Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցիները զգուշացնող կրակ են բացել, ասել՝ «առաջ չգաք, կկրակենք»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը Սյունիքում հանգիստ չի անցել։ Ադրբեջանական սահմանին մոտ գտնվող գյուղերի ուղղությամբ կրակել է թշնամին։ Խնածախի բնակչի հավաստմամբ՝ երեկ նաև ցերեկն են կրակել։

«Ընդհանրապես միշտ կրակում են գիշերը՝ ժամը 22:30-ից հետո, իսկ երեկ նաև ցերեկն են կրակել։ Գնալով կյանքը վտանգավոր է դառնում այստեղ։ Արդարության համար պիտի նշեմ, որ գյուղում խուճապ չկա, մի տեսակ արդեն սովորական են դարձել դրանք, բայց անհանգստություն կա, որովհետև չգիտենք ինչ է իրենց ուզածը»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Խնածախի բնակիչը։

Մեր զրուցակցի խոսքով՝ ադրբեջանական բանակի թիրախում միայն դիրքերը չեն, այլ բնակելի տները։ Մարտի 31-ին փամփուշտի գնդակը հայտնվել էր համայնքի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանի  տանը։ 

«Դրանից հետո գյուղացիները նկատել են, որ իրենց տների տանիքների վրա ևս անցքեր կան, որոնք հայտնաբերել են ավելի ուշ։ Շատերը չեն բարձրաձայնել։ Պետք է մի խաղաղ բնակիչ զոհվի նո՞ր հասկանան, բա մարդ էսքան անտեր կլինի՞ իր սեփական հայրենիքում։ Գյուղատնտեսությամբ զբաղվելը դարձել է օրախնդիր։ Արոտավայրերը ադրբեջանցիների դիտարկման տակ են, խոտատարածքներն ու ցանքատարածքները՝ ևս։ Մեր գյուղից մեկը անասուններին առաջացրել է դեպի բաց դաշտ, ադրբեջանցիները կրակել են և զգուշացրել՝ «առաջ չգաք, թե չէ կկրակենք»։ Խեղճ գյուղացին ի՞նչ անի»,- հարցնում է թշնամու դիրքերին մոտ ապրող խնածախցի տղամարդը։ 

Նշենք, որ 2020 թվականից հետո նույն պատմությունը՝ նույն սցենարով կիրառվել է նաև Արցախում։ Հարակից ադրբեջանական դիրքերից կրակել են Կարմիր շուկա-Թաղավարդ, Շոշ-Մխիթարաշեն գյուղերի ուղղությամբ։ Ասկերանի վերին ենթաշրջանում և Մարտունու ու Մարտակերտի շրջանների գյուղերում թիրախի տակ են հայտնվել քաղաքացիական անձինք, որոնք զբաղվում էին գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։ Այդպես մեկ խաղաղ բնակիչ զոհվել է Մարտակերտի նռան այգիներում հող մշակելիս։ Այժմ Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանային բնակավայրերի բնակիչների համար են պարբերական դարձել թշնամու ահաբեկչական գործողությունները։ 

Նույն վիճակն է նաև Խոզնավար, Արավուս և Տեղ գյուղերում։ Իսկ ահա Գորիս խոշորացված համայնքի Ակներ և Վերիշեն բնակավայրերում՝ հանգիստ է եղել։

«Կրակոցներ նախորդ օրերին լսել ենք, բայց քանի որ մեր գյուղերը հեռու են սահմանից, խորքից ենք լսում։ Ամեն դեպքում, որ կրակում են դա փաստ է։ Էսպես խաղաղության չեն գնում։ Դա նշանակում է, որ Ադրբեջանը խաղաղության չի գնում»,- MediaHub-ի հետ զրույցում նշեց վերիշենցի ուսուցչուհին։

Նաև հավելեց, որ մարդիկ չեն հավատում ՊՆ-ին, ասում՝ մենք մեր աչքի տեսածին հավատանք, թե՞ կառույցի հաղորդագրություններին, որոնք ոչնչի մասին են:

Հիշեցնենք, ավելի վաղ MediaHub-ին հայտնել էին, որ սահմանամերձ համայնքների վարչական ղեկավարներին «վերևներից» արգելվել է որևէ մեկնաբանություն տալ լրատվամիջոցներին, նրանց խստիվ զգուշացրել են դա չանել: 

 

