Թուրքիայում 648 մարդ թունավորվել է շաուրմայից
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ
Թուրքիայում 648 մարդ շաուրմայից թունավորվել է և հայտնվել հիվանդանոցում: Հայտնում է Ռիա Նովոստին:
Միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի Քոջաելի նահանգում: Մարդիկ թունավորվել են հավի շաուրմայից ու հայտնվել հիվանդանոցում:
«Թունավորման բողոքի նշաններով մարզի հիվանդանոցներ է դիմել ընդհանուր առմամբ 648 մարդ, որոնցից 646-ը դուրս է գրվել, երկուսի բուժումը շարունակվում է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Շաուրմա վաճառող սրճարանը փակվել է, 2 անձ է ձերբակալվել: