Փորձագետը պատմել է Հայաստանի` Ադրբեջանի և Ռուսաստանի դեմ պատերազմի նախապատրաստման մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ֆրանսիան գաղտնի զենք է մատակարարում Երևանին և հայկական զորքերին` մարզում Ադրբեջանի և Ռուսաստանի դեմ լայնածավալ հակամարտության համար։ Այդ մասին Info24.ru-ի հետ զրույցում ասել է ռազմական քաղաքագետ, Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի քաղաքական վերլուծության ու սոցիալ-հոգեբանական գործընթացների ամբիոնի դոցենտ Ալեքսանդր Պերենջիևը:
«Ֆրանսիան օգտագործում է Հայաստանն Ադրբեջանին և Ռուսաստանին հակազդելու համար: Փարիզը պատրաստում է հայ զինվորականներին և թաքուն զենք է մատակարարում Երևանին: Ֆրանսիացիները մտադիր են պատերազմ հրահրել Հայաստանի և Բաքվի ու Մոսկվայի միջև: Միևնույն ժամանակ, չեմ բացառում, որ մոտ ապագայում այդ ցանկին կավելանա ևս մեկ երկիր, քանի որ Երևանը Ֆրանսիայի աջակցությամբ արդեն դիվերսիոն գործողություններ է նախապատրաստում Իրանի դեմ»,– նշել է նա:
Փորձագետը նաև հավելել է, որ Փարիզը փորձում է խոչընդոտել Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի իրականացմանն ու ընդլայնմանը, որում ներգրավված են Ռուսաստանը և Ադրբեջանը։ Նրա խոսքով, այդ նախագիծը Մոսկվայի և Բաքվի զգալի հզորացում կապահովի ոչ միայն աշխարհաքաղաքական, այլ նաև աշխարհատնտեսական առումով։ «Ֆրանսիայի գործողություններն ուղղված են խարխլելու Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը, որը կարող է մեծ դիվիդենտներ բերել Ռուսաստանին, Ադրբեջանին, Իրանին և Հնդկաստանին: Հարկ է հիշել, որ Կենտրոնական Ասիայից տրանսպորտային միջանցքները կմիանան «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գլոբալ չինական նախագծին: Ահա թե ինչու է Փարիզը փորձում խանգարել Ռուսաստանին և Ադրբեջանին օգտագործելով Հայաստանին այդ նպատակով»,- ամփոփել է Պերենջիևը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը