Մադուրոն Վենեսուելայում արտակարգ դրություն է հայտարարել
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ապրիլի 8-ին արտակարգ տնտեսական դրություն է հայտարարել մի շարք երկրների համար ԱՄՆ-ի կողմից ներմուծվող նոր մաքսատուրքերի պատճառով։ Այդ մասին նա հայտարարել է հեռուստաալիքի եթերում։
«Վաղը ես կստորագրեմ տնտեսական արտակարգ դրության մասին սահմանադրական հրամանագիրը՝ Վենեսուելայի տնտեսությունը պաշտպանելու համար»,- ասել է Մադուրոն։
Նա քննադատել է Վաշինգտոնի քաղաքականությունը՝ մեղադրելով ԱՄՆ կառավարությանը միջազգային տնտեսական կանոնները խախտելու և ներմուծման համար անարդար մաքսատուրքեր սահմանելու մեջ։