Վատ խաղ էր, բայց «Ռեալը» երբեք չի հանձնվում. Վինիսիուս
ՍՊՈՐՏ
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը սոցիալական ցանցերում գրառում է արել Լա Լիգայի 30-րդ տուրում «Վալենսիայից» կրած 1:2 հաշվով պարտությունից հետո։
«Վատ խաղ էր, մենք գիտենք, որ պետք է կատարելագործվենք, բայց «Ռեալը» երբեք չի հանձնվում։ Կհանդիպենք Լոնդոնում»,- գրել է Վինիսիուս Ժունիորը։