Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական իմպրեսիոնիզմ․ ազգային պատկերասրահում վերաբացվել է հայկական արվեստի մշտական ցուցադրությունը

ՄՇԱԿՈՒՅԹ

1863 թ. Փարիզի սալոնի ժյուրին մերժում է Էդուար Մանեի «Նախաճաշ» կտավը: Հասարակությունը ծաղրում է, քննադատները վերաբերվում են քամահրանքով: Պահպանողական տեսաբան Ժյուլ-Անտուան Կաստանյարին այդ նկարն անվանում է «պարզապես էսքիզ, էտյուդ», իսկ արվեստաբան Լեոն Լագրանժը խոսել անգամ չի ուզում «այդ Մանեի էտյուդային անհեթեթությունների մասին»:

Մեկ տասնամյակ անց, նկարավաճառ Պոլ Դյուրան-Ռյուելի ցուցասրահում, բացվում է իմպրեսիոնիստների 2-րդ ցուցահանդեսը:

Հաջորդ օրը «Ֆիգարո» թերթը հրապարակում է Ալբեր Վոլֆի հանրահայտ գրախոսականը. «Օրերս Դյուրան-Ռյուելի մոտ բացվեց մի ցուցահանդես: Ասում են, թե դա «գեղարվեստական ցուցահանդես» է: (…) Հինգ թե վեց հոգեկան հիվանդ, այդ թվում և մի կին, միավորվել են, որպեսզի ներկայացնեն իրենց աշխատանքները: (…) Այդ այսպես կոչված նկարիչներն իրենց հռչակում են իմպրեսիոնիստներ»:

Նույն կերպ, երբ 1898 թ. բացվում է Մոսկվայի արվեստասերների ընկերության 18-րդ պարբերական ցուցահանդեսը, 28-ամյա Եղիշե Թադևոսյանի՝ մրցանակների արժանացած «Կեսօրյա ճաշ» և «Քարոզ ուղղադավաններին» կտավները բանավեճերի առիթ են տալիս ժամանակի արվեստային շրջանակներում՝ լայն արձագանք գտնելով ռուսական և հայկական մամուլում: Քննադատները նրան մեղադրում են լույսի ու ստվերի միջև կտրուկ սահմանների բացակայության համար՝ տաղանդավոր գունանկարչի կտավները որակելով որպես «տարբեր երանգների ցեխակապտագույն բծերի անտրամաբանական զուգակցում»:

Ծնունդ առնելով և ձևավորվելով Ֆրանսիայում, եվրոպական արվեստում իրական հեղաշրջում կատարած այս «տիպիկ ֆրանսիական» ուղղությունը միջազգային լայն տարածում գտավ՝ կազմավորելով ինքնատիպ ազգային դպրոցներ: «Հայկական իմպրեսիոնիզմը» ամբողջապես կայացել է 1900–1910-ական թվականներին՝ բազմազան դրսևորումներ գտնելով հայ նկարիչներից շատերի արվեստում:

Ինչպես գրել է արվեստաբան Վիլհելմ Մաթևոսյանը՝ «Իմպրեսիոնիզմի հայկական տարբերակը ուժեղագույններից է բոլոր ազգային դպրոցների շարքում»:

Այս թեմատիկ սրահի մեկնակետն են հայկական իմպրեսիոնիզմի նախահայր, առաջին հայ «պլեներիստ» Եղիշե Թադևոսյանի գործերը: Դրանցում արտացոլված են Թադևոսյանի փորձերը՝ սինթեզելու եվրոպական իմպրեսիոնիզմի և նեոիմպրեսիոնիզմի ոճական սկզբունքները հայկական բնաշխարհով ու մշակույթով պայմանավորված գեղագիտական ըմբռնումների հետ։

Տվյալ ուղղությամբ են շարժվել նաև հայ ուրիշ արվեստագետներ, որոնք գործում էին Թիֆլիսում, Մոսկվայում, Կոստանդնուպոլսում, Փարիզում և այլուր։ Այդ առումով հատկապես հետաքրքիր են Փանոս Թերլեմեզյանի, Հովհանես Տեր-Թադևոսյանի, Սեդրակ Առաքելյանի, Գրիգոր Շարբաբչյանի, Ռաֆայել Շիշմանյանի, Հովսեփ Փուշմանի, Հովհաննես Ալխազյանի և ֆրանսահայ գրաֆիկ Էդգար Շահինի գործերը։

Օգտվելով իմպրեսիոնիստական մաներայից, նրանք այնուամենայնիվ առաջնորդվում էին անհատական՝ տեղային համատեքստերով պայմանավորված միտումներով:

Արդյունքում ի հայտ էին գալիս սեփական մշակութային փորձառությունից բխող տարաբնույթ դրսևորումներ, որոնք իմպրեսիոնիզմը դուրս էին բերում զուտ ոճական փորձարկումների դաշտից՝ դրան հաղորդելով նաև հասարակական, քաղաքական և փիլիսոփայական երանգներ։ «Ամենաիմպրեսիոնիստ» նկարիչներից մեկը՝ Վահրամ Գայֆեճյանը, ներկայացված է 1900–1920-ական թվականներին արված կտավներով, որոնք համարձակորեն ընդլայնում են այս ոճի հնարավորությունները:

Ի տարբերություն Թադևոսյանի և այլ արվեստագետների, Գայֆեճյանը լույսի և գույնի պլեներային էֆեկտը հաճախ վերարտադրել է հիշողությամբ: Երազական պարահանդեսների և ժամանակակից կյանքի մոտիվների սիրահար նկարչի «իմպրեսիոնիստաբար», տեղ-տեղ պուանտիլիզմի նուրբ կիրառմամբ արված աշխատանքներն առինքնում են երևակայության շքեղությամբ և զուգակցվող գունաբծերի հրավառությամբ: Դինամիկ մաներայով, գունալուսային նրբին լուծումներով արված նրա պատկերները զերծ են պատմողական բնույթից, դրանք լիովին ինքնաբավ են և զուտ «նկարչական»։

Հայ նոր և նորագույն արվեստի մշտական ցուցադրությունը ներկայացնում է Հակոբ Հովնաթանյանի, Ստեփանոս Ներսիսյանի, Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Գևորգ Բաշինջաղյանի, Փանոս Թերլեմեզյանի, Եղիշե Թադևոսյանի և 18-ից 20-րդ դարասկզբի անվանի նկարիչների անկրկնելի ստեղծագործությունները:

ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը և Հայաստանի Սահմանադրության փոփոխություններն իրական հնարավորություն են բացում խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ ԲայրամովԱյս իշխանությունը կեղեքnւմ է մեր կյանքը, մարդիկ անելանելի վիճակում են, ճահճային իրականություն է. Բագրատ ՍրբազանԵԽԽՎ նախագահը ներառվել է Ադրբեջանի սև ցnւցակում Տոման և Պոնչը Իսպանիայից լուսանկարներ են հրապարակել Ուկրաինական կարգավորման համատեքստում Ռուսաստանը մտահոգված է առաջին հերթին մարդկանցով, ոչ թե տարածքներով․ Լավրով Ստուգվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտավոր կարողություններըԱՄՆ-ը ցանկանում է վերահսկողություն հաստատել «Գազպրոմի» գազատարներից մեկի վրաՍպանվել է Արսեն «Կրասնոյարսկին» Մեծ Բրիտանիայի ԶՈՒ հրամանատարը 10 տարում առաջին անգամ այցելել է Չինաստան ԵԱ. Արթուր Ալեքսանյանը մեկնարկեց վստահ հաղթանակով Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում ձյուն է տեղում Թրամփի վարչակազմը ցանկանում է 90 օրվա ընթացքում հասնել 90 առևտրային գործարքի Երկրաշարժ է տեղի ունեցել Պակիստանում Ըմբշամարտի ԵԱ․ հայ ըմբիշները պարտվել են Ամբողջ գիշեր կրակել են, չենք քնել․ Խնածախի բնակիչ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱնթալիայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը«Կեր և տուգանվիր». փաշինյանական իշխանության նոր կարգախոսը Փաշինյանը մտադիր է քնեցնել «Եվրաքվե» նախաձեռնությունը. ինչպե՞ս կարձագանքի ԱրևմուտքըՔանի՞ հոգի է ժամանել թանգարան Անահիտ աստվածուհու կիսանդրին տեսնելու համարԹուրք-ադրբեջանա-նիկոլական դավադրություն՝ Հայաստանի դեմՄխիթար Գոշի «Դատաստանագիրքը» գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրումԱդրբեջանն ընդլայնում է հրադադարի խախտման աշխարհագրությունը Lարսի մասին36 ուկրաինական ԱԹՍ-ներ են խոցվել ՌԴ շրջանների վրա․ նաև տվյալներ Կուրսկի մարզում Կիեւի կորուստների մասինՍպասվում են տեղումներ նաև ձյան տեսքովԱմերիկյան 36 Կոնգրեսական Մարկո Ռուբիոյին կոչ են անում ուժեղացնել ճնշումը Ադրբեջանի վրա՝ Բաքվում պահվող հայերին ազատ արձակելու պահանջովԱրցախցիները նոր ակցիա են իրականացնելու․ ինչ են պահանջելու ԱԳՆ-ից և ԴատախազությանիցՏիեզերական գներ. ռուսները բացատրել են, թե ինչու են փախել Հայաստանից Արտակարգ. Հրազդանի կիրճից 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոցՌուս գիտնականները Մարսը նվաճելու յուրահատուկ նախագիծ են ցույց տվել Վթար․ երկար ժամանակ ջուր չի լինելու Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3689-ի Նախապայմանները շարունակվում են, իսկ Փաշինյանը շուտով կարող է կանգնել ևս մեկ երկընտրանքի առաջ. «Փաստ»Մինչ Պուտինը երազում է Հյուսիսային հոսքի մասին Ադրբեջանը զավթում է Եվրոպա գազի մատակարարման Ռուսաստանի մասնաբաժինըՖրանսիական հեռուստաալիքները փորձում են մուտք գործել Հայաստանի հանրային մուլտիպլեքսՎարդանյան եղբայրները՝ Գինեսի ռեկորդակիր «Հայաստանը շարժվում է դեպի Եվրոպա առանց «միասնական կամքի»» ԵՄ գլխապտույտ ներխուժելու ցանկության համար ամենևին էլ պետք չէ սեփական երկիրը դատապարտել կործանման. «Փաստ»Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ գրավվել է Բայազետն ու Ալաշկերտը․ պատմության այս օրը (12 ապրիլ)Կտրուկ աճ՝ տարադրամի շուկայում«Հանուն երեխաներիս պետք է ուժեղ լինեմ, նրանք մինչև հիմա սպասում են հայրիկին». սերժանտ Լևոն Հարությունյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Կուտականի դիրքում. «Փաստ»Լեոնել Մեսսին «Թումո»–ի մասին հրապարակում է արելԱդրբեջանը՝ որպես հենահարթակ Իրանի ու Ռուսաստանի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելուՏոտալ ձախողումների և անարդյունավետության լակմուսի թուղթը. «Փաստ»Ապրիլի 14-ին բազմաթիվ հասցներում լույս չի լինիՈղբերգություն՝ վարձակալված բնակարանում․ 4 ուսանող է մահացել. ՌԴՈրևէ հայտ չի ներկայացվել. ներդրումային ֆոնդերին կառավարության մասնակցությունը կանոնակարգող իրավական ակտն ուժը կորցրած կճանաչվի. «Փաստ»«Տգետիզմի» հիմունքները և «պատուհասության» կետը. ո՞րն է ավելի «նախընտրելի». «Փաստ»
Ամենադիտված