Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը և Եվրամիությունը ճնշո՞ւմ են գործադրում Հայաստանի վրա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դեպի Արևմուտք սլացող Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այժմ էլ հայտնվել է այդ Արևմուտքի ճնշումների ներքո։ Վաշինգտոնն ու Բրյուսելը պարտադրում են արագ կնքել խաղաղության պայմանագիրն ու բացել տրանսպորտային հաղորդակցությունները՝ փաստացի ապացուցելով, որ Արևմուտքն է ավելի շահագրգիռ «Զանգեզուրի միջանցքի» հարցում։

ԱՄՆ Պետդեպարտամենտի էներգետիկ ռեսուրսների պետական բյուրոյի ավագ խորհրդական Էրիկ Ջեյքոբսը Բաքվում հայտարարել է, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհամբեր սպասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկար սպասված խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Ելույթ ունենալով Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված էներգետիկ հարցերով հավաքին ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան շեշտել է, որ խաղաղության պայմանագիրը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը։ «Ես շնորհավորում եմ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստն ավարտին հասցնելու կապակցությամբ: Նախագահ Թրամփն անհամբեր սպասում է պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը, քանի որ խաղաղությունն ու կայունությունը կապահովեն տարածաշրջանի տնտեսական զարգացումը: Տևական խաղաղությունը վերջ կդնի տարածաշրջանային հակամարտությանը և անվտանգություն ու բարգավաճում կբերի Հարավային Կովկասին: Այնպես որ մենք ողջունում ենք ձեզ խաղաղությանն ուղղված այս համարձակ քայլերի համար», - նշել է Էրիկ Ջեյքոբսը:

Նույն այդ ընթացքում Եվրոպական խորհրդի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը Սամարղանդում ընթացող ԵՄ-ի և Կենտրոնական Ասիայի երկրների առաջին գագաթնաժողովի իր ելույթում ասել է, թե Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև սահմանների բացումը կարող է կտրականապես փոխել իրադրությունը և Եվրոպային մոտեցնել Կենտրոնական Ասիայի հետ։ «Սև ծով ելքի համար կարևոր են ինչպես Կենտրոնական Ասիայի, այնպես էլ Հարավային Կովկասի երկրների հետ սահմանային սահուն անցումները: 30 տարի անց Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի փակ սահմանների բացումը կփոխի խաղի կանոնները։ Դա Եվրոպային ու Կենտրոնական Ասիային ավելի քան երբևէ կմոտեցնի»,- ասել է Ֆոն դեր Լայենը։ Ուշագրավ է, որ նա հատուկ շեշտում է «սահուն» բառը, ինչը նշանակում է, որ հաղորդակցությունները պետք է լինեն Արևմուտքի կամ նրանց ենթակաների վերահսկողության ներքո։

Ըստ էության, Արևմուտքը շտապում է, իսկ Իրանի շուրջ զարգացումները չեն բացառում, որ Ադրբեջանին թույլատրեն ռազմական էսկալացիա սկսել Հայաստանի դեմ։ Ի դեպ, նախօրեին ամերիկյան կառավարական EXIM բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է ադրբեջանական Silk Way ավիաընկերությանը 339 միլիոն դոլարի վարկավորումը՝ Boeing ինքնաթիռներ ձեռք բերելու համար։ Ինքնաթիռները կմատակարարվեն մինչև 2026-ի ամառ։

Փաստը, որ Silk Way-ի ինքնաթիռները, ըստ հեղինակավոր լրատվամիջոցների, զբաղվել են զենքի փոխադրմամբ, չի խանգարել ամերիկյան կողմին հաստատել վարկը։ Silk Way-ը համարվում է Ադրբեջանի նախագահի հետ փոխկապակցված ավիաընկերություն և պատերազմի ընթացքում ու դրանից հետո էլ, մինչ օրս, զենք է տեղափոխում Ադրբեջան։

Հասկանո՞ւմ են արդյոք Երևանում այս զարգացումների հետևանքները, թերևս՝ այո, բայց խաղում են Արևմուտքի պարտադրած խաղը։

Նարե Իսպիրյան

Մաքրման աշխատանքների արդյունքում Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ, իսկ Գետառից և Ողջաբերդից՝ շուրջ 4,040 խմ աղբ Տաջիկստանում երկրաշարժի հետևանքով մասամբ փլուզվել է 17 բնակելի շենք «Տիտանիկ» ֆիլմում օգտագործված ջութակն աճուրդի կհանվի 75,000 դոլարով (լուսանկարներ) Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առաջին ուղիղ բանակցությունները տեղի կունենան ապրիլի 15-16-ը Անկարայում Անկարա-Երևան բանակցությունների վերջնական նպատակը հարաբերությունների լիարժեք կարգավորումն է. Միրզոյան Մասիսում մեքենաներ են բախվել, վիրավորներ կանԱպրիլին ևս ձյուն կտեղա. առաջիկա օրերի եղանակը Իմ կյանքի ընթացքում ես յոթ աքսիոմ հայտնաբերեցի ու ընդունեցի․ Ռուբեն ՎարդանյանՀայ-թուրքական երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատմանը, սահմանի բացմանը, այլև լայնածավալ առևտրին, քննարկվել են էներգետիկ նախագծեր. Միրզոյան Ռուսական հրթիռային հարվածի արդյունքում Սումիի կենտրոնում զոհվել է ավելի քան 20 խաղաղ բնակիչ (տեսանյութ) Ապրիլյան ձյունը պատել է Թուրքիան. գարնան կեսը տեղումնառատ է (տեսանյութ) Ռուս զինվորականները խոցել են Ուկրաինայի օդանավակայանի ենթակառուցվածքըԱրթուր Ալեքսանյանն այսօր ԵԱ-ում կպայքարի բրոնզե մեդալի համար Վթարային անջատումներ. որոշ հասցեներում ջուր չի լինի Փորձագետ. Հայաստանը Նիկոլ Փաշինյանից մաքրելու գործընթացը լուրջ ռիսկեր է պարունակումՏաջիկստանում տեղի է ունեցել 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Մեղրի-Կապան ճանապարհին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. վիրավոր կա «Քաղաքական գործիչ. Իրանի վրա ավիահարվածները աղետ կլինեն Կովկասի և Մերձավոր Արևելքի համար» Իրազեկում․ Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեհատ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Ծաղկազարդը Դեպի Հայաստան տուրերի վաճառքն աճում է, սակայն ավիատոմսերը թանկացել են 20%-ով Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, թեև հրավեր չի ստացելՀայկազ Ջոմարդյանը վթարի է ենթարկվել ՀՀ տարածքում փակ ճանապարհ կա․ Լարսը փակ էԿրակոցներ են հնչել «Դվին» հյուրանոցային համալիրումԵրևանի գլխավոր հրապարակից ապամոնտաժվել է Լենինի արձանը. պատմության այս օրը (13 ապրիլ)Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Ապրիլի 14-ի կգրանցվեն Փարաքար և Գյումրի համայնքների ընտրված ավագանիները Դիվանագիտական ռոք աստղը. Զախարովան՝ Լավրովի մասին Ճապոնիայում արհեստական ​​կղզիների վրա կառուցված օդանավակայանը ծովի տակ անցնելու վտանգի առջև էՏավուշում բախվել են «BMW X5»-ն ու «Mercedes»-ը Քրեակատարողական հիմնարկի աշխատակցի տան դռան բռնակին հայտնաբերվել է պայթուցիկի նմանվող կասկածելի իրՈղբերգական դեպք. հայրը հայտնաբերել է իր 16-ամյա տղայի մարմինըԵվրատլանտյան հանրության բոլոր ջանքերը կենտրոնացած են նոր պատերազմի նախապատրաստվելու վրա․ ԼավրովՀրանտ Թոխատյանի և Լուիզա Ներսիսյանի ջերմ պարըԻսրայելն ավարտել է Ռաֆահի շրջափակումը Ալեքսանդրա Գրիգորյանը՝ 2024 թ․ Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդուհի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը և Հայաստանի Սահմանադրության փոփոխություններն իրական հնարավորություն են բացում խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ ԲայրամովԱյս իշխանությունը կեղեքnւմ է մեր կյանքը, մարդիկ անելանելի վիճակում են, ճահճային իրականություն է. Բագրատ ՍրբազանԵԽԽՎ նախագահը ներառվել է Ադրբեջանի սև ցnւցակում Տոման և Պոնչը Իսպանիայից լուսանկարներ են հրապարակել Ուկրաինական կարգավորման համատեքստում Ռուսաստանը մտահոգված է առաջին հերթին մարդկանցով, ոչ թե տարածքներով․ Լավրով Ստուգվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտավոր կարողություններըԱՄՆ-ը ցանկանում է վերահսկողություն հաստատել «Գազպրոմի» գազատարներից մեկի վրաՍպանվել է Արսեն «Կրասնոյարսկին» Մեծ Բրիտանիայի ԶՈՒ հրամանատարը 10 տարում առաջին անգամ այցելել է Չինաստան ԵԱ. Արթուր Ալեքսանյանը մեկնարկեց վստահ հաղթանակով Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում ձյուն է տեղում
Ամենադիտված