Նրանք մեզանից աջ ու ձախ խլել են, բայց հիմա մեր հերթն է․ Թրամփ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Նրանք մեզանից աջ ու ձախ խլել են, բայց հիմա մեր հերթն է, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի մասին։
«Չինաստանն արդեն վճարում է ԱՄՆ-ին 104% մաքսատուրք: Մտածեք դրա մասին: Հարյուր չորս տոկոս: Հիմա ծիծաղելի է թվում, բայց նրանք մեզնից 100%, 125% էին վերցնում շատ բաների համար: Շատ երկրներ դա անում էին: Նրանք մեզանից աջ ու ձախ խլում էին, բայց հիմա մեր հերթն է»,- նշել է Թրամփը: