Նիկոլ Փաշինյանը պարբերաբար գնում է բժշկի․ «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Հրապարակը» գրում է ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնազգացողությունը վատանալու եւ անցած շաբաթ հիվանդանոց տեղափոխվելու լուրերին երեկ կառավարությունից արձագանքեցին, թե Փաշինյանը պարբերաբար հերթական ստուգումների է գնում, եւ անցած շաբաթ հերթական դեպքն է եղել։ Սակայն «Նաիրի» բժշկական կենտրոնի աշխատակազմից մեզ պատմեցին, որ վերջին ամիսներին շաբաթը երկու անգամ նա այցելում է ԲԿ` վերականգնող սիստեմաներ է ընդունում: Իսկ հիվանդանոցի աշխատանքն այդ օրերին կաթվածահար է լինում, կարելի է ասել՝ դադարեցվում է: Մինչեւ VIP պացիենտին չեն սպասարկում-ճանապարհում, հիվանդանոցի բնականոն աշխատանքը չի վերականգնվում։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 08․ 04․ 25 թ համարում։