Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարող է նոր իրավիճակ ստեղծվել հայաստանյան ներքաղաքական կյանքում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2024 թվականի հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի հարակից տարածքում հավաքական ընդդիմության նախաձեռնությամբ տեղի ունեցած խաղաղ ցույցերը ճնշելու նպատակով իշխանությունները ակցիայի մասնակիցների հանդեպ անհամաչափ ու բիրտ ուժ էին կիրառել, որովհետև նրանք այդ օրը սեփական մաշկի վրա իրապես զգացել էին իրենց իշխանության կորստի վտանգը։

ՔՊ կուսակցության հիմնադիրների շրջանում, կարծում եմ, նույն զգացումներն են արթնացրել նաև 2025 թվականի մարտի 30-ին տեղի ունեցած Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքները և, հետևաբար, իրենց իշխանության փլուզումը կասեցնելու նպատակադրմամբ նրանք, ըստ իս, կարող են միջոցների մեջ խտրականություն չդնել։ ՔՊ կուսակցության առաջնորդները քարոզչական տարբեր հնարքներով փորձում են քողարկել իրենց վախերը, սակայն դա նրանց չի հաջողվում, և արդյունքում՝ 2026 թվականի հերթական ընտրություններից առաջ, հայտնվել են ցայտնոտի մեջ, ինչը կարող է նրանց ավելի անկանխատեսելի դարձնել։ Վերը նշածս երկու իրադարձություններին իշխանությունների հակազդեցության տարբերությունը կարող է լինել այն, որ այժմ հարվածի տակ կարող են հայտնվել ոչ միայն ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները։ ՏԻՄ ընտրություններում ՔՊ կուսակցության պարտությունն ու վարկանիշի սրընթաց անկման մեղավորությունը իրենից հեռու վանելու համար ՀՀ վարչապետին քավության նոխազներ են պետք լինելու, և կարծում եմ՝ նա անպայման նաև յուրայինների մեջ կփնտրի ու կգտնի նրանց։ Իշխանական թևում առկա կադրային դեֆիցիտի ու որակի մասին վարչապետի՝ օրերս հայտարարած դժգոհությունները, կարծում եմ, հենց մեղավորներ գտնելու նախերգանքն էր։ Հետևաբար, թե՛ ընդդիմադիր և թե՛ իշխանական թևերի առանցքային դերակատարում ունեցող տնտեսական ու քաղաքական գործիչների համար առաջիկայում անձնական անվտանգության ապահովումը առաջնահերթություն է լինելու, և հակառակ ճամբարներում գտնվող գործարարների ու քաղաքական գործիչների շրջանում անձնական անվտանգության խնդրի շուրջ, իմ դիտարկմամբ, կարող են առաջանալ ընդհանուր շահեր, ինչն էլ իր հերթին կարող է նոր իրավիճակ ստեղծել հայաստանյան ներքաղաքական կյանքում։ Մեծ հաշվով, անձնական անվտանգության ապահովումը միշտ է եղել առաջնահերթություն, սակայն համակարգված գործընթացների կայունության ու կանխատեսելիության շնորհիվ ընդդիմադիր համայնքը համարձակորեն խիստ և արդարացի քննադատության էր ենթարկում ՀՀ իշխանություններին՝ վստահ լինելով, որ իրենց գործողություններում հանցակազմ չկա, սակայն ներկայիս հետընտրական շրջանում, ՔՊ կուսակցության ինքնապահպանման ագրեսիվ բնազդի դրսևորմամբ պայմանավորված, ըստ իս, հակաիշխանական գործողություններում կամ հայտարարություններում հանցակազմի բացակայությունը բավարար չի լինի ազատության մեջ գտնվելու համար։ Չեմ կարծում, որ ընդդիմադիր գործիչների համար համահայկական խնդիրներն այժմ հետին պլան են մղվել, սակայն ակնհայտ է, որ անձնական անվտանգության համար այժմ ավելի շատ պետք է մտահոգված լինեն։ Եվ դա շատ բնական ու հասկանալի է։ Մենք տեսնում ենք, որ անազատության պայմաններում նույնպես կարելի է պայքարել, սակայն աննկատ չի մնում նաև նման պայմաններում պայքարի անարդյունավետությունը, ինչը պայմանավորված է պայքարողի՝ տևական ժամանակ հոգեբանական դիսկոմֆորտի մեջ գտնվելու հանգամանքով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Երկու աթոռներն իրարից հեռանում են. Փաշինյանը խոստացել էր հանդիպել մայիսի 9-ին Մոսկվայում, բայց վերջնագիր է ստացել Եվրամիությունից» «Քո հետքերով». երգիչ Ջանագան նոր երգ ունի Արթուր Ալեքսանյանի եղբայրը վրաերթի է ենթարկել 2 մանկահասակ երեխաների«Երբ արևմտյան փողերը դադարում են հոսել. ինչպես Թրամփի վարչակազմը «փակեց թթվածինը» Հայաստանի արևմտամետ կառույցների համար» ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հարցով համաձայնության, սակայն որոշակի տարրեր պետք է քննարկվեն․ Լավրով Ով է Էջմիածնում դաժանաբար ծեծված տղան Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել ՀՀ վարչապետի պաշտոնից․ պատմության այս օրը (25 ապրիլ)Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Կիևը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ամենավատ սցենարին. Bild Ադրբեջանի գործողությունները՝ Խնածախի ու Խոզնավարի ուղղությամբ, գնալով թիրախային են դառնում․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է ջերմաստիճանի նվազում և հորդառատ անձրևներANCA-ն դատապարտում է Դոնալդ Թրամփի ամոթալի նահանջը Տեղացել է 13,5 սանտիմետր տրամագծով հսկայական կարկուտ․ ԱՄՆ Անկում՝ տարադրամի շուկայումԱննա Հակոբյանը ազդում է պաշտոնյաների նյարդերի վրա․ «Հրապարակ» Ավանեսյանի և Նազինյանի հարաբերությունները լարված են եղել մինչև վերջինիս հեռանալը. «Ժողովուրդ» Ռուսաստանում փնտրտուքի մեջ են․ «Հրապարակ» Բաքվի դատարանը «Հայաստանի օգտին լրտեսության համար» 15 տարվա ազատազրկման է դատապարտել Էմին ՂասիմզադեինՄասկի քաղաքականությունը հանգեցրել է միլիարդատիրոջ ընկերություններին այլընտրանք փնտրելուն. FT«Բարսելոնան» ամռանը կարող է կորցնել Ռաֆինյային և ևս երեք առաջատար խաղացողի Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից Կարելի է ու հրամայական՝ ազգային և պետական շահերը դաշնակել, ոչ թե անջատել ու հակադրել. Արամ ԱՎարդին կլքի «Լեսթեր»-ը. պաշտոնական «Հիշենք, որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի». Աննա Մաքսիմ ՌԴ հատուկ ծառայությունները Նիժնի Նովգորոդում ահաբեկչություն են կանխել Ողբերգական դեպք ՝ Երևանում. բժիշկը հայտնել է, որ երեխայի մարմինը այրել են, և ծնողը չի կարող վերցնելՌուսաստանը պատրաստ է խաղաղության գործարքի, բայց Զելենսկու հետ համաձայնության գալն ավելի դժվար է. ԹրամփՈւկրաինան ԱԹՍ-ներով և հրթիռներով զանգվածային հարձակումների է ենթարկվել. զոհվել է 10, վիրավորվել՝ շուրջ 100 մարդԹրամփն ասել է, թե երբ է հանդիպելու Պուտինին Հռոմի պապի մահվան առիթով հայտարարված սուգը կշարունակվի ինը օր Իշխանության վախերը Թրամփը խոստովանել է՝ Ուկրաինայի բանակցություններն ավելի բարդ են, քան հույս ուներ Լոնդոնը հանել Է պատժամիջոցները Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը թեժացել է Երկրաշարժ՝ Ադրբեջանում Ստոլտենբերգը հասկացրել է, որ Ուկրաինան պետք է տարածքներ զիջի Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա Էրդողանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ուղերձ է հղել Ջահերով երթ է անցկացվել նաև Ախալքալակում Նատալի Լուազոն քննադատել է Կայա Կալասին՝ Ադրբեջան նախատեսված այցի համար Փաշինյանի դավաճանության երկու փաստ Ընդդիմության նախագիծը՝ ծանր հարված Նիկոլ Փաշինյանին Փաշինյանը գազազել է Հենրիխ Մխիթարյանի քայլից Ռուսաստանում միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել են որպես սեփական ցավ եւ դժբախտություն. Զախարովա Եվրամիությունը Փաշինյանից պահանջում է չգնալ Մոսկվա Հետազոտողներն Արարատ լեռան մոտ համաշխարհային ջրհեղեղի ապացույցներ են գտել«Հայաստանը դռներ է բացում արմատականների առաջ»BBC. Հայաստանի և Իրանի զորավարժություններն արտացոլում են ավելի լայն տեղաշարժեր տարածաշրջանային աշխարհաքաղաքականության մեջԹրամփը ցանկանում է Ուկրաինայում խաղաղության հասնել 100 օրվա ընթացքում. CNN Թող խաղաղությամբ հանգչեն Հայոց ցեղասպանության զոհերը. Լիբանանի նախագահը ուղերձ է հղել
Ամենադիտված