Ալիևը խոսել է Հայաստանի հետ «նոր ռազմական առճակատման վտանգի» մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Հայաստանը հույս ուներ, որ ԱՄՆ ընտրություններից հետո դեմոկրատները կմնան իշխանության ղեկին։ Այսպիսով, Թրամփի` նախագահ ընտրվելը մեծ հիասթափություն էր նրանց համար»:
Ինչպես հաղորդում է AZERTAC-ը, նման անհեթե հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Դեպի նոր աշխարհակարգ» խորագրով միջազգային ֆորումի ժամանակ։
Բաքվի բռնապետն ընդգծել է, որ, այնուամենայնիվ, Ադրբեջանի հարցում Հայաստանի «քաղաքական իսթեբլիշմենթում պառակտում չկա». «Դա ուղղակի բառապաշարի, վարքագծի և մարտավարության հարց է: Բայց դրա էությունը չի փոխվում, և մենք պետք է պատրաստ լինենք դրան:
Այսինքն՝ քանի դեռ խաղաղության պայմանագիր չի կնքվել, և Հայաստանը ամբողջությամբ չի հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ բոլոր տարածքային պահանջներից, որոնք դեռ առկա են նրանց Սահմանադրության մեջ, և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու իր վարքագծում անկեղծություն չի դրսևորել, նոր ռազմական առճակատման վտանգը միշտ կլինի»,- ասել է նա։