ԱՄՆ-ն Սիրիայից դուրս է բերում 600 զինվորականի. NYT Աղմկահարույց բացահայտում․ հանցավոր խմբի անդամներ են կալանավորվել Որն է ԵՄ-ի հիմնական սխալը Ռուսաստանի հետ հարաբերություններում ՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 909 ուկրաինացի զինվորների մարմիններ Դատապարտելի է ՀՀ-ի ու Արցախի բնակավայրերը, սրբավայրերը «ադրբեջանական» ներկայացնելու փորձը․ Մայր Աթոռ Զելենսկին երկարաձգել է ռшզմական դրությունն ու զորահավաքը մինչև օգոստոսի 6-ը Էսօր վերջնական որոշել եմ՝ ինքնավնասման եմ գնալու․ կալանավորը ահազանգում է դատապարտյալների հիվանդանոցիցՀաստատակամ ենք մեր հանձնառության մեջ՝ նպաստելու տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն Պուտինը նամակ է գրել Իրանի գերագույն առաջնորդին․ Կրեմլ Ամառային զորակոչի և զորացրման օրերը Ավագ ուրբաթ. Հիսուս Քրիստոսը դատապարտվեց մեր մեղքերի համար, սակայն Նրա վերքերն օգնեցին մեզ բժշկվել Գումար հավաքելուն չմասնակցելու համար 14-ամյա տղայի են հարվածելՈ՞ր ապրանքների դեպքում Wildberries-ից առաքումը Երևանում կիրականացնի անվճար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … «ցուբիկ»–ներ Խաչատուր Սուքիասյանին դատի կտան Փաշինյանի պարը մեմ է դարձել Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները Թուրքերի նոր պայմանը Նիկոլ Փաշինյանին Եվրոպայի առաջնության մրցումային 6-րդ օրը Հայաստանն ունի երեք մասնակից Գազամատակարարման պլանային դադարեցում «Պուլյեքը» գլխիս վերևով է անցել․ այս գիշեր էլ Ադրբեջանը թիրախավորել է Սյունիքի գյուղերըՎթար՝ Կոտայքում․ երեխաներ են հոսպիտալացվել«Հերթական «չինական» զգուշացումը Ռուսաստանից Հայաստանին»Լեհաստանն ուզում է միջուկային զենք տեղակայել Ռուսաստանից ենթադրյալ սպառնալիքի պատճառով «Թրամփը միջատաբանի հետաքրքրությամբ է նայելու Հայաստանի մասնատմանը. միգուցե՞ անգամ կարեկցի»Կրկին կանձրևիՖլորիդայի համալսարանում hրաձգություն է եղել, զnհեր ու վիրավnր կա«BMW»-ն մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել է դաշտում․ վիրավnրներ կանԲագրատաշենի անցակետում հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվողը ԱՄՆ-ն զգալի առաջընթացի ակնկալիք ունի զինադադարի հարցում Վանում հայերը շարունակել են դիմակայել թուրքական բանակին․ պատմության այս օրը (18 ապրիլ)Վթար․ ջուր չի լինելու Քույրը կրակել է 20-ամյա եղբոր վրա․ ինչ է հայտնիՄայրը կասկածվում է իր 3 երեխաների սպանության մեջ. ինչն է եղել պատճառըՌԴ ՊՆ-ն հայտնել է գիշերը խփված անօդաչու թռչող սարքերի թիվըՄխիթարյանն ապացուցում է՝ տարիքը միայն թիվ է ՃՏՊ Սևան-Իջևան ճանապարհին․ հետիոտնը մահացել էՏարադրամի փոխարժեքն՝ այսօրՀայաստանից ավելի շատ հեռանում են, քան գալիս. ՀՀ սահմանային ելք ու մուտքերը` թվերով. «Ժողովուրդ» Հնչեղ բացահայտումների նոր օպերացիաներ են մշակվում․«Հրապարակ» Սահմանադրական դատարանը քանդեց թալանի «հատիկ-հատիկ» վերադարձի բլեֆը. «Ժողովուրդ» Որոշել են մարզեր գնալ․ «Հրապարակ» Լրագրողներին ԱԺ օթյակից հանող ՊՊԾ աշխատակիցն ազատվել է աշխատանքից և արտագաղթել. «Ժողովուրդ» Ամեն ինչից հուզվում են․ «Հրապարակ» Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է Հայաստանի պետականության համար. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Ռուսաստանը կցանկանար ամեն ինչ անել, որպեսզի Սիրիան մնա ինքնիշխան, անկախ պետություն. ՊուտինՁերբակալվել է «Տելեգրամով» թմրամիջոցներ վաճառող անձ (տեսանյութ) Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 68-ամյա տղամարդու մարմինը Սալիվանը բացատրել է, թե ինչու էր ԱՄՆ-ը երկար ժամանակ խուսափում Ուկրաինային ATACMS հրթիռներ մատակարարելԻրականում ինչից մահացան տավուշցի ամուսինները
Ամենադիտված