Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որևէ հայտ չի ներկայացվել. ներդրումային ֆոնդերին կառավարության մասնակցությունը կանոնակարգող իրավական ակտն ուժը կորցրած կճանաչվի. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել կառավարության 2024 թ. հունվարի 18-ի N 93-Լ որոշումը, որով հավանության է արժանացել ներդրումային ֆոնդերում ներդրումներ կատարելու մասին ծրագիրը: Որոշման կարգավորումներով նախատեսվել է կառավարության մասնակցությունը տնտեսության գերակա ոլորտներում ներդրումներ իրականացնող ֆոնդերում՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տվյալ ֆոնդում ներդրողի կողմից առնվազն երկու հարյուր հիսուն միլիոն դրամի չափով փայերի ձեռքբերման պարագայում՝ ֆոնդի զուտ ակտիվների 30 տոկոսի չափով, սակայն ոչ ավելի, քան երեք միլիարդ դրամը։

Նշվում է՝ թեպետ որոշմամբ սահմանված նպատակները կարևոր են, այնուամենայնիվ, ընտրված եղանակով և տրված կարգավորումներով դրանց հասնելն անհնար է։ Այսպես, որոշման կարգավորումների համաձայն, էկոնոմիկայի նախարարի հրամանով պետք է հաստատվի ֆոնդի փայերի ձեռքբերման օրինակելի պայմանագիր և ֆոնդի կառավարչի հայտով նախարարությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում դիտարկելով ներկայացված հայտը պետք է այն բավարարի՝ կնքելով օրինակելի պայմանագիրը։ Մինչդեռ ֆոնդերին, հատկապես 1 մլրդ ԱՄՆ դոլար կառավարող կառավարչի կողմից կառավարվող ֆոնդերին մասնակցությունը չի կարող իրականացվել ֆոնդի մասնակցի կողմից սահմանված օրինակելի պայմանագրով և ընթացակարգով։ Ֆոնդերն ունեն իրենց կանոնները, ընթացակարգերը և յուրաքանչյուր նոր մասնակցի մասնակցությունը սահմանվում է հենց այդ կանոններով, ֆոնդի կառավարչի և մյուս մասնակիցների համաձայնությամբ սահմանված պայմանագրի պայմաններով, հետևաբար որոշմամբ առաջարկվող մեխանզիմը չի կարող գործել։ Խնդրահարույց է նաև սահմանված 10 աշխատանքային օրվա ժամկետը։

Բացի դա, ծրագրի շահառու կարող են լինել այն ներդրումային ֆոնդերը, որոնք ՀՀ ռեզիդենտ և գերակա ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրումներ են կատարում։ Հետևաբար ստացվում է, որ ստեղծվող կամ գործող ֆոնդի կանոններով կամ այլ փաստաթղթով պետք է ամրագրվի, որ ֆոնդը կարող է ներդրումներ կատարել միայն որոշմամբ սահմանված ոլորտներերում՝ մշակվող արդյունաբերության, էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտի ընկերություններում։ Մինչդեռ որոշման չափանիշներին բավարարող ֆոնդի կառավարիչները ծախսերի տեսանկյունից նպատակահարմար չեն համարում միայն Հայաստանի ընկերություններում ներդրումներ կատարելու համար առանձին ֆոնդի գրանցումը։

Բացի այդ, ընտրված ոլորտները խիստ սահմանափակ են և որոշման մեջ ընդգրկված չեն ներդրողների տեսանկյունից այնպիսի հետաքրքիր ոլորտներ, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, առողջապահությունը և այլն։ Այս առումով հարկ է նկատել, որ նույն ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդը չունի ոլորտային որևէ սահմանափակում և այս պահին ներդրումներ ունի 7 տարբեր ոլորտների ընկերություններում։ Որոշման մեջ ոլորտային նման սահմանափակումը պայմանավորված է եղել լիազորող նորմի առկայությամբ և չունի տնտեսական հիմնավորվածություն։

Որոշումն ունի նաև մի շարք տեխնիկական թերություններ, անորոշ ձևակերպումներ, պարզ չէ, թե «ներդրողի կողմից առնվազն երկու հարյուր հիսուն միլիոն դրամի չափով փայերի ձեռքբերում» արտահայտության դեպքում խոսքը ֆոնդի կառավարչի կողմից ներդրված գումարի, թե ֆոնդի բոլոր մասնակիցների ընդհանուր ներդրումների մասին է և այլն:

Նշվում է, որ 2025 թ. ապրիլի 10-ի դրությամբ ծրագրին դիմելու որևէ հայտ չի ներկայացվել։

Նախագծի ընդունմամբ ուժը կորցրած կճանաչվի անորոշ, ոչ հստակ ձևակերպումներով և մեխանիզմներով Հայաստանի Հանրապետության համար պարտականություններ սահմանող իրավական ակտը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Որն է ԵՄ-ի հիմնական սխալը Ռուսաստանի հետ հարաբերություններում ՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 909 ուկրաինացի զինվորների մարմիններ Դատապարտելի է ՀՀ-ի ու Արցախի բնակավայրերը, սրբավայրերը «ադրբեջանական» ներկայացնելու փորձը․ Մայր Աթոռ Զելենսկին երկարաձգել է ռшզմական դրությունն ու զորահավաքը մինչև օգոստոսի 6-ը Էսօր վերջնական որոշել եմ՝ ինքնավնասման եմ գնալու․ կալանավորը ահազանգում է դատապարտյալների հիվանդանոցիցՀաստատակամ ենք մեր հանձնառության մեջ՝ նպաստելու տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն Պուտինը նամակ է գրել Իրանի գերագույն առաջնորդին․ Կրեմլ Ամառային զորակոչի և զորացրման օրերը Ավագ ուրբաթ. Հիսուս Քրիստոսը դատապարտվեց մեր մեղքերի համար, սակայն Նրա վերքերն օգնեցին մեզ բժշկվել Գումար հավաքելուն չմասնակցելու համար 14-ամյա տղայի են հարվածելՈ՞ր ապրանքների դեպքում Wildberries-ից առաքումը Երևանում կիրականացնի անվճար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … «ցուբիկ»–ներ Խաչատուր Սուքիասյանին դատի կտան Փաշինյանի պարը մեմ է դարձել Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները Թուրքերի նոր պայմանը Նիկոլ Փաշինյանին Եվրոպայի առաջնության մրցումային 6-րդ օրը Հայաստանն ունի երեք մասնակից Գազամատակարարման պլանային դադարեցում «Պուլյեքը» գլխիս վերևով է անցել․ այս գիշեր էլ Ադրբեջանը թիրախավորել է Սյունիքի գյուղերըՎթար՝ Կոտայքում․ երեխաներ են հոսպիտալացվել«Հերթական «չինական» զգուշացումը Ռուսաստանից Հայաստանին»Լեհաստանն ուզում է միջուկային զենք տեղակայել Ռուսաստանից ենթադրյալ սպառնալիքի պատճառով «Թրամփը միջատաբանի հետաքրքրությամբ է նայելու Հայաստանի մասնատմանը. միգուցե՞ անգամ կարեկցի»Կրկին կանձրևիՖլորիդայի համալսարանում hրաձգություն է եղել, զnհեր ու վիրավnր կա«BMW»-ն մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել է դաշտում․ վիրավnրներ կանԲագրատաշենի անցակետում հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվողը ԱՄՆ-ն զգալի առաջընթացի ակնկալիք ունի զինադադարի հարցում Վանում հայերը շարունակել են դիմակայել թուրքական բանակին․ պատմության այս օրը (18 ապրիլ)Վթար․ ջուր չի լինելու Քույրը կրակել է 20-ամյա եղբոր վրա․ ինչ է հայտնիՄայրը կասկածվում է իր 3 երեխաների սպանության մեջ. ինչն է եղել պատճառըՌԴ ՊՆ-ն հայտնել է գիշերը խփված անօդաչու թռչող սարքերի թիվըՄխիթարյանն ապացուցում է՝ տարիքը միայն թիվ է ՃՏՊ Սևան-Իջևան ճանապարհին․ հետիոտնը մահացել էՏարադրամի փոխարժեքն՝ այսօրՀայաստանից ավելի շատ հեռանում են, քան գալիս. ՀՀ սահմանային ելք ու մուտքերը` թվերով. «Ժողովուրդ» Հնչեղ բացահայտումների նոր օպերացիաներ են մշակվում․«Հրապարակ» Սահմանադրական դատարանը քանդեց թալանի «հատիկ-հատիկ» վերադարձի բլեֆը. «Ժողովուրդ» Որոշել են մարզեր գնալ․ «Հրապարակ» Լրագրողներին ԱԺ օթյակից հանող ՊՊԾ աշխատակիցն ազատվել է աշխատանքից և արտագաղթել. «Ժողովուրդ» Ամեն ինչից հուզվում են․ «Հրապարակ» Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է Հայաստանի պետականության համար. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Ռուսաստանը կցանկանար ամեն ինչ անել, որպեսզի Սիրիան մնա ինքնիշխան, անկախ պետություն. ՊուտինՁերբակալվել է «Տելեգրամով» թմրամիջոցներ վաճառող անձ (տեսանյութ) Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 68-ամյա տղամարդու մարմինը Սալիվանը բացատրել է, թե ինչու էր ԱՄՆ-ը երկար ժամանակ խուսափում Ուկրաինային ATACMS հրթիռներ մատակարարելԻրականում ինչից մահացան տավուշցի ամուսիններըՆման մարդիկ հազվադեպ են պատահում մարդկային պոպուլյացիայի մեջ. Պուտինը՝ Մասկի մասինԻնձագին խոսել է «Բավարիայի» դեմ պատասխան հանդիպման և ՉԼ-ի կիսաեզրափակիչ դուրս գալու մասին
Ամենադիտված