Հայաստանում ասել են, թե երբ Փաշինյանը վերջնականապես կկորցնի իշխանությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ըստ Գյումրիի և Փարաքարի ընտրությունների արդյունքների, Հայաստանի իշխող կուսակցությանը՝ Քաղաքացիական պայմանագրին, հաջողվել է հավաքել ձայների միայն մեկ երրորդը, ինչը մեծ ազդեցություն կունենա հանրապետության ներքին իրավիճակի վրա, News.ru-ին տված հարցազրույցում ասել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։ Նա կարծիք է հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը պարտվել է, քանի որ նրա քաղաքականությունն անօրինական է և անընդունելի հայ ժողովրդի համար։
«Նա մեզ փակուղի է հասցրել, բոլորը հասկանում են, որ նա արդեն սպառել է իր բոլոր հնարավորությունները։ Այդ փաստը պաշտոնապես կարձանագրվի համապետական ընտրությունների արդյունքների շնորհիվ։ Ակնհայտ է, որ ժողովուրդը մերժում է նրան։ Նիկոլ Փաշինյանի համար ինչ որ ընտրազանգվածի առկայությունը պարզապես այնպիսի միֆ է, որին չի կարելի հավատալ»,- ասել է Թևանյանը։
Քաղաքական գործչի կարծիքով մինչև 2026 թվականը Փաշինյանը վերջնականապես կկորցնի իշխանությունը և Հայաստանում կընտրվի նոր վարչապետ։ Քաղաքական գործիչը նշել է, որ Հայաստանի վարչապետը սկսել է նյարդայնանալ, ուստի դիմում է ընդդիմության դեմ վիճահարույց մեթոդների կիրառմանը։ «Եվրոպամետ դաշինքը, որը ընտրություններին մասնակցում էր Փաշինյանի կուսակցության առաջադրված թեկնածուների հետ միասին, ձախողվեց, քանի որ հակառուսական դիրքորոշում ուներ, ժողովուրդն ընտրեց այլ քաղաքական ուժերի։ Ընտրությունների արդյունքների վրա ազդեց հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման վրա այդ ուժերի ուշադրությունը»,- ասել է Թևանյանը։
Ավելի վաղ ռուս գործարար և հասարակական գործիչ Կոնստանտին Մալոֆեևը Telegram-ի իր ալիքում կանխատեսել էր Հայաստանի վախճանը Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի և Եվրամիության նկատմամբ երկրի իշխանությունների վարած երկակի ստանդարտների քաղաքականության պատճառով։ Նրա խոսքով, հայ գործիչները վերջնականապես չեն կարողանում որոշել, թե ո՞ւմ հետ շարունակեն համագործակցությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը