Ինչո՞ւ է հանգիստ Նիկոլ Փաշինյանը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երեկ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է Նիկոլ Փաշինյանը։ Ըստ կուսակցության տարածած կարճ հաղորդագրության և տեսանյութի, քննարկվել է Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Վաղարշապատի տարածքային կազմակերպության աշխատանքներին առնչվող հարցեր։ Տարածված տեսանյութից էլ պարզ է դառնում, որ ելույթներ են ունեցել Սարիկ Մինասյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը և այլոք։
ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, եթե նախորդ նիստերին Փաշինյանը ցայտնոտի և խուճապի մեջ է եղել, անգամ վիրավորել կուսակիցներին, ապա այս անգամ զարմանալիորեն հանգիստ է եղել և նույնիսկ քթի տակ քմծիծաղ է տվել, ինչը ներկաների մոտ կասկած է առաջացրել, որ Փաշինյանը կարող է Գյումրիում ինչ-որ նոր դավադրություն մշակել՝ իշխանությունը զավթելու և այն ընդդիմության ձեռքից խլելու համար։ Նույնիսկ առաջարկվել է Սարիկ Մինասյանին ավելի բարձր պաշտոնի նշանակել, քանի որ Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիրը» կրկնակի ավելի ձայներ է ստացել, քան նախորդ ընտրություններին։ Ի պատասխան Փաշինյանը նշել է, որ դեռևս պետք է համբերել ապրիլի 16 կայանալիք ավագանու նիստին, որտեղ չեն բացառվում անակնկալները։
Ուշագրավ է, որ երեկ կայացած նիստին չի մասնակցել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Վերջինս մի քանի վերջին նիստերի ընդհանրապես չի մասնակցում, ինչը քպականների մոտ կասկած է առաջացնում, որ Փաշինյանի ու Ավինյանի հարաբերությունները չափազանց լարված են և չի բացառվում, որ Փաշինյանն ընդհուպ գործողություններ ձեռնարկի Երևանի քաղաքապետի դեմ։
Անահիտ Սարգսյան