Իրանը դեսպան կնշանակի Ադրբեջանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ օրակարգում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանիի այցն է Ադրբեջան։
Բաղային խոսել է Ադրբեջանում Իրանի դեսպանի նշանակման մասին և ասել, որ այս գործընթացը ներկայումս շարունակվում է։
«Այս պահին դեսպանի նշանակումը ընթացքի մեջ է, եւ հուսով ենք, որ այն շուտով վերջնականապես կավարտվի»։