Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2026 թ. հունվարի 1-ից սպորտային նպաստ կտրամադրվի «Լոս Անջելես 2028» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Լոս Անջելես 2028» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար մարզիկներին, հավաքականների գլխավոր (ավագ) մարզիչներին, երկրորդ և անձնական մարզիչներին, բժիշկներին ու մերսողներին սպորտային նպաստի տրամադրման կարգը հաստատելու մասին» նախագիծը։

Նշվում է, որ «Փարիզ 2024» ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստումը իրականացվել է կառավարության 2022 թ. հունիսի 30-ի № 985-Ն որոշման համաձայն: Որոշումն այժմ ուժը կորցրած է ճանաչվում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն: «Փարիզ 2024» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու ժամանակ 2022-2024 թթ. սպորտային նպաստ է տրամադրվել որոշմամբ սահմանված արդյունքներ ցուցաբերած մարզիկներին, նրանց անձնական մարզիչներին, հավաքականների մարզիչներին, բժիշկներին և մերսողներին: «Փարիզ 2024» ամառային օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկները նվաճել են 4 մեդալ, այդ թվում՝ 3 արծաթե մեդալ (ծանրամարտ, սպորտային մարմնամարզություն և հունա-հռոմեական ըմբշամարտ մարզաձևերից) և 1 բրոնզե մեդալ հունա-հռոմեական ըմբշամարտ մարզաձևից:

«Լոս Անջելես 2028» ամառային օլիմպիական խաղերին լավագույնս նախապատրաստվելու համար անհրաժեշտ է, ըստ նախագծում բերված արդյունքների, 2026 թ. հունվարից մինչև «Լոս Անջելես 2028» ամառային օլիմպիական խաղերի ավարտը՝ 2028 թ. օգոստոս ամիսը, սպորտային նպաստ տրամադրել մարզիկներին, հավաքականների մարզիչներին, անձնական մարզիչներին, բժիշկներին և մերսողներին: Նախագծով սահմանվում է սպորտային նպաստի տրամադրման կարգը, այդ թվում՝ սպորտային նպաստի տրամադրման ժամկետները: Նախագիծն ուժի մեջ է մտնելու 2026 թ. հունվարի 1-ից:

Ըստ 2024 թ. արդյունքների, մեկ տարվա համար գումարը կազմում է 292 մլն 200 հազար դրամ:

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քանի դեռ Հայաստանի Սահմանադրություն չի փոփոխվել, խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է. Բայրամով Մաքրման աշխատանքների արդյունքում Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ, իսկ Գետառից և Ողջաբերդից՝ շուրջ 4,040 խմ աղբ Տաջիկստանում երկրաշարժի հետևանքով մասամբ փլուզվել է 17 բնակելի շենք «Տիտանիկ» ֆիլմում օգտագործված ջութակն աճուրդի կհանվի 75,000 դոլարով (լուսանկարներ) Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առաջին ուղիղ բանակցությունները տեղի կունենան ապրիլի 15-16-ը Անկարայում Անկարա-Երևան բանակցությունների վերջնական նպատակը հարաբերությունների լիարժեք կարգավորումն է. Միրզոյան Մասիսում մեքենաներ են բախվել, վիրավորներ կանԱպրիլին ևս ձյուն կտեղա. առաջիկա օրերի եղանակը Իմ կյանքի ընթացքում ես յոթ աքսիոմ հայտնաբերեցի ու ընդունեցի․ Ռուբեն ՎարդանյանՀայ-թուրքական երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատմանը, սահմանի բացմանը, այլև լայնածավալ առևտրին, քննարկվել են էներգետիկ նախագծեր. Միրզոյան Ռուսական հրթիռային հարվածի արդյունքում Սումիի կենտրոնում զոհվել է ավելի քան 20 խաղաղ բնակիչ (տեսանյութ) Ապրիլյան ձյունը պատել է Թուրքիան. գարնան կեսը տեղումնառատ է (տեսանյութ) Ռուս զինվորականները խոցել են Ուկրաինայի օդանավակայանի ենթակառուցվածքըԱրթուր Ալեքսանյանն այսօր ԵԱ-ում կպայքարի բրոնզե մեդալի համար Վթարային անջատումներ. որոշ հասցեներում ջուր չի լինի Փորձագետ. Հայաստանը Նիկոլ Փաշինյանից մաքրելու գործընթացը լուրջ ռիսկեր է պարունակումՏաջիկստանում տեղի է ունեցել 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Մեղրի-Կապան ճանապարհին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. վիրավոր կա «Քաղաքական գործիչ. Իրանի վրա ավիահարվածները աղետ կլինեն Կովկասի և Մերձավոր Արևելքի համար» Իրազեկում․ Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեհատ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Ծաղկազարդը Դեպի Հայաստան տուրերի վաճառքն աճում է, սակայն ավիատոմսերը թանկացել են 20%-ով Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, թեև հրավեր չի ստացելՀայկազ Ջոմարդյանը վթարի է ենթարկվել ՀՀ տարածքում փակ ճանապարհ կա․ Լարսը փակ էԿրակոցներ են հնչել «Դվին» հյուրանոցային համալիրումԵրևանի գլխավոր հրապարակից ապամոնտաժվել է Լենինի արձանը. պատմության այս օրը (13 ապրիլ)Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Ապրիլի 14-ի կգրանցվեն Փարաքար և Գյումրի համայնքների ընտրված ավագանիները Դիվանագիտական ռոք աստղը. Զախարովան՝ Լավրովի մասին Ճապոնիայում արհեստական ​​կղզիների վրա կառուցված օդանավակայանը ծովի տակ անցնելու վտանգի առջև էՏավուշում բախվել են «BMW X5»-ն ու «Mercedes»-ը Քրեակատարողական հիմնարկի աշխատակցի տան դռան բռնակին հայտնաբերվել է պայթուցիկի նմանվող կասկածելի իրՈղբերգական դեպք. հայրը հայտնաբերել է իր 16-ամյա տղայի մարմինըԵվրատլանտյան հանրության բոլոր ջանքերը կենտրոնացած են նոր պատերազմի նախապատրաստվելու վրա․ ԼավրովՀրանտ Թոխատյանի և Լուիզա Ներսիսյանի ջերմ պարըԻսրայելն ավարտել է Ռաֆահի շրջափակումը Ալեքսանդրա Գրիգորյանը՝ 2024 թ․ Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդուհի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը և Հայաստանի Սահմանադրության փոփոխություններն իրական հնարավորություն են բացում խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ ԲայրամովԱյս իշխանությունը կեղեքnւմ է մեր կյանքը, մարդիկ անելանելի վիճակում են, ճահճային իրականություն է. Բագրատ ՍրբազանԵԽԽՎ նախագահը ներառվել է Ադրբեջանի սև ցnւցակում Տոման և Պոնչը Իսպանիայից լուսանկարներ են հրապարակել Ուկրաինական կարգավորման համատեքստում Ռուսաստանը մտահոգված է առաջին հերթին մարդկանցով, ոչ թե տարածքներով․ Լավրով Ստուգվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտավոր կարողություններըԱՄՆ-ը ցանկանում է վերահսկողություն հաստատել «Գազպրոմի» գազատարներից մեկի վրաՍպանվել է Արսեն «Կրասնոյարսկին» Մեծ Բրիտանիայի ԶՈՒ հրամանատարը 10 տարում առաջին անգամ այցելել է Չինաստան ԵԱ. Արթուր Ալեքսանյանը մեկնարկեց վստահ հաղթանակով
Ամենադիտված