչը։ Ըստ Մինասյանի աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում նման որոշում կայացնելը ոչ միայն իրական օգուտ չի բերում երկրին, այլ նաև միջազգային ասպարեզում լրացուցիչ հակամարտությունների վտանգ է ստեղծում։

Մինչդեռ «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, ով ներկայացնում է ԵՄ-ին անդամակցելու օրինագիծը նախաձեռնողներին, այդ որոշումը որակել է որպես «Հայաստանի ելք անորոշության գոտուց և արտաքին քաղաքական հստակ կողմնորոշման ձևավորում դեպի անվտանգություն, տնտեսական զարգացում և իրական ինքնիշխանություն»։

«Հայաստանը պետք է հրատապ մշակի ԵՄ-ին միանալու ազգային ռազմավարություն՝ ճանապարհային քարտեզով, ԵԱՏՄ-ից դուրս գալը հայտարարի որպես Բրյուսելի հետ բանակցություններ սկսելու պայման, այնուհետև անհապաղ կապ հաստատի ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր կնքելու և ազատ առևտրի գոտի ստեղծելու համար»,- ասել է Բաբաջանյանը dw.com-ի հետ զրույցում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

ԵԱ․ Հայ ըմբիշների մրցակիցները մեկնարկում TikTok սոցցանցի գնման գործարքը ձախողվել է․ Դոնալդ Թրամփ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Տավուշի սահմանապահները զգոն են, կուտակումներ կան. ի՞նչ է հայտնիՏուգանք՝ 7000 դրամի չափով․ ՆԳՆ-ն իրազեկում է Հայաստանը 17 ներկայացուցչով կմասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը Բաքվի դատարանում հարցաքննվել է Դավիթ Բաբայանը3-ամյա աղջնակը թունավորվել է անծանոթի հյուրասիած կոնֆետն ուտելուց հետոԼավրովը Մոսկվայում քննարկում է Եվրասիական անվտանգության հարցեր․ դեսպանների թվում է եղել նաև Արսենյանը Օմանը կարող է ընդունել ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդավորված բանակցությունները․ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Գոռ Ասրյանն ազատվել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից Նորելուկ կոռումպացվածները չեն դատվի, քանի դեռ Փաշինյանն իշխանության ղեկին էԱԳՆ խայտառակ արձանագրումը. Միրզոյանի հիմնարկը՝ Բաքվի թեզերի գեներատորՔոչարյան Անդոյի դեմ ապստամբել են քպական կանայքՊՆ-ն հայտնում է Խոշոր վթար-հրդեհ. բախվել են 3 մեքենաներ․ վիրավորներ կան Երևանի համայնքային մանկապարտեզներում տեսախցիկներ են տեղադրվումԴեռ կանձրևիՌուսաստանը ջուրն է իջեցրել միջուկային սուզանավ՝ «Զիրկոն» հիպերձայնային հրթիռովԻրանը դեսպան կնշանակի Ադրբեջանում Գագիկ Սուրենյանը զգուշացնում է Մոսկվայում ձյան ծածկույթը հասել է 13 սմ-ի (տեսանյութ)«Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի արտադրամասի գործունեությունն է կասեցվել Արտակարգ դեպք․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ 2 անչափահաս, տեղափոխվել են հիվանդանոց6-ամյա երեխա է լողավազանում ջրահեղձ եղելԾանոթ ու միաժամանակ անհայտ … ռուսական բիլիարդ Կուտակումներ՝ հայ-ադրբեջանական շփման գծում․ մանրամասներ«Երևանը պաշտոնապես ավարտում է պայքարը Ղարաբաղի համար» «Կոնստանտին Զատուլին. Փաշինյանի ժեստերն անվանական արժեքով մի ընդունեք, նա հիմա այս ու այն կողմ է ընկնում» Ե՞րբ կնշվի Վարդավառն այս տարի45-ամյա տղամարդ է մաhացելՄայրության և գեղեցկության օր․ պատմության այս օրը (07 ապրիլ)«Ռոմա»-«Յուվենտուս» հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1-1 հաշվով Գազ չի լինի ապրիլի 9-ին, 10-ին, 11-ին և 14-ինԱդրբեջանցի սահմանապահ է պայթել ականի վրա և մաhացել Կրակոցներ՝ Արագածոտնի մարզում Մեր մարզիկները կմասնակցեն Խորվաթիայում կայանալիք Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթին Երկրաշարժ՝ 5,4 բալ ուժգնությամբՌուբլու փոխարժեքը փոփոխվեցԱՄՆ-ում ջրհեղեղները և փոթորիկներն առնվազն 16 մարդու կյանք են խլել (լուսանկարներ) Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի խորհրդարանների միջև կստեղծվի եռակողմ համագործակցության մեխանիզմՈչ ոք չգիտեր՝ ինչ է կատարվում փակ դռների հետևում. երգչուհի Անի Օհանյանն առաջին գրառումն է արել Անդրեից ենթադրյալ բաժանումից հետոՎատ խաղ էր, բայց «Ռեալը» երբեք չի հանձնվում. Վինիսիուս Իրանը, Թրամփի սպառնալիքների ֆոնին, պաշտոնական նախազգուշացումներ է ուղարկել Իրաքին, Քուվեյթին, ԱՄԷ-ին, Քաթարին, Թուրքիային և Բահրեյնին. ReutersԱրտասովոր ուտեստ, որն օգնում է Կրիշտիանու Ռոնալդուին «ուժեղ մնալ» Հութիները կրկին հայտարարել են ամերիկյան ավիակրին հարվածի մասին Զելենսկին տապալել է աշխարհի ամենապարզ գործարքը. Սքոթ Բեսենթ Երևանի շինհրապարակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին Կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 24-29 սմ-ով Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել հավասար պայմաններով, այլ ոչ թե սպառնшլիքների ներքո․ Փեզեշքիան
Ամենադիտված