Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ՔՊ–ի վստահության վարկանիշը անկում է ապրում ամբողջ երկրում». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ng.ru–ն «Հայաստանի երկրորդ մեծ քաղաքը գրավվել է «կոմունիստների» կողմից» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրիում՝ հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքում պարտվել է ՏԻՄ ընտրություններում։ Ընդ որում, քաղաքի հիմնական ընդդիմադիր ուժը, պարզվել է, ոչ թե նախկին նախագահներ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին հավատարիմ կազմակերպություններն են, այլ Կոմունիստական կուսակցությունն է, որի առաջին համարը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է։

Ինչպես ng.ru-ի հետ զրույցում ասել է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը, Գյումրու իրադարձություններն ավելի նշանակալի իրադարձությունների նախաբանն են, բոլորը համոզվեցին, որ «նախկինները» կարող են հաղթել և վերադառնալ։ «Արդյունքը սպասելի էր, քանի որ, ըստ բոլոր հարցումների, ՔՊ–ն հաղթելու շանսեր չուներ: Իշխանությունները հենվել են տարբեր մանիպուլ յատիվ մեթոդների վրա, երբեմն ոչ ամբողջովին օրինական, որպեսզի հասնեն ընդդիմության շարքերում պառակտման:

Սակայն մենք տեսանք, որ ՔՊ–ի ժողովրդականությունն այնքան ցածր է, որ նույնիսկ վարչական ռեսուրսների և այլ մեթոդների զանգվածային օգտագործումը, որից Փաշինյանը նախկինում հրաժարվում էր, երբ ընդդիմադիր էր, թույլ չտվեցին նրան մեծամասնություն ստանալ։ Այժմ ընդդիմությունը պետք է համախմբվի և սկսի համագործակցել, որպեսզի ամրապնդի հաջողությունը»,-կարծիք է հայտնել Խալաթյանը։

Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը համաձայն է, որ ՔՊ–ն գործնականում հնարավորություն չուներ ստանալու ընտրողների ձայների 50 %-ից ավելին։ Այդ առումով էլ իշխող կուսակցությունը թույլ տվեց իր հիմնական սխալը, երբ որոշեց գնալ արտահերթ ընտրությունների։ «Իհարկե, Գրիգորյանն ու Ղուկասյանը չափազանց կոնկրետ համբավ ունեն, բայց մարդիկ պատրաստ են քվեարկել նույնիսկ նրանց օգտին։ Մենք տեսանք բողոքի քվեարկություն մի քաղաքում, որը միշտ ընդդիմադիր է եղել: Ընտրողներին, սկզբունքորեն, չի հետաքրքրել, թե ում օգտին կքվեարկեն, միայն թե դա դեմ լինի ՔՊ–ին։ Հետևաբար, այս դեպքում ոչ թե ընդդիմությունն է հաղթել, այլ պարտվել է իշխանությունը»,- ng. ru-ի հետ զրույցում ասել է Իսկանդարյանը։

Նրա կարծիքով, այս պատմությունը որոշ չափով կարող է կրկնվել խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Սակայն Հայաստանի մարզերը շատ տարբեր են, և ՔՊ–ն ամեն տեղ չի պարտվի։ Օրինակ՝ Արարատյան դաշտում իշխանությունները այնքան էլ վատ վիճակում չեն։ Բացի այդ, իշխանությունները կարող են բարելավել իրենց իմիջը՝ ճանապարհներ վերանորոգելով, դպրոցներ կառուցելով և այլն։ «Միևնույն ժամանակ, ակնհայտ դարձավ, որ Գյումրիում չաշխատեցին «Հայաստանին պատերազմի տանող ընդդիմության» և «դեպի Եվրոպա տանող ՔՊ–ի» մասին պատմությունները։ Թերևս դա ավելի արդիական կլինի Երևանում։ Բայց, ընդհանուր առմամբ, ՔՊ–ի վստահության վարկանիշը անկում է ապրում ամբողջ երկրում»,- եզրափակել է փորձագետը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օմանում ԱՄՆ-ն Իրանին չի առաջարկել ամբողջությամբ հրաժարվել ուրանի հարստացումիցՔանի դեռ Հայաստանի Սահմանադրություն չի փոփոխվել, խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է. Բայրամով Մաքրման աշխատանքների արդյունքում Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ, իսկ Գետառից և Ողջաբերդից՝ շուրջ 4,040 խմ աղբ Տաջիկստանում երկրաշարժի հետևանքով մասամբ փլուզվել է 17 բնակելի շենք «Տիտանիկ» ֆիլմում օգտագործված ջութակն աճուրդի կհանվի 75,000 դոլարով (լուսանկարներ) Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առաջին ուղիղ բանակցությունները տեղի կունենան ապրիլի 15-16-ը Անկարայում Անկարա-Երևան բանակցությունների վերջնական նպատակը հարաբերությունների լիարժեք կարգավորումն է. Միրզոյան Մասիսում մեքենաներ են բախվել, վիրավորներ կանԱպրիլին ևս ձյուն կտեղա. առաջիկա օրերի եղանակը Իմ կյանքի ընթացքում ես յոթ աքսիոմ հայտնաբերեցի ու ընդունեցի․ Ռուբեն ՎարդանյանՀայ-թուրքական երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատմանը, սահմանի բացմանը, այլև լայնածավալ առևտրին, քննարկվել են էներգետիկ նախագծեր. Միրզոյան Ռուսական հրթիռային հարվածի արդյունքում Սումիի կենտրոնում զոհվել է ավելի քան 20 խաղաղ բնակիչ (տեսանյութ) Ապրիլյան ձյունը պատել է Թուրքիան. գարնան կեսը տեղումնառատ է (տեսանյութ) Ռուս զինվորականները խոցել են Ուկրաինայի օդանավակայանի ենթակառուցվածքըԱրթուր Ալեքսանյանն այսօր ԵԱ-ում կպայքարի բրոնզե մեդալի համար Վթարային անջատումներ. որոշ հասցեներում ջուր չի լինի Փորձագետ. Հայաստանը Նիկոլ Փաշինյանից մաքրելու գործընթացը լուրջ ռիսկեր է պարունակումՏաջիկստանում տեղի է ունեցել 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Մեղրի-Կապան ճանապարհին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. վիրավոր կա «Քաղաքական գործիչ. Իրանի վրա ավիահարվածները աղետ կլինեն Կովկասի և Մերձավոր Արևելքի համար» Իրազեկում․ Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեհատ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Ծաղկազարդը Դեպի Հայաստան տուրերի վաճառքն աճում է, սակայն ավիատոմսերը թանկացել են 20%-ով Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, թեև հրավեր չի ստացելՀայկազ Ջոմարդյանը վթարի է ենթարկվել ՀՀ տարածքում փակ ճանապարհ կա․ Լարսը փակ էԿրակոցներ են հնչել «Դվին» հյուրանոցային համալիրումԵրևանի գլխավոր հրապարակից ապամոնտաժվել է Լենինի արձանը. պատմության այս օրը (13 ապրիլ)Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Ապրիլի 14-ի կգրանցվեն Փարաքար և Գյումրի համայնքների ընտրված ավագանիները Դիվանագիտական ռոք աստղը. Զախարովան՝ Լավրովի մասին Ճապոնիայում արհեստական ​​կղզիների վրա կառուցված օդանավակայանը ծովի տակ անցնելու վտանգի առջև էՏավուշում բախվել են «BMW X5»-ն ու «Mercedes»-ը Քրեակատարողական հիմնարկի աշխատակցի տան դռան բռնակին հայտնաբերվել է պայթուցիկի նմանվող կասկածելի իրՈղբերգական դեպք. հայրը հայտնաբերել է իր 16-ամյա տղայի մարմինըԵվրատլանտյան հանրության բոլոր ջանքերը կենտրոնացած են նոր պատերազմի նախապատրաստվելու վրա․ ԼավրովՀրանտ Թոխատյանի և Լուիզա Ներսիսյանի ջերմ պարըԻսրայելն ավարտել է Ռաֆահի շրջափակումը Ալեքսանդրա Գրիգորյանը՝ 2024 թ․ Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդուհի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը և Հայաստանի Սահմանադրության փոփոխություններն իրական հնարավորություն են բացում խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ ԲայրամովԱյս իշխանությունը կեղեքnւմ է մեր կյանքը, մարդիկ անելանելի վիճակում են, ճահճային իրականություն է. Բագրատ ՍրբազանԵԽԽՎ նախագահը ներառվել է Ադրբեջանի սև ցnւցակում Տոման և Պոնչը Իսպանիայից լուսանկարներ են հրապարակել Ուկրաինական կարգավորման համատեքստում Ռուսաստանը մտահոգված է առաջին հերթին մարդկանցով, ոչ թե տարածքներով․ Լավրով Ստուգվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտավոր կարողություններըԱՄՆ-ը ցանկանում է վերահսկողություն հաստատել «Գազպրոմի» գազատարներից մեկի վրաՍպանվել է Արսեն «Կրասնոյարսկին» Մեծ Բրիտանիայի ԶՈՒ հրամանատարը 10 տարում առաջին անգամ այցելել է Չինաստան
Ամենադիտված