Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացահայտվել է առանձնակի դաժանությամբ կատարված սպանությունը․ չորս անձ կալանավորվել է (տեսանյութ)

ԻՐԱՎՈՒՆՔ

Մարտի 31-ին՝ ժամը 11։17-ին ոստիկանություն ահազանգած տղամարդը հայտնել է, որ Երևանի Համո Սահյան փողոցի թիվ 11 տանը բնակվող ընկերը շուրջ երկու օր է չի պատասխանում հեռախոսազանգերին։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Ահազանգի հետքերով մեկնեցին Քրեական ոստիկանության և Համայնքային ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ։ Դեպքի վայրում հայտնաբերվեց միայնակ բնակվող Մարատ Սուվորովի դին։

54-ամյա տղամարդու ձեռքերն ու ոտքերը կապկպված էին։ Մարմնին կային մի քանի տասնյակ կտրած-ծակած վնասվածքներ։ Դին ննջարանում էր՝ հատակին, որտեղ ամբողջությամբ արնանաման հետքեր էին։ Մարատ Սուվորովի բնակարանի դուռը բաց էր, տունը՝ խառնշտված։ Ակնհայտ էր, որ իրավապահները գործ ունեին առանձնակի դաժանությամբ և շահադիտական դրդումներով կատարված սպանության հետ:

Մարատ Սուվորովը զբաղվում էր թանկարժեք մետաղադրամների առուվաճառքով։ Դեպքի վայրում, մասնավորապես՝ տան նախասրահում թափված մետաղադրամներ կային։ Վարկած առաջ քաշվեց, որ սպանությունը կատարվել է բնակարանում եղած թանկարժեք մետաղադրամները հափշտակելու նպատակով։ ՔՈԳՎ ԵՔՎ մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողներն անցան օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների իրականացմանը, որոնք արդյունք տվին դեպքից ընդամենը ժամեր անց։


ՔՈԳՎ ԵՔՎ մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ավագ քրեական ոստիկան, ոստիկանության կապիտան Հայկ Հակոբյանի խոսքով՝ առանձնապես ծանր հանցանքը կատարելու կասկածանքով իրենց օպերատիվ տեսադաշտում հայտնվեցին չորս անձինք։ Նախ պարզել են, որ նրանցից Երևանի բնակիչներ 58-ամյա Վահրամ Ա․-ն և 35-ամյա Արամ Օ․-ն դեռևս 2024 թվականի ամռանը հափշտակված մետաղադրամներ են տվել Մարատ Սուվորովին՝ վաճառելու նպատակով։ Այս առթիվ նրանց միջև ձևավորվել է որոշակի հարաբերություններ, ինչի արդյունքում նրանք տեղեկացել են, որ Մարատ Սուվորովն իր մոտ մշտապես պահում է թանկարժեք մետաղադրամներ:


Երևանի քրեական ոստիկանները պարզում են նաև, որ Վահրամ Ա․-ն և Արամ Օ․-ն Մարատ Սուվորովի բնակության կոնկրետ հասցեն պարզելու նպատակով դիմել են իրանց ծանոթ Երևանի բնակիչ, 28-ամյա Հարութ Կ․-ին։ Վերջինս, այսպես ասած՝ հետևել է Մարատ Սուվորովին, պարզել նրա տան հասցեն և տվյալը փոխանցել Վահրամ Ա․-ին և Արամ Օ․-ին։

Երևանի քրեական հետախույզները պարզել են նաև, որ Վահրամ Ա․-ն և Արամ Օ․-ն Մարատ Սուվորովից հափշտակություն կատարելու իրենց մտադրության մասին հայտնել են Հարութ Կ․-ին, այնուհետև վերջինիս խնդրել են հետևել և պարզել Մարատ Սուվորովի բնակության հասցեն, ինչն էլ Հարութ Կ․-ն արել է։ Ուշագրավ է, որ Մարատ Սուվորովի բնակության հասցեն իմանալուց հետո Վահրամ Ա․-ն և Արամ Օ․-ն Երևանի Համո Սահյան փողոցի մոտակայքում Մարատ Սուվորովից հափշտակություն կատարելու մի քանի անհաջող փորձ են արել՝ պայմանավորված փողոցը մարդաշատ լինելու հանգամանքով:
Իրենց հանցավոր մտադրությունը բարեհաջող իրականացնելու նպատակով Երևանի բնակիչ 58-ամյա Վահրամ Ա․-ն այդ մասին հայտնել է նաև 38-ամյա որդուն։

Նախնական տվյալներով՝ 2025 թվականի մարտի լույս 30-ի գիշերը Արամ Օ․-ն, Վահրամ Ա․-ն և նրա որդին գնացել են Երևանի Համո Սահյան փողոց։ Արամ Օ․-ն և Վահրամ Ա․-ն ապօրինի մուտք են գործել միայնակ բնակվող Մարատ Սուվորովի առանձնատուն, կապել են նրա ձեռքերն ու ոտքերը, սուր կտրող-ծակող առարկայով բազմաթիվ հարվածներ են հասցրել մարմնի տաբրեր մասերին, այդ թվում՝ կոկորդին, ինչի հետևանքով Մարատ Սուվորովը մահացել է։ Այնուհետև նրա բնակարանից հափշտակել են թանկարժեք մետաղադրամներ և այլ իրեր։ Այդ ընթացքում Վահրամ Ա․-ի որդին եղել է ավտոմեքենայում՝ սպասելով Մարատ Սուվորովի տուն մտած հորն ու Արամ Օ․-ին։

Օպերատիվ աշխատանքի արդյունքում Երևանի քրեական ոստիկաններին հաջողվել է պարզել նաև, որ Մարատ Սուվորովի բնակարան մտած Արամ Օ․-ն և նրա բնակարանի տեղը պարզած Հարութ Կ․-ն դեպքի հաջորդ օրը մեկնել են Տավուշի մարզ՝ երկրի սահմանը հատելու և գողոնը Հայաստանից դուրս իրացնելու նպատակով, սակայն չեն հասցրել դա անելլ, քանի որ ձերբակալվել ու տեղափոխվել են ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչություն:

Արամ Օ․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է Մարատ Սուվորովին պատկանող դրամապանակը, Գրիգոր Նարեկացու պատկերով ոսկյա շքանշան և մի քանի տասնյակ արծաթե ու բրոնզե մետաղադրամներ։
Հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է նաև Վահրամ Ա․-ի և նրա որդու գտնվելու վայրերը։ Նրանք ևս հայտնաբերվել ու ձերբակալվել են։

