Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պետք է շարունակեմ ապրել, ես Վարուժի մաման եմ, նրա անունը պետք է շարունակի հնչել». Վարուժան Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վարուժանը շատ աշխույժ, աչքի ընկնող երեխա էր, շատ բարի ու ընկերասեր, լուսավոր, հավասարակշռված, կշռադատող: Յուրահատուկ հումորի զգացում ուներ: Կարող էր չխոսել, մեկ էլ այնպիսի կատակ կաներ, որ ոչ ոք չէր կարողանա անտարբեր մնալ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լուսինեն՝ Վարուժանի մայրիկը: Վարուժանը ծնվել է Երևանում, հաճախել է Քաջունու անվան թիվ 54 դպրոցը: Զուգահեռ զբաղվել է նաև արևել յան մարտարվեստով, հինգ տարի կարատեի է հաճախել, մեծ սեր է ունեցել սպորտի հանդեպ: «Ֆիզիկապես ուժեղ էր, և դա իրեն ևս շատ էր օգնում ծառայության ժամանակ»: Դպրոցում Վարուժանի սիրելի առարկաները լեզուներն էին: Մայրիկը նշում է՝ ուսուցիչները նրան շատ էին սիրում, բոլորին գրավում էր իր ազնվությամբ:

Դպրոցն ավարտելուց հետո Վարուժանն ընդունվել է Մանկավարժական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը: «Ցանկանում էր Բրյուսովի անվան համալսարան ընդունվել, բալերը չհերիքեցին: Մանկավարժականում հասցրեց մեկ կիսամյակ ուսանող լինել: Ասում էր՝ բանակից վերադառնալուց հետո կա՛մ կտեղափոխվեմ, կա՛մ... կյանքը ցույց կտա»:

Երազանքների մասին խոսելիս տիկին Լուսինեն նշում է՝ որդին մտածում էր ռեժիսուրայի ֆակուլտետ ընդունվելու մասին, կինոարվեստը հետաքրքիր էր նրան: «Բանակում պլանները փոխվեցին, ասում էր՝ մա՛մ, ուզում եմ բիզնես հիմնել: Ուզում էր ամեն ինչ փորձել, իր համար ճանապարհ հարթել, շատ նպատակներ ու երազանքներ ուներ: Դպրոցական տարիքից բանաստեղծություններ էր գրում: Երբ իրեն «գտանք», գրպանում երկու հատ A4 ֆորմատի թուղթ կար, բանաստեղծություններ էին գրված, հիմա դրանք աչքի լույսի պես պահում եմ: Նաև աֆորիզմներ էր սիրում»:

Ու... Վարուժանի բանաստեղծությունից երկու տող, որոնք այդպես էլ ինձ հանգիստ չեն տա. «Դե կռվե՛ք, տղե՛րք, գոռում եմ, դողում, ոտքս սեղմել եմ հայրենի հողում»։

2019 թ. հունվարի 23-ին Վարուժանը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Առաջին վեց ամիսը ծառայում է Արմավիրի ուսումնական զորամասում: Այնուհետև հետևակի մարտական մեքենայի նշանառու-օպերատորի որակավորմամբ տեղափոխվում է Արցախ՝ Մատաղիս: «Ծառայեմ, վերադառնամ ու անցնեմ իմ նպատակներին: Այսպես էր մտածում Վարուժանս: Երբեք չի տրտնջացել, միշտ առաջ էր նայում՝ լավ կլինի, մամա՛, լավ կլինի»:

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: «Նույն տարեսկզբին՝ մինչև համավարակի տարածվելն, արձակուրդ եկավ: Դա մի ուրիշ տեսակի ուրախություն էր: Ստացվում է, որ մեր վերջին հանդիպումն էր: Ինձ չէր ասել, որ գալիս է, որոշել էր անակնկալ անել: Ասում էր՝ մա՛մ, կանգառից վազելով եմ տուն եկել: Մեր տան դուռը ցերեկները բաց է լինում, այն բացեց, ներս մտավ, ուրախությունից կարծես ոտքերս թուլացան: Վարուժանս միշտ մեծարել է ծնողին, գնահատել, բայց այդ պահն այնքան էր տպավորել իրեն, որ մաման իրեն այդ կերպ է դիմավորել: Չէի հասցրել Արցախ մեկնել՝ իրեն տեսնելու, կարոտիս այդպիսի դրսևորումը բնական էր: Արձակուրդն ավարտվեց, ճանապարհեցինք, ու սկսվեց համավարակը: Շատ էինք զրուցում հեռախոսով, ասում էր. «Առանձնապես խոսելու բան չկա, բայց չեմ ուզում հեռախոսն անջատել»: Ինձ թվում է, որ ներքին զգացողություն ուներ: Զրույցներից մեկի ժամանակ ասաց՝ որ ամեն ինչ լավ լինի, տուն գամ, մի տեսակ սարսռացի՝ այդ ի՞նչ ես ասում, Վարուժ ջան, բայց էլ ոչինչ չպատասխանեց: Այդ ժամանակ դեռ պատերազմի մասին խոսք էլ չկար: Պատերազմի առաջին օրը լուր չունեի, խենթանում էի: Սեպտեմբերի 29-ին զանգեց՝ մա՛մ, լավ ենք, շատ խոսել չեմ կարող: Համարյա ամեն օր զանգում էր, ասում, թե ինչ դժվարությամբ, վտանգների միջով են կարողանում զանգել և թեկուզ այդ մեկ բառն ասել, որ իրենք ողջ են: Իսկ ծնողները որքան անհամբերությամբ էին սպասում այդ մեկ բառին»:

Մինչև հոկտեմբերի 13-ը Վարուժանը զանգահարել է մայրիկին, անգամ օր է եղել, երբ երկու անգամ է զանգահարել: «Ասում էի՝ Վարո՛ւժ ջան, այդքան վտանգավոր է, ո՞նց կարողացար հեռախոս գտնել, զանգել: «Չգիտեմ, թե որքան եմ քայլել, որ հասնեմ հարմար տեղ, կապ լինի, կարողանամ զանգել»: Մի օր ասաց՝ մա՛մ, կարող է էլ չկարողանամ զանգել»:

Հոկտեմբերի 13-ը Վարուժանի վերջին զանգի օրն է: «Այդ օրը շատ տխուր էր։ Աղմուկ էր, անգամ տղաներին ասաց, որ մի պահ լռեն, որ կարողանա լսել ինձ: Հետո իմացա, որ առաջադրանք կատարելու էին գնում: Պատերազմի սկզբում հարձակումը եղել է Մատաղիսի ուղղությամբ, իրենք հետ են քաշվել: Յոթ-ութ օր եղել են անտառներում, շատ դժվար օրեր անցկացրել: Դա էլ եմ հետո իմացել: Ընթացքում ամեն ինչ թաքցնում էր՝ մենք լավ ենք, ամեն ինչ կարգին է: Ծանր էր տանում ընկերների մահը: Մանկավարժականի իր ընկերներից Արամն էլ զոհվեց, այդ լուրը Վարուժանն իմացավ, տեղը չէր գտնում: Այդ օրերին երբեք չդժգոհեց, երբեմն հարցնում էր՝ այդտեղ ի՞նչ են ասում: Իրեն փոխանցում էի այն, ինչ բոլորիս ասում էին՝ հաղթում ենք: Զարմանում էր՝ հա՞, մամ, հաստատ այդպես են ասո՞ւմ»:

Օրերն անցնում էին, բայց Վարուժանը չէր զանգում: «Փորձում էի ինչ-որ տեղեկություն ստանալ, ասում էին՝ կապ չկա: Հավատում էի դրան, քանի որ փաստացի դժվարություններ հաղթահարելով է ամեն անգամ զանգահարել: Բայց ամեն անցնող օրվա հետ մայրական զգացողությունս այլ բան էր հուշում՝ այս լռությունն իրեն բնորոշ չէ, հեռախոս կգտներ ու կզանգահարեր: Ինձ մի հեռախոսահամար էր փոխանցել, խնդրել, որ զանգահարեմ Հակոբի ընտանիքին ու ասեմ, որ իրենց տղան լավ է: Որոշեցի այդ համարով զանգահարել: Պատասխանեց Հակոբի եղբայրը, այդ պահին Հակոբի հուղարկավորությունն էր, Եռաբլուրում էին: Հետո եղբայրը զանգահարեց ինձ, փորձեց օգտակար լինել, բայց որևէ տեղեկություն չկարողացանք գտնել Վարուժանի մասին»:

Հոկտեմբերի 13-ից մինչև նոյեմբերի 5-ը անհայտություն էր: «Իր գրպանում զինգրքույկն էր եղել, դրանում նշված հասցեով մեզ հետ կապ էին հաստատել, որ գուցե մեր որդին է»: Փաստաթղթերում Վարուժանի զոհվելու օրը նշված է հոկտեմբերի 15-ը, բայց հետո տղաները տիկին Լուսինեին պատմել են, որ դեպքը եղել է հոկտեմբերի 13-ի երեկոյան՝ Մատաղիսի և Մարտակերտի միջանկյալ հատվածում: «Տղաներն ութ հոգով մենակ են մնացել՝ առանց հրամանատարի: Չեն իմացել, թե ուր գնան, ինչ անեն: Անտառներում են եղել: Հետո նոր հրամանատար են նշանակել, հրաման են ստացել, որ պետք է գնան դեպի թիվ 530 մարտական դիրքը: Այդ ճանապարհին՝ ինչ-որ կամուրջի մոտ, վիրավոր զինվորների են հանդիպել, սկսել են նրանց օգնել: ԱԹՍ-ն նրանց ֆիքսել է: Այդ ժամանակ Վարուժանն ու Հակոբը ևս զոհվել են»:

Ապրելու ուժի մասին։ «Վարուժանիս չեմ տեսել, ոչ մի կերպ չեմ ուզում հավատալ այս իրականությանը։ Պետք է շարունակեմ ապրել, ես Վարուժի մաման եմ, նրա անունը պետք է շարունակի հնչել: Ապրելու ուժ, իհարկե, աղջիկս է տալիս: Քույրիկի հանդեպ շատ ուշադիր էր, մանկուց իրեն պաշտպանում էր: Նա էլ շատ ծանր տարավ այս ամենը, մինչև հիմա էլ չի հավատում, որ իր եղբայրը չկա»:

Հ. Գ. - Վարուժան Սարգսյանը Արցախի Հանրապետության կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «6-րդ ՊՇ անձնուրաց պաշտպան» մեդալներով, «Մանկավարժական համալսարան» մեդալով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ես երբեք չէի պատկերացնի, որ կյանքում ինձ որևէ մեկը կճանաչի որպես երգիչ Արկադի Դումիկյան». Արկադի ԴումիկյանԻրան-ԱՄՆ բանակցությունները կշարունակվեն ապրիլի 19-ին. Արաղչի Թուրքիայի արևելքում 4.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՕմանում ԱՄՆ-ն Իրանին չի առաջարկել ամբողջությամբ հրաժարվել ուրանի հարստացումիցՔանի դեռ Հայաստանի Սահմանադրություն չի փոփոխվել, խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է. Բայրամով Մաքրման աշխատանքների արդյունքում Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ, իսկ Գետառից և Ողջաբերդից՝ շուրջ 4,040 խմ աղբ Տաջիկստանում երկրաշարժի հետևանքով մասամբ փլուզվել է 17 բնակելի շենք «Տիտանիկ» ֆիլմում օգտագործված ջութակն աճուրդի կհանվի 75,000 դոլարով (լուսանկարներ) Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առաջին ուղիղ բանակցությունները տեղի կունենան ապրիլի 15-16-ը Անկարայում Անկարա-Երևան բանակցությունների վերջնական նպատակը հարաբերությունների լիարժեք կարգավորումն է. Միրզոյան Մասիսում մեքենաներ են բախվել, վիրավորներ կանԱպրիլին ևս ձյուն կտեղա. առաջիկա օրերի եղանակը Իմ կյանքի ընթացքում ես յոթ աքսիոմ հայտնաբերեցի ու ընդունեցի․ Ռուբեն ՎարդանյանՀայ-թուրքական երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատմանը, սահմանի բացմանը, այլև լայնածավալ առևտրին, քննարկվել են էներգետիկ նախագծեր. Միրզոյան Ռուսական հրթիռային հարվածի արդյունքում Սումիի կենտրոնում զոհվել է ավելի քան 20 խաղաղ բնակիչ (տեսանյութ) Ապրիլյան ձյունը պատել է Թուրքիան. գարնան կեսը տեղումնառատ է (տեսանյութ) Ռուս զինվորականները խոցել են Ուկրաինայի օդանավակայանի ենթակառուցվածքըԱրթուր Ալեքսանյանն այսօր ԵԱ-ում կպայքարի բրոնզե մեդալի համար Վթարային անջատումներ. որոշ հասցեներում ջուր չի լինի Փորձագետ. Հայաստանը Նիկոլ Փաշինյանից մաքրելու գործընթացը լուրջ ռիսկեր է պարունակումՏաջիկստանում տեղի է ունեցել 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Մեղրի-Կապան ճանապարհին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. վիրավոր կա «Քաղաքական գործիչ. Իրանի վրա ավիահարվածները աղետ կլինեն Կովկասի և Մերձավոր Արևելքի համար» Իրազեկում․ Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեհատ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Ծաղկազարդը Դեպի Հայաստան տուրերի վաճառքն աճում է, սակայն ավիատոմսերը թանկացել են 20%-ով Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, թեև հրավեր չի ստացելՀայկազ Ջոմարդյանը վթարի է ենթարկվել ՀՀ տարածքում փակ ճանապարհ կա․ Լարսը փակ էԿրակոցներ են հնչել «Դվին» հյուրանոցային համալիրումԵրևանի գլխավոր հրապարակից ապամոնտաժվել է Լենինի արձանը. պատմության այս օրը (13 ապրիլ)Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Ապրիլի 14-ի կգրանցվեն Փարաքար և Գյումրի համայնքների ընտրված ավագանիները Դիվանագիտական ռոք աստղը. Զախարովան՝ Լավրովի մասին Ճապոնիայում արհեստական ​​կղզիների վրա կառուցված օդանավակայանը ծովի տակ անցնելու վտանգի առջև էՏավուշում բախվել են «BMW X5»-ն ու «Mercedes»-ը Քրեակատարողական հիմնարկի աշխատակցի տան դռան բռնակին հայտնաբերվել է պայթուցիկի նմանվող կասկածելի իրՈղբերգական դեպք. հայրը հայտնաբերել է իր 16-ամյա տղայի մարմինըԵվրատլանտյան հանրության բոլոր ջանքերը կենտրոնացած են նոր պատերազմի նախապատրաստվելու վրա․ ԼավրովՀրանտ Թոխատյանի և Լուիզա Ներսիսյանի ջերմ պարըԻսրայելն ավարտել է Ռաֆահի շրջափակումը Ալեքսանդրա Գրիգորյանը՝ 2024 թ․ Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդուհի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը և Հայաստանի Սահմանադրության փոփոխություններն իրական հնարավորություն են բացում խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ ԲայրամովԱյս իշխանությունը կեղեքnւմ է մեր կյանքը, մարդիկ անելանելի վիճակում են, ճահճային իրականություն է. Բագրատ ՍրբազանԵԽԽՎ նախագահը ներառվել է Ադրբեջանի սև ցnւցակում Տոման և Պոնչը Իսպանիայից լուսանկարներ են հրապարակել Ուկրաինական կարգավորման համատեքստում Ռուսաստանը մտահոգված է առաջին հերթին մարդկանցով, ոչ թե տարածքներով․ Լավրով Ստուգվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտավոր կարողությունները
Ամենադիտված