Մոսկվա-Բաքու կապերը շարունակում են ամրապնդվել, զարգանալ, առանձնահատուկ նշանակություն ունի Պուտինի և Ալիևի միջև փոխվստահելի երկխոսությունը. Լավրով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՌԴ-Ադրբեջան կապերը շարունակում են ամրապնդվել, զարգանալ ռազմավարական գործընկերությանը և դաշնակցային հարաբերություններին համահունչ, առանձնահատուկ նշանակություն ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև փոխվստահելի երկխոսությունը. այս մասին ասված է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ՌԴ-ի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին ուղղված ուղերձում:
«Մենք նպատակ ունենք շարունակել համակարգված աշխատանքը մեր արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով: Համոզված եմ, որ միջազգային հարթակներում գործողությունների համակարգումը և փոխադարձ աջակցությունը, արդյունավետ համագործակցությունն ԱՊՀ և տարածաշրջանային ձևաչափերում կնպաստեն փոխշահավետ համաձայնագրերի իրականացմանը և Հարավային Կովկասում և Կասպից տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը», - ասված է ուղերձում: