Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկը մյուսի հետևից զիջումների է գնում ու փորձում ավարտել պայքարը Ղարաբաղի համար. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ng.ru–ն «Երևանը պաշտոնապես ավարտում է պայքարը Ղարաբաղի համար» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով հանրապետության խորհրդարանում, հայտարարել է Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու և հայկական պետականության ապագան ապահովելու համար Ղարաբաղյան շարժման դադարեցման անհրաժեշտության մասին։ Ընդդիմությունը կարծում է, որ կառավարության ղեկավարը մեկը մյուսի հետևից զիջումների է գնում Բաքվին, սակայն հայերը ևս պատրաստ չեն Ղարաբաղի համար կռվել։

Ադրբեջանական «Ատլաս» քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն կարծում է, որ ինչ էլ լինի, Փաշինյանը ճիշտ որոշում է կայացրել։ «Ի տարբերություն ընդդիմության, նա հասկանում է, որ Ղարաբաղյան շարժման շարունակությունը Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման գլխավոր խոչընդոտներից մեկն է, այն անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ, և փաստաթղթի վավերացումից հետո դրա շարունակությունը ցույց կտա, որ ոչինչ չի փոխվել»,- ասել է նա ng.ru-ի հետ զրույցում։

Ռուս-հայկական համալսարանի դոցենտ Անտոն Եվստրատովն էլ կարծում է, որ Փաշինյանի այս և նմանատիպ այլ հայտարարությունների պատճառը Բաքվի հետ ամեն գնով խաղաղություն հաստատելու ցանկությունն է: Եթե «խաղաղության օրակարգը» չավարտվի համաձայնագրի ստորագրմամբ, նույնիսկ Փաշինյանի կողմնակիցները կորոշեն, որ նա ամբողջությամբ ձախողվել է կառավարության ղեկավարի պաշտոնում։

Նրա կարծիքով, դժվար է ասել, թե քանի մարդ է աջակցում Փաշինյանի քաղաքականությանը, բայց ավելի շատ հենց փախստականներն են ցանկանում շարունակել պայքարը Ղարաբաղի համար։ «Ամեն դեպքում, այն աջակցությունը, որն ուներ Փաշինյանի թիմը երկրի ղեկավարման սկզբում, այլևս չկա և, ամենայն հավանականությամբ, չի լինի»,- կարծիք է հայտնել փորձագետը։ Միաժամանակ, Եվստրատովը չի հավատում, որ տեսանելի ապագայում Ադրբեջանը կհամաձայնի Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։ Նախ՝ Բաքուն որևէ կերպ չի տուժում համաձայնության բացակայությունից։ Երկրորդ՝ Ադրբեջանի իշխանությունները զիջումների գնալու Փաշինյանի պատրաստակամությունը համարում են իրենց դիրքերն էլ ավելի ամրապնդելու հնարավորություն։

Քաղաքագետ Միքայել Զոլյանն էլ, ընդհակառակը, համոզված է, որ հայերի մեծամասնությունը չի ցանկանում շարունակել պայքարը Ղարաբաղի համար: «Ձևակերպումն ինքնին մի քիչ տարօրինակ է, քանի որ Ղարաբաղյան շարժումը վաղուց է ավարտվել: Այդպիսով Փաշինյանը, հավանաբար, ազդանշան է ուղարկում Թուրքիային և Ադրբեջանին, որ Երևանը չի պատրաստվում պայքարել ԼՂՀ վերածննդի համար: Հայրենասիրական դիսկուրսի շրջանակներում դեռևս կարելի է հայտարարել հակառակը, բայց բանն այն է, որ ոչ մեկը չի ցանկանում վտանգել իր կյանքը: Հնարավոր է, որ եթե այս պահին լիներ Հայաստանի հաղթանակի գոնե մեկ քիչ թե շատ իրատեսական սցենար, ապա տրամադրություններն այլ կլինեին»,- եզրափակել է Զոլյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բաքվի դատարանը «Հայաստանի օգտին լրտեսության համար» 15 տարվա ազատազրկման է դատապարտել Էմին ՂասիմզադեինՄասկի քաղաքականությունը հանգեցրել է միլիարդատիրոջ ընկերություններին այլընտրանք փնտրելուն. FT«Բարսելոնան» ամռանը կարող է կորցնել Ռաֆինյային և ևս երեք առաջատար խաղացողի Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից Կարելի է ու հրամայական՝ ազգային և պետական շահերը դաշնակել, ոչ թե անջատել ու հակադրել. Արամ ԱՎարդին կլքի «Լեսթեր»-ը. պաշտոնական «Հիշենք, որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի». Աննա Մաքսիմ ՌԴ հատուկ ծառայությունները Նիժնի Նովգորոդում ահաբեկչություն են կանխել Ողբերգական դեպք ՝ Երևանում. բժիշկը հայտնել է, որ երեխայի մարմինը այրել են, և ծնողը չի կարող վերցնելՌուսաստանը պատրաստ է խաղաղության գործարքի, բայց Զելենսկու հետ համաձայնության գալն ավելի դժվար է. ԹրամփՈւկրաինան ԱԹՍ-ներով և հրթիռներով զանգվածային հարձակումների է ենթարկվել. զոհվել է 10, վիրավորվել՝ շուրջ 100 մարդԹրամփն ասել է, թե երբ է հանդիպելու Պուտինին Հռոմի պապի մահվան առիթով հայտարարված սուգը կշարունակվի ինը օր Իշխանության վախերը Թրամփը խոստովանել է՝ Ուկրաինայի բանակցություններն ավելի բարդ են, քան հույս ուներ Լոնդոնը հանել Է պատժամիջոցները Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը թեժացել է Երկրաշարժ՝ Ադրբեջանում Ստոլտենբերգը հասկացրել է, որ Ուկրաինան պետք է տարածքներ զիջի Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա Էրդողանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ուղերձ է հղել Ջահերով երթ է անցկացվել նաև Ախալքալակում Նատալի Լուազոն քննադատել է Կայա Կալասին՝ Ադրբեջան նախատեսված այցի համար Փաշինյանի դավաճանության երկու փաստ Ընդդիմության նախագիծը՝ ծանր հարված Նիկոլ Փաշինյանին Փաշինյանը գազազել է Հենրիխ Մխիթարյանի քայլից Ռուսաստանում միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել են որպես սեփական ցավ եւ դժբախտություն. Զախարովա Եվրամիությունը Փաշինյանից պահանջում է չգնալ Մոսկվա Հետազոտողներն Արարատ լեռան մոտ համաշխարհային ջրհեղեղի ապացույցներ են գտել«Հայաստանը դռներ է բացում արմատականների առաջ»BBC. Հայաստանի և Իրանի զորավարժություններն արտացոլում են ավելի լայն տեղաշարժեր տարածաշրջանային աշխարհաքաղաքականության մեջԹրամփը ցանկանում է Ուկրաինայում խաղաղության հասնել 100 օրվա ընթացքում. CNN Թող խաղաղությամբ հանգչեն Հայոց ցեղասպանության զոհերը. Լիբանանի նախագահը ուղերձ է հղել Մոսկվան ցանկանում է առանց Բաքվի հաշտեցնել Անկարային Երևանի հետՄակրոնի հայերեն գրառումը Սպիտակ տունը հայտարարել Է՝ Թրամփը հիասթափվել է Զելենսկուց «Mercedes»-ը բախվել է «Kia»-ի, վիրավnր կաԽոշոր հրդեհ ԲաքվումՀայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր․ պատմության այս օրը (24 ապրիլ)Ողբերգական դեպք՝ Երևանում․ բժիշկը հայտնել է, որ ծննդաբերությունից հետո երեխայի մարմինն այրել ենԳարեգին Բ-ն Ծիծեռնակաբերդում է (տեսանյութ) Ղրիմում օդային տագնապ է հայտարարվել Եվրոպան աջակցում է Զելենսկուն Ղրիմի հարցում. FT Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ջուր չի լինի․ հասցեներ Ծանր գիշեր ՌԴ-ումՆիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում են Հորդառատ անձրև, քամու ուժգնացում․ առաջիկա օրերի եղանակը Փաշինյանը նորից Սյունիք է գնում․ Ինչ է կորցրել այնտեղ․«Հրապարակ» 3 տարի, 3 դատավոր. ՊՆ նախարարի խորհրդականի որդու հանգամանքը խառնաշփոթ է առաջացրել. «Ժողովուրդ»
Ամենադիտված