Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձառությունը կա, ցանկությունը, կարծես, կա, սակայն այդպես էլ «սայլը» տեղից չի շարժվում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարդկային հասարակության արագ զարգացման պայմաններում, երբ կլիմայական փոփոխությունները և շրջակա միջավայրի աղտոտման հետ կապված խնդիրները մտահոգիչ մակարդակի են հասել, ամբողջ աշխարհում թրենդային է դարձել նաև ատոմային էներգետիկայի ոլորտի զարգացման խնդիրը, քանի որ այն դիտարկվում է «կանաչ էներգետիկայի» կարևորագույն բաղադրիչ։ Ու պատահական չէ, որ աշխարհի տարբեր մասերում հիմա բազմաթիվ ատոմակայաններ են կառուցվում։

Բայց ատոմային էներգետիկայի ոլորտի զարգացման համար նախատեսված տեխնոլոգիաների ամեն երկիր չի տիրապետում, և ընդամենը հաշված թվով պետություններ են, որ կարող են այս հարցում մասնագիտական աջակցություն տրամադրել։ Ու այդ պետությունների միջև նույնիսկ որոշակի մրցակցություն կա։ Օրինակ՝ Ռուսաստանն ու Չինաստանը բազմաթիվ երկրներում նախատեսում են ատոմակայաններ կառուցել, Արևմուտքն էլ իր հերթին է ձգտում ներգրավվել այս ոլորտում։ ԱՄՆ-ը այլ երկրներում փորձում է իրականություն դարձնել մոդուլային ատոմակայանների զարգացման իր կոնցեպտը։ Իսկ Գերմանիայում, որը տասնամյակներ շարունակ զերծ էր մնում ատոմակայանների կառուցումից, որոշել է զարգացնել իր ատոմային էներգետիկան՝ էներգակիրներից իր կախվածությունը նվազեցնելու նպատակով։

Պետք է նկատի ունենալ, որ ատոմային էներգետիկայի ոլորտում տեխնոլոգիաներն անընդհատ զարգացում են ապրում, և նորագույն լուծումների կիրառումը միշտ արդիական է մնում։ Հայաստանը, որն անցած դարի 60-ական թվականներից սկսած արդեն հասանելիություն ուներ ատոմային էներգետիկայի տեխնոլոգիաներին, տասնամյակներ շարունակ տարածաշրջանում միակն էր այս տեսանկյունից։ Նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ ու հզորությամբ մի քանի անգամ Հայաստանին գերազանցող Թուրքիան հասանելիություն չուներ այս տեխնոլոգիաներին, ու միայն վերջերս է, որ Թուրքիայում սկսել են ատոմակայաններ կառուցելու նախագծեր իրականացնել։

Այսինքն, ի սկզբանե Հայաստանն այս ոլորտը զարգացնելու և մասնագետներ պատրաստելու տեսանկյունից ժամանակ ու մեծ հնարավորություններ է ունեցել։ Բայց այլ հարց է, որ այդ հնարավորությունները չեն օգտագործվել։ Ավելին, երբ մի շարք երկրներ ուղղակի կարող էին երազել ատոմակայան ունենալու մասին, Հայաստանում զարմանալիորեն որոշվեց դադարեցնել ատոմակայանի գործունեությունը, ապա համոզվելով, որ սխալ որոշում է ատոմային էներգետիկայից հրաժարվելը, որոշվեց նորից վերագործարկել Մեծամորի ատոմակայանը։

Մյուս կարևոր հարցն այն է, որ հին ատոմակայանի կյանքն անընդհատ երկարաձգվում է, այս անգամ՝ մինչև 2036 թվականը, ու այդպես էլ օդում կախված է մնում նոր ատոմակայան ունենալու հարցը։ Երևի թե չի եղել մի տարի, որ կառավարության մակարդակով այս հարցը չքննարկվի, բայց այլ բան է քննարկումը, այլ՝ ռեալ պայմանավորվածություններն ու գործողությունները։ Մե՛կ խոսվում է, որ ռուսներն են նոր ատոմակայան կառուցելու, մե՛կ նշվում է ամերիկյան մոդուլային ատոմակայանների տեղակայման հնարավորության մասին։ Հետո էլ տեղեկություններ են տարածվում, թե ատոմակայան կառուցելու համար, ԱՄՆ-ից և ՌԴ-ից բացի, քննարկումներ են իրականացվում նաև Կորեայի և Չինաստանի հետ։

Բայց տարիներն անցնում են, իսկ սայլն այդպես էլ տեղից չի շարժվում։ Լավագույն տարբերակը կլիներ այն, եթե ունենայինք միանգամից երկու տարբեր կենտրոնների կողմից կառուցվող կայաններ, ինչպես որ Թուրքիան չի բավարարվում ռուսների կողմից կառուցվող ատոմակայանով և փորձում է նաև չինական կողմին հրավիրել երկրի այլ մասում ատոմակայան կառուցելու համար։

Մինչ Հայաստանի դեպքում, որի համար ատոմային տեխնոլոգիաները նոր չեն, նույնիսկ մեկ նոր ատոմակայանի կառուցման հարցը չի լուծվում ու անընդհատ ձգձգվում է, Ադրբեջանը նոր ատոմակայան ունենալու հայտ է ներկայացնում, ինչը վտանգ է ներկայացնում Հայաստանի դիրքերի համար ատոմային էներգետիկայի ոլորտում։ Պատահական չէ, որ թուրքական ու ադրբեջական կողմերը տարիներ շարունակ բողոքել են Մեծամորի ատոմակայանի շահագործման դեմ, թե իբր այն վտանգ է ներկայացնում իրենց համար, սակայն դա չի խանգարում, որ իրենք ցանկանան սեփական ատոմակայանն ունենալ։

Ցավալին այն է, որ, ընդհանրապես, արդեն սովորական երևույթ է դարձել, որ Հայաստանում միշտ խոսվում է տարբեր խոշոր նախաձեռնությունների իրականացման մասին, բայց դրանք գործնական տեսք չեն ստանում ու ընդամենը հանրությանը կերակրելու հարց են լուծում, իսկ այդ ընթացքում Հայաստանը հետ է մնում խոշոր տարածաշրջանային նախագծերից։ Մեր երկրում անգամ տարիներ շարունակ չեն կարողանում Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի նախաձեռնությունն իրականություն դարձնել, ուր մնաց նոր ատոմակայանի հարցը գլուխ բերվի։

Ի տարբերություն մեզ, մեր հակառակորդ երկրները՝ Թուրքիան ու Ադրբեջանը, կոնկրետ նախաձեռնություններն իրականություն են դարձնում և արդյունքում ավելի ու ավելի են մեկուսացնում Հայաստանը։ Այս առումով մենք լուրջ մտածելու տեղ ունենք, և քանի ուշ չէ, պետք է սթափվել ու անցնել կոնկրետ գործողությունների։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վարդին կլքի «Լեսթեր»-ը. պաշտոնական «Հիշենք, որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի». Աննա Մաքսիմ ՌԴ հատուկ ծառայությունները Նիժնի Նովգորոդում ահաբեկչություն են կանխել Ողբերգական դեպք ՝ Երևանում. բժիշկը հայտնել է, որ երեխայի մարմինը այրել են, և ծնողը չի կարող վերցնելՌուսաստանը պատրաստ է խաղաղության գործարքի, բայց Զելենսկու հետ համաձայնության գալն ավելի դժվար է. ԹրամփՈւկրաինան ԱԹՍ-ներով և հրթիռներով զանգվածային հարձակումների է ենթարկվել. զոհվել է 10, վիրավորվել՝ շուրջ 100 մարդԹրամփն ասել է, թե երբ է հանդիպելու Պուտինին Հռոմի պապի մահվան առիթով հայտարարված սուգը կշարունակվի ինը օր Իշխանության վախերը Թրամփը խոստովանել է՝ Ուկրաինայի բանակցություններն ավելի բարդ են, քան հույս ուներ Լոնդոնը հանել Է պատժամիջոցները Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը թեժացել է Երկրաշարժ՝ Ադրբեջանում Ստոլտենբերգը հասկացրել է, որ Ուկրաինան պետք է տարածքներ զիջի Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա Էրդողանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ուղերձ է հղել Ջահերով երթ է անցկացվել նաև Ախալքալակում Նատալի Լուազոն քննադատել է Կայա Կալասին՝ Ադրբեջան նախատեսված այցի համար Փաշինյանի դավաճանության երկու փաստ Ընդդիմության նախագիծը՝ ծանր հարված Նիկոլ Փաշինյանին Փաշինյանը գազազել է Հենրիխ Մխիթարյանի քայլից Ռուսաստանում միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել են որպես սեփական ցավ եւ դժբախտություն. Զախարովա Եվրամիությունը Փաշինյանից պահանջում է չգնալ Մոսկվա Հետազոտողներն Արարատ լեռան մոտ համաշխարհային ջրհեղեղի ապացույցներ են գտել«Հայաստանը դռներ է բացում արմատականների առաջ»BBC. Հայաստանի և Իրանի զորավարժություններն արտացոլում են ավելի լայն տեղաշարժեր տարածաշրջանային աշխարհաքաղաքականության մեջԹրամփը ցանկանում է Ուկրաինայում խաղաղության հասնել 100 օրվա ընթացքում. CNN Թող խաղաղությամբ հանգչեն Հայոց ցեղասպանության զոհերը. Լիբանանի նախագահը ուղերձ է հղել Մոսկվան ցանկանում է առանց Բաքվի հաշտեցնել Անկարային Երևանի հետՄակրոնի հայերեն գրառումը Սպիտակ տունը հայտարարել Է՝ Թրամփը հիասթափվել է Զելենսկուց «Mercedes»-ը բախվել է «Kia»-ի, վիրավnր կաԽոշոր հրդեհ ԲաքվումՀայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր․ պատմության այս օրը (24 ապրիլ)Ողբերգական դեպք՝ Երևանում․ բժիշկը հայտնել է, որ ծննդաբերությունից հետո երեխայի մարմինն այրել ենԳարեգին Բ-ն Ծիծեռնակաբերդում է (տեսանյութ) Ղրիմում օդային տագնապ է հայտարարվել Եվրոպան աջակցում է Զելենսկուն Ղրիմի հարցում. FT Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ջուր չի լինի․ հասցեներ Ծանր գիշեր ՌԴ-ումՆիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում են Հորդառատ անձրև, քամու ուժգնացում․ առաջիկա օրերի եղանակը Փաշինյանը նորից Սյունիք է գնում․ Ինչ է կորցրել այնտեղ․«Հրապարակ» 3 տարի, 3 դատավոր. ՊՆ նախարարի խորհրդականի որդու հանգամանքը խառնաշփոթ է առաջացրել. «Ժողովուրդ» Ինչու են Վահագն Գեւորգյանին ազատել կալանքից․ «Հրապարակ» 15 մլն` «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով քաղաքացու տոնը նշելու համար. «Ժողովուրդ» Ապրիլի 24-ին հրաժարական տվեց, քանի որ այդ օրը սրանք կարող էին բախումներ հրահրել․ «Հրապարակ» Ջենիֆեր Լոպեսին Հայաստան է բերում Քիմ Քարդաշյանը. «Ժողովուրդ» ՔՊ-ականները բյուջեի միջոցներով մարզեր են գործուղվում․ «Հրապարակ»
Ամենադիտված