Չորսն էլ ներկայացվել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։
Արամ Օ․-ին և Վահրամ Ա․-ին ներկայացվել է մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով առանձնակի դաժանությամբ սպանություն և բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակություն կատարելու մեղադրանք։
Վահրամ Ա․-ի որդուն և Հարութ Կ․-ին ներկայացվել է բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակություն կատարելուն հանցակցելու մեղադրանք։
Չորսն էլ կալանավորվել և տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկներ։
Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՔՊ-ն Գյումրիում իշխանազավթման մի քանի տարբերակ է քննարկում Հանրային խորհո՞ւրդ, թե՞ Փաշինյանի անձնական «դուքյան»Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Բուխարեստում բացվել է երկու ցուցադրություն Հայաստանը վերադառնո՞ւմ է կառուցողական դաշտ«Երեքնուկ» կամրջի տակ, բախվել են «Nissan Tiida»-ն ու «Hyundai»-ը. վերջինն էլ հայտնվել է մայթին. կա վիրավոր «Եվս երկու նախապայման. ինչո՞ւ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ խաղաղության պայմանագիր չեն ստորագրել» «Հայաստանը կհասցնի՞ ԵՄ-ին անդամակցել» Ուղղաթիռն ընկել է գետը. զոհվածների մեջ է «Siemens»-ի ղեկավարը՝ կինն ու 3 երեխաները Հազվադեպ պատահող երևույթ՝ Գորիսում արագիլ է նկատվել Ալմաթիում մեկնարկել է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների նիստը. Հայաստանը ներկայացնում է փոխնախարար Մնացական Սաֆարյանը Թիվ 143 հիմնական դպրոցում վիճաբանություն է տեղի ունեցել 8-րդ դասարանի աշակերտների միջևԻրանը ԱՄՆ-ի հետ ժամանակավոր միջուկային գործարք կարող է կնքել․ AxiosԿայծակի հարվածներից 25 մարդ է մահացել Հնդկաստանում Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման մասինԿրթական ուղևորության դեպի Դուբայ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի բացառիկ նախաձեռնությունը պատանի երաժիշտների և ուսուցիչների համար 24 ժամ ջուր չի լինելուԱդրբեջանական զինված ուժերը կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմն ունեցել է 4 զոհ և 6 վիրավոր․ պատմության այս օրը (11 ապրիլ)Գործարկվելու է էլեկտրական շչակ Տգիտությունը ձեր դիմագիծն է, սակայն դուք պետության դեմ հանցանքներին գնացել եք գիտակցմամբ. Տիգրան Աբրահամյան Հոսանքազրկումներ` Երևանում և մարզերումՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել․ ի՞նչ է կատարվում սահմանինԶգուշացում ՀՀ բնակիչներինԵրկար ժամանակ գազ չի լինելուՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են Ռուբլին կրկին թանկացել էՇքերթից առաջ եռակողմ հանդիպում կլինի. «Ժողովուրդ» Գաղտնի հանդիպումներ կառավարությունում․ «Հրապարակ» Վրանի ապամոնտաժում` մեկ ամիս ավել բնակվարձի դիմաց. իշխանությունը վախեցած է արցախցիների պայքարից. «Ժողովուրդ» Ով նստում է աթոռին, մոռանում է ժողովրդի մասին․ «Հրապարակ» «Էվրիկա գրուպ», «Ֆլեշ». որ ընկերություններն են տուգանվել և որքան. թվեր. «Ժողովուրդ» Դեսպանահավաքին կոշտ զգուշացումներ են եղել․ «Հրապարակ» «Կգնա՛ք, կավելացնե՛ք նոր կգաք». Աղազարյանին կաշառքի գործով հարցաքննության են կանչել. «Ժողովուրդ» Հրապարակվել է ողբերգական վթարից մահացած ընտանիքի գործով դատավճռի եզրափակիչ մասըԻսրայելը վերջին 24 ժամում հարվածել է Գազայում 35 թիրախի Սանկտ Պետերբուրգում 7-րդ դասարանցին դասընկերոջը 18,2 մլն ռուբլի է տվել Անօրինական պահվող վայրի թռչունը վերադարձվեց բնություն. ԲԸՏՄ (տեսանյութ) Ֆլիկ․ Երբ թիմն այսքան լավ է խաղում, գոլերը գետի նման հոսում են Թուրքիա-Հայաստան, Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները ԵՄ-ի գործը չէ, որքան հեռու լինի այս հարցերից, այնքան «լավ» բոլորի համար. Ալիևը՝ ֆոն դեր Լայենի հայտարարության մասինՌուսաստանը մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինային հարվածել է 145 ԱԹՍ-ով 2018-ին խեղճ մարդու պաշտպան էինք ընկալվում, հիմա այդպիսին չենք ընկալվում. ինչքան մարդուն օգնում ենք, այնքան իր սև ցուցակում գտնվելը սևանում է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության վերջին հատուկ շրջայցը՝ Խորեն Լևոնյանի ուղեկցությամբՂազախստանն ու Ադրբեջանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Արցախից տեղահանված կարիքավոր ընտանիքներն աջակցություն կստանան մինչև դեկտեմբերԱՄՆ-Չինաստան տնտեսական պատերազմը թեժանում է. Թրամփը չինական ապրանքների համար մաքսատուրքը բարձրացրել է մինչև 125%Եթե Իրանի պարագայում ռազմական գործողություններ պահանջվեն, մենք կձեռնարկենք դրանք` Իսրայելի առաջնորդությամբ. ԹրամփNetflix-ի հետ պայմանագիր ունենք․ ՀՀ-ում ֆիլմ է նկարահանվելու. Ժաննա Անդրեասյան Հայաստանը Օմանում դեսպանատուն կբացի Էրդողանի գլխավոր խորհրդականը դժգոհ է Հայաստանի Սահմանադրությունից Շտապօգնության մեքենայի վթարից տուժած բուժքույրը գիտակցության է եկել. մանրամասներ Bloomberg-ը զգուշացրել է ԱՄՆ-ից նավթի Չինաստան արտահանման մոտալուտ փլուզման մասին
Ամենադիտված