Bank of America-ն հավանություն է տվել Ադրբեջան զենք տեղափոխող հայտնի ավիաընկերության համար խոշոր վարկին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Միացյալ Նահանգների արտահանման և ներմուծման բանկի (EXIM) տնօրենների խորհուրդը անցյալ շաբաթ հաստատել է ավելի քան 350 միլիոն դոլար արժողությամբ երեք ֆինանսական գործարքներ՝ բանկի արտահանմանն ու առաջնահերթություններին աջակցելու համար: Այս մասին հաղորդում է EXIM Gov-ը։
Գործարքներից մեկը դարձել է Բաքվի համար զենքի փոխադրմամբ զբաղվող ադրբեջանական Silk Way ավիաընկերության համար ավելի քան 339 մլն դոլարի վարկի հաստատումը:
«Ակնկալվում է, որ ինքնաթիռները կմատակարարվեն մինչև 2026 թվականի գարուն։ Գործարքների արդյունքում կստեղծվի մոտ 700 աշխատատեղ», - ասված է հաղորդագրության մեջ: