Մոսկվայում ձյան ծածկույթը հասել է 13 սմ-ի (տեսանյութ)
ՎԻԴԵՈ
Մոսկվայի առանձին շրջաններում ձյան ծածկույթը հասել է 13 սանտիմետրի, Մոսկվայի մարզում դրա բարձրությունը տեղ-տեղ հասել է 16 սանտիմետրի: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է «Ֆոբոս» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը։
Ըստ կանխատեսումների՝ ձյան տեղումները կուժգնանան և կշարունակվեն մինչև ապրիլի 8-ը։ Ճանապարհներին մերկասառույց է։