Իլոն Մասկի եկամուտը կտրուկ նվազել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Tesla-ի և SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկի կարողությունը 2024 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ իջել է 300 միլիարդ դոլարից: Այս մասին են վկայում Bloomberg Billionaires Index-ի (BBI) տվյալները:
«Մասկը երկուշաբթի կորցրել է 4,4 միլիարդ դոլար այն բանից հետո, երբ Tesla-ի բաժնետոմսերը շարունակել են անկում ապրել՝ նրա ընդհանուր կարողությունը հասցնելով 297,8 միլիարդ դոլարի», - ասվում է զեկույցում:
BBI-ի տվյալներով՝ Մասկը 2025 թվականի սկզբից կորցրել է 134,7 միլիարդ դոլար։