«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Բերնարդու Սիլվային
ՍՊՈՐՏ
Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 30-ամյա պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվայի ծառայություններով, հաղորդում է Defensa Central-ը։
Նրա պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։ Այս հանգամանքը կարող է զգալիորեն նվազեցնել նրա տրանսֆերի գինը այս ամռանը։
Ընթացիկ մրցաշրջանում Բերնարդու Սիլվան մասնակցել է 40 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։