Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պետությունը պետք է աջակցի արտահանող բիզնեսին և չխանգարի». «Սպայկայի» ղեկավարի կարծիքով, ԵՄ-ն այլընտրանք չէ ԵԱՏՄ-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ 2024 թվականին Հայաստանը եղել է ծաղիկների հիմնական մատակարարներից մեկը Ռուսաստանի համար։ Ավելին, այդ ցանկում Հայաստանը երկրորդն է՝ 32,1 մլն դոլարի չափով ծաղիկների մատակարարմամբ: Նշել էինք նաև, որ այս տարի արդեն Հայաստանից Ռուսաստան արտահանվող ծաղիկների քանակը կրկնապատկվել է. պատճառը «Սպայկա» ընկերության կողմից աննախադեպ ծավալի կակաչի արտահանումն է ՌԴ: Մեր ունեցած տեղեկություններով, այս տարի «Սպայկան» արդեն իսկ Հայաստանից Ռուսաստան արտահանել է շուրջ 35 մլն հատ կակաչ, որն, ըստ վիճակագրական տվյալների, նոր արտահանվող ապրանք է Հայաստանից:

Ինչպե՞ս «հայտնաբերվեց» այդ սեգմենտը: «Փաստ» թերթի հարցին ի պատասխան, «Սպայկա» ընկերության ղեկավար Դավիթ Ղազարյանն ասում է, որ դա պատահական ընտրություն չէր, այլ սառը հաշվարկի արդյունք. «Մենք փնտրում էինք բարձր ավելացված արժեքով արտադրանք, որը կարող ենք մշակել մեր գործող և տարիներով ստեղծված բարդ ենթակառուցվածքներում»։

Իսկ, ընդհանրապես, հայտնի գործարարն ինչպե՞ս է գնահատում Հայաստանի տնտեսության ներկա վիճակը մասնավոր հատվածի զարգացման տեսանկյունից։ «Հայկական բիզնեսը, հատկապես իրական բիզնեսի հատվածում, այսօր գործում է բարդ, բայց կառավարելի միջավայրում։ Հիմնական առանձնահատկությունն այն է, որ մենք փոքր շուկա ենք, և մեր մասշտաբային հնարավորությունները խիստ կախված են արտահանումից»,-ասում է Դավիթ Ղազարյանը:

Ինչ վերաբերում է նրան, թե որ ոլորտները պետք է առաջնահերթ լինեն տնտեսական զարգացման համար, «Սպայկայի» ղեկավարն ասում է. «Արտահանման տեսանկյունից՝ առաջին հերթին՝ գյուղատնտեսություն, վերամշակում, սննդի արդյունաբերություն, թեթև արդյունաբերություն, ՏՏ ոլորտ: Այս ոլորտների զարգացումը պահանջում է ենթակառուցվածքներ, մատչելի հասանելի ֆինանսներ, էներգիայի կայուն աղբյուրներ և կանխատեսելի արտահանման միջավայր»:

Այսօր ավելի ու ավելի է արծարծվում Հայաստանի արտաքին տնտեսական ուղղության հնարավոր փոփոխության թեման։ Բնականաբար, հետաքրքիր է Հայաստանի ամենախոշոր արտահանող ընկերության գնահատականը նման փոփոխություններին։ «Արտաքին տնտեսական ուղղությունը փոխելու հարցը պետք է դիտարկել բացառապես Հայաստանի տնտեսության և ազգային շահերի տեսանկյունից: Հայաստանը փոքր պետություն է՝ սահմանափակ ռեսուրսներով, և մեր արտահանման ներուժն իրացվում է առաջին հերթին ռուսական և ԵԱՏՄ շուկայում»,-նշում է Դավիթ Ղազարյանը՝ հավելելով, որ տնտեսական զարգացումը կապված է ոչ միայն նրա հետ, թե ինչ ենք մենք արտադրում, այլ նաև որտեղ ենք մեր արտադրանքը կարողանում վաճառել: «Այսօր ԵԱՏՄ-ն Հայաստանի առանցքային արտահանման շուկան է. ռուսական շուկան հայկական արտահանման ամենամեծ սպառողն է»,-ասում է մեր զրուցակիցը:

Հարցնում ենք՝ այդուամենայնիվ, ԵԱՏՄ-ին անդամակցությունը կոնկրետ ի՞նչ առավելություններ է տալիս Հայաստանի տնտեսությանը։ «ԵԱՏՄ-ին անդամակցության շնորհիվ մենք աշխատում ենք մեկ մաքսային տարածքում, ապրանքները կրկնակի հավաստագրման կարիք չունեն, մաքսատուրքը զրո է, ապրանքների տեղաշարժի կանոնները պարզեցված են։ Սա մեզ տալիս է հնարավորություն ռեսուրսները ծախսել ներդրումներ կատարելու, արտադրանքի որակը բարձրացնելու՝ լինելով մրցունակ:

Երկրորդ կարևոր կետը էներգիան է: Հայաստանը Ռուսաստանից ստանում է բնական գազ արտոնյալ գներով, ինչը թույլ է տալիս զսպել արտադրության ծախսերը»,-ասում է Դավիթ Ղազարյանը:

Վերջերս ՀՀ ԱԺ-ն ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը: Ինչպե՞ս կարող է ազդել արտաքին տնտեսական քաղաքականության՝ դեպի ԵՄ հնարավոր փոփոխությունը Հայաստանի տնտեսության զարգացման վրա: Դավիթ Ղազարյանը նախ նշում է, որ ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի ինտեգրացիոն միություններ են. «ԵՄ-ին անդամակցելը երկարաժամկետ և ծախսատար գործընթաց է: Այն կպահանջի, որպեսզի Հայաստանը վերակառուցի իր տնտեսությունը, ինչը կարող է տևել 10-15 տարի և պահանջել միլիարդավոր դոլարների ներդրումներ: Անհասկանալի է նաև, թե այդ ընթացքում ո՞ւր է մատակարարվելու հայկական արտադրանքը, եթե կորցնենք մուտքը ԵԱՏՄ շուկա, իսկ եվրոպական շուկա մուտքը դեռ անցումային շրջանում լինի»:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հայկական ապրանքները քիչ են արտահանվում դեպի ԵՄ երկրներ, ավելին, գնալով այդ ցուցանիշը նվազում է: Արդյո՞ք առանց ԵՄ անդամակցության անհնար է ապրանք արտահանել ԵՄ երկրներ: «Եկեք նախ մի կարևոր հանգամանք ընդգծենք, մինչև Հայաստանի ԵԱՏՄ անդամ դառնալը հայկական ապրանքների հիմնական շուկան ևս Ռուսաստանն էր, իսկ ԵՄ երկրներ արտահանվում էին ոչ նշանակալի քանակներով, ինչպես այժմ, իսկ Հայաստանի կողմից ԵԱՏՄ-ին անդամակցելով՝ դեպի Ռուսաստան և այլ ԵԱՏՄ երկրներ արտահանելը դարձավ առավել շահավետ:

Որևէ միավորին անդամակցելիս, խոսքը թե՛ ժամանակին ԵԱՏՄ-ն և թե՛ հիմա ԵՄ-ն որպես արտահանման շահավետ շուկա դիտարկելու մասին է, առաջնային անհրաժեշտ է դիտարկել երեք խնդիր: Նախ՝ դա լոգիստիկան է՝ իր ուղղություններով ՝ Թուրքիայով, Վրաստանով՝ լաստանավով: Թուրքիան արգելում է հայկական բեռնատարների մուտքն իր տարածք, Վրաստանի դեպքում՝ պետք է գործարկել կանոնավոր երթեր առնվազն 7 լաստանավով ամենօրյա ռեժիմով, որն այժմ բացակայում է և պահանջում է խոշոր ներդրում:

Երկրորդը ԵՄ ներմուծման բարձր մաքսատուրքերն են, որոնք անմրցունակ են դարձնում հայկական ապրանքները:

Երրորդ՝ հայկական ընկերությունների գերակշիռ մասը չի անցել որակի համապատասխանության սերտիֆիկացումներ ԵՄ արտահանելու նպատակով: Չնայած, որ մեր ընկերությունը ունի ԵՄ արտահանելու համար բոլոր սերտիֆիկացումները, ունենք սեփական խոշոր ավտոպարկ, սակայն նշված խնդիրները մեզ թույլ չեն տալիս ԵՄ-ն դիտել որպես հիմնական շուկա:

Ավելին՝ ներկա աշխարհաքաղաքական տուրբուլենտ ժամանակահատվածում՝ պայմանավորված ԱՄՆ-ի կողմից ԵՄ ապրանքների մասով նոր սահմանված ներմուծման բարձր մաքսատուրքերով, ԵՄ շուկան բախվում է իր համար աննախադեպ իրավիճակի, որը շղթայական ազդեցություն է ունենալու ԵՄ ներքին շուկայի վրա: Շատ մեծ է ռեցեսիայի հավանականությունը. ԵՄ շուկայում սպառողական գները նվազելու են»,-նշում է մեր զրուցակիցը:

Ստացվում է՝ Դավիթ Ղազարյանը դե՞մ է ԵՄ անդամակցման գործընթաց սկսելու մասին օրենքին: «Այո, իմ մոտեցումը բացասական է, ԵՄ-ն այլընտրանք չէ ԵԱՏՄ-ին, այն պետք է լինի լրացում մեր գործող արտահանման շուկային՝ երկկողմանի առևտրային համաձայնագրերով»,-ասում է նա:

Ինչ վերաբերում է լուծումներին, ելքերին, հեռանկարներին, ապա Դավիթ Ղազարյանն ամփոփում է. «Բիզնեսը քրտնաջան աշխատում է, պետությունը պետք է աջակցի արտահանող բիզնեսին և չխանգարի: Հայաստանին պետք է հզոր արտահանող տնտեսություն և վերջ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Երբ արևմտյան փողերը դադարում են հոսել. ինչպես Թրամփի վարչակազմը «փակեց թթվածինը» Հայաստանի արևմտամետ կառույցների համար» ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հարցով համաձայնության, սակայն որոշակի տարրեր պետք է քննարկվեն․ Լավրով Ով է Էջմիածնում դաժանաբար ծեծված տղան Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել ՀՀ վարչապետի պաշտոնից․ պատմության այս օրը (25 ապրիլ)Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Կիևը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ամենավատ սցենարին. Bild Ադրբեջանի գործողությունները՝ Խնածախի ու Խոզնավարի ուղղությամբ, գնալով թիրախային են դառնում․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է ջերմաստիճանի նվազում և հորդառատ անձրևներANCA-ն դատապարտում է Դոնալդ Թրամփի ամոթալի նահանջը Տեղացել է 13,5 սանտիմետր տրամագծով հսկայական կարկուտ․ ԱՄՆ Անկում՝ տարադրամի շուկայումԱննա Հակոբյանը ազդում է պաշտոնյաների նյարդերի վրա․ «Հրապարակ» Ավանեսյանի և Նազինյանի հարաբերությունները լարված են եղել մինչև վերջինիս հեռանալը. «Ժողովուրդ» Ռուսաստանում փնտրտուքի մեջ են․ «Հրապարակ» Բաքվի դատարանը «Հայաստանի օգտին լրտեսության համար» 15 տարվա ազատազրկման է դատապարտել Էմին ՂասիմզադեինՄասկի քաղաքականությունը հանգեցրել է միլիարդատիրոջ ընկերություններին այլընտրանք փնտրելուն. FT«Բարսելոնան» ամռանը կարող է կորցնել Ռաֆինյային և ևս երեք առաջատար խաղացողի Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից Կարելի է ու հրամայական՝ ազգային և պետական շահերը դաշնակել, ոչ թե անջատել ու հակադրել. Արամ ԱՎարդին կլքի «Լեսթեր»-ը. պաշտոնական «Հիշենք, որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի». Աննա Մաքսիմ ՌԴ հատուկ ծառայությունները Նիժնի Նովգորոդում ահաբեկչություն են կանխել Ողբերգական դեպք ՝ Երևանում. բժիշկը հայտնել է, որ երեխայի մարմինը այրել են, և ծնողը չի կարող վերցնելՌուսաստանը պատրաստ է խաղաղության գործարքի, բայց Զելենսկու հետ համաձայնության գալն ավելի դժվար է. ԹրամփՈւկրաինան ԱԹՍ-ներով և հրթիռներով զանգվածային հարձակումների է ենթարկվել. զոհվել է 10, վիրավորվել՝ շուրջ 100 մարդԹրամփն ասել է, թե երբ է հանդիպելու Պուտինին Հռոմի պապի մահվան առիթով հայտարարված սուգը կշարունակվի ինը օր Իշխանության վախերը Թրամփը խոստովանել է՝ Ուկրաինայի բանակցություններն ավելի բարդ են, քան հույս ուներ Լոնդոնը հանել Է պատժամիջոցները Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը թեժացել է Երկրաշարժ՝ Ադրբեջանում Ստոլտենբերգը հասկացրել է, որ Ուկրաինան պետք է տարածքներ զիջի Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա Էրդողանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ուղերձ է հղել Ջահերով երթ է անցկացվել նաև Ախալքալակում Նատալի Լուազոն քննադատել է Կայա Կալասին՝ Ադրբեջան նախատեսված այցի համար Փաշինյանի դավաճանության երկու փաստ Ընդդիմության նախագիծը՝ ծանր հարված Նիկոլ Փաշինյանին Փաշինյանը գազազել է Հենրիխ Մխիթարյանի քայլից Ռուսաստանում միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել են որպես սեփական ցավ եւ դժբախտություն. Զախարովա Եվրամիությունը Փաշինյանից պահանջում է չգնալ Մոսկվա Հետազոտողներն Արարատ լեռան մոտ համաշխարհային ջրհեղեղի ապացույցներ են գտել«Հայաստանը դռներ է բացում արմատականների առաջ»BBC. Հայաստանի և Իրանի զորավարժություններն արտացոլում են ավելի լայն տեղաշարժեր տարածաշրջանային աշխարհաքաղաքականության մեջԹրամփը ցանկանում է Ուկրաինայում խաղաղության հասնել 100 օրվա ընթացքում. CNN Թող խաղաղությամբ հանգչեն Հայոց ցեղասպանության զոհերը. Լիբանանի նախագահը ուղերձ է հղել Մոսկվան ցանկանում է առանց Բաքվի հաշտեցնել Անկարային Երևանի հետՄակրոնի հայերեն գրառումը Սպիտակ տունը հայտարարել Է՝ Թրամփը հիասթափվել է Զելենսկուց
Ամենադիտված