Ճանապարհորդական գործակալները Խանտի Մանսիյսկի Ինքնավար Օկրուգի նորաձևության սիրահարներին հրապուրում են Հայաստանում գնումներ կատարել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ճանապարհորդական գործակալները Յուգրայի նորաձևության սիրահարներին առաջարկում են գնումներ կատարել Հայաստանում և թարմացնել իրենց զգեստապահարանը տեղական դիզայներների գործերով: Ծրագիրը ներառում է նաև խորտիկների համտես և շրջայց գեղատեսիլ վայրերով։ Ura.news-ն այդ միտումն է քննարկել «Սիբիրյան արջ» տուրիստական ընկերության տնօրեն Տատյանա Ալֆերովայի հետ։
«Մենք առաջարկներ ենք պատրաստում տարբեր ուղղությունների և երկրների համար հիմնվելով տեղական զբոսավարների և տուրօպերատորների հետ համագործակցության վրա: Երբ տարբեր տարածքներում զբոսավարներ ենք ընտրում, ավելի հետաքրքիր ծրագրեր ենք դիտարկում և ուսումնասիրում հենց այդ երկրները։ Հայաստանն այժմ բավականին սիրված վայր է, և ընդհանրապես, շատ զբոսաշրջիկներ տարբեր պատճառներով իրենց ուշադրությունը դարձրել են այդ հետխորհրդային տարածքի վրա։ Բացի այդ, այնտեղ կարելի է գնալ ռուսական անձնագրով»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Ինչպես պարզվում է, Հայաստանը զբոսաշրջիկներին գրավում է ոչ միայն իր բնական գեղեցկությամբ ու գաստրոնոմիայով, այլ նաև իր գունեղ նորաձևությամբ։ Դիզայներները հաճախ տեղական արտադրանքը հիմնում են ավանդույթների վրա: Նրանցից ամենահաջողակները նույնիսկ իրենց հագուստները ներկայացնում են հեղինակավոր շոուներում։ «Հայ դիզայներներին, օրինակ, Իտալիայի տարբեր ցուցադրություններում հաճախ են լինում: Երևանում կան բազմաթիվ տեղական արտադրողների բրենդային բուտիկներ, որոնց արտադրած հագուստն ինքնին որակով չի զիջում համաշխարհային բրենդներին»,- հավելել է Ալֆերովան։
Նորաձևության սիրահարներին նաև խոստանում են տանել կոնյակի գործարան և ցույց տալ Կովկասի ամենամեծ քաղցրահամ լիճը՝ Սևանը, որտեղ բացի զբոսանքից, Յուգրայի կանայք կարող են համտեսել համեղ ծովամթերք։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը