Պետդումայում բացատրել են Հայաստանին ԵՄ կողմը կանգնելու պատճառը. «Պատրաստ են զե՞նք տալ»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի իշխանություններն ընտրում են Եվրամիությանը գլոբալ կոնֆլիկտի կանխազգացումից ելնելով, News.ru-ի հետ զրույցում ասել է Պետդումայի պատգամավոր և «Արդար Ռուսաստան հանուն ճշմարտության» կուսակցության նախագահ Սերգեյ Միրոնովը։ Նրա խոսքով, Երևանի ԵՄ-ին անդամակցելու պաշտոնապես հայտարարված մտադրությունն արվել է Ռուսաստանի դեմ պատերազմի Եվրոպայի նախապատրաստման ֆոնին։
«Շատ նշանակալից է այն, որ ԵՄ-ին անդամակցելու պաշտոնապես հայտարարված մտադրությունը տեղի է ունենում ոչ միայն Եվրոպայում աճող ռուսաֆոբիայի, այլ նաև Ռուսաստանի դեմ պատերազմի հայտարարված պատրաստության ֆոնին: Շեշտեմ, որ խոսքը ՆԱՏՕ-ի ռազմական բլոկի մասին չէ, այլ այնպիսի դաշինքի, որն ավանդաբար իրեն ներկայացրել է որպես տնտեսական»,– ասել է պատգամավորը:
Նրա կարծիքով, Հայաստանի իշխանությունների գործողությունները վկայում են հօգուտ Արևմուտքի ռազմավարական ընտրության մասին։ Նա նաև նշել է, որ Երևանը կարող է պատրաստ լինել ոչ միայն ֆինանսապես աջակցելու հակառուսական քաղաքականությանը, այլ նաև ռազմական օգնություն ցուցաբերելու Եվրոպային։ Միրոնովը նաև կոչ է արել Հայաստանի բնակիչներին բարձրաձայնել, որպեսզի իրենց դիրքորոշումը ազդի երկրի ղեկավարության հետագա քայլերի վրա։ «Արդյո՞ք սա նշանակում է, որ նրանք պատրաստ են գոնե ֆինանսապես մասնակցել Ռուսաստանի դեմ պատերազմին, իսկ առավելագույնը իրենց զենքը շուռ տալ մեր դեմ։ Ես շատ կուզենայի, որ հասարակ հայերը պատասխանեին այս հարցերին և նրանց ձայնը լսվեր։ Չեմ կասկածում, որ նրանք, ինչպես և ՌԴ քաղաքացիները, ցանկանում են ապրել խաղաղության և բարիդրացիության մեջ»,- ամփոփել է Միրոնովը։
Ավելի վաղ Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Բորոդայը հայտարարել էր, որ Հայաստանին կարելի է կարեկցել այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է ֆինանսավորել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը։ Նրա խոսքով, Ռուսաստանը ոչ մեկին չի պարտադրում իր բարեկամությունը և ի վիճակի է ինքնուրույն դիմակայել իրեն հանդիպող բոլոր դժվարություններին ու մարտահրավերներին։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը