Ռուսաստանը ջուրն է իջեցրել միջուկային սուզանավ՝ «Զիրկոն» հիպերձայնային հրթիռով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսաստանը ջուրն է իջեցրել «Պերմ» միջուկային սուզանավը՝ «Զիրկոն» հիպերձայնային հրթիռով: Այս մասին հայտնում է The National Interest-ը։
Հրապարակման մեջ նշվում է, որ ռուսական կողմը միասին կունենա 885 և 885M նախագծերի վեց սուզանավ։ Միաժամանակ, մշակման փուլում է ևս երեք միջուկային սուզանավ։
Հոդվածի հեղինակն ընդգծել է, որ մարտավարական միջուկային զենքերը ամերիկյան և ռուսական սուզանավերից հանվել են սառը պատերազմի ավարտին, սակայն այժմ վերադառնում են Ռուսաստանի Դաշնություն՝ մարտական գործողությունների համար։