Հայաստանին հարված կարող է լինել անսպասելի վայրից. վատ սցենար է բարձրաձայնել Աբբաս Ջուման
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Իրանի հասցեին ԱՄՆ-ի վերջին սպառնալիքները կարող են միջազգային ուշադրությունը շեղել դեպի ասիական տարածաշրջանում, ընդ որում այնտեղ լիարժեք պատերազմի դեպքում դա, անշուշտ, կարող է ազդել Հայաստանի վրա: Այս մասին հայտարարել է լրագրող Աբբաս Ջուման, գրում է tsargrad.tv–ն։
«Իրանն է, որ հայտարարելով այն, որ Զանգեզուրի միջանցքը կարմիր գիծ է Իսլամական Հանրապետության համար, պաշտոնական Բաքվին և Անկարային կանգնեցրել է փաստի առաջ: Իրանի կրած ցանկացած վնաս կազդի ողջ տարածաշրջանի վրա։ Հայաստանը հույս ունի, որ արյունահեղությունից հնարավոր կլինի խուսափել, և ողջախոհությունը կհաղթի։ Սակայն իրանցիներն իրենք են պատրաստվում ամենավատին ԱՄՆ նախագահի խոստումների պատճառով»,- կարծիք է հայտնել լրագրողը։
Պաշտոնական Թեհրանն այսօր անվտանգության երաշխավոր է, այդ թվում Հայաստանի, բայց ԱՄՆ սպառնալիքները, անշուշտ, կարող են շեղել Թեհրանի ուշադրությունը։ Իրանն այժմ պատրաստվում է լիարժեք պատերազմի: Դա երևում է նրանից, թե ինչպես է այժմ իրանական բանակը մոբիլիզացվում: Սոցցանցերում անընդհատ շրջանառվող տեսանյութերը ցույց են տալիս իրանական բանակի հզորությունը։ «Սա ուժի ցուցադրություն է, երբ տեսնում ենք, թե ինչպես են ակտիվորեն սկսել ցույց տալ հակառակորդին սեփական հրթիռային հնարավորությունները, անօդաչու թռչող սարքերի բանակը: Սա զենքի հասարակ թափահարում չէ: Սա սպառնալիք կամ վերջնագիր չէ: Սա, անշուշտ, փորձ է ագրեսորին ցույց տալ, որ պատերազմը նրա համար կլինի ծանր փորձություն»,- ասել է Աբբաս Ջուման:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնական Թեհրանին խոստացել էր մեծ խնդիրներ՝ աննախադեպ ռմբակոծությունների տեսքով, եթե ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնագիր չկնքեն միջուկային ծրագրի շուրջ